ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
21 հոկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Խոնարհում Սերգեյ Փարաջանովի հիշատակին-

09 հունվարի, 2016 | 16:35

parajanov2Հունվարի 9-ը 20-րդ դարի մեծատաղանդ կինոռեժիսոր Սերգեյ (Սարգիս) Փարաջանովի տարեդարձի օրն է: Ուկրաինայի և Հայաստանի ԽՍՀների ժողովրդական արտիստ, բազում պետական և միջազգային մրցանակների դափնեկիր, վաղամեռիկ հանճարը, որը ծնվել և ստեղծագործել է Թբիլիսում, այսօր կդառնար 92 տարեկան:

2016 թվականի հունվարի 9-ին, կազմակերպվեց այցելություն Թբիլիսիում Մանթաշովյան շարքերի պատին տեղադրված ազգի արժանավոր զավակի՝ Սերգեյ Փարաջանովի հուշարձանին: Թեմի պաշտոնեությունը, երիտասարդական բաժնի ակտիվիստները և Սուրբ Գրիգոր Լուսավորիչ կիրակնօրյա դպրոցի աշակերտությունը իրենց խոնարհումը բերեցին մեծատաղանդ արվեստագետի հիշատակին և Փարաջանովի արձանը զարդարեցին նրա սիրած նռներով ու ծաղիկներով:

parajanov vrastanՎիրահայոց թեմի Մառնեուլի շրջանի հայկական համայնքների հոգևոր հովիվ և Քվեմո Քարթլիի հոգևոր-տեսուչ հոգեշնորհ Տեր Խորեն վարդապետ Հովհաննիսյանը աղոթք բարձրացրեց Փարաջանովի հոգու խաղաղության համար: Աշխարհահռչակ կինոռեժիսորի տաղանդի ու գործունեության մասին խոսք ասացին «Հայարտուն» կենտրոնի ղեկավար Լևով Չիդիլյանը և մամլո խոսնակ Սուսաննա Խաչատրյանը, արժևորելով նրա ներդրումը համաշխարհային կինոարվեստի զարգացման գործում: Սերգեյ Փարաջանովը հիրավի այն հանճարներից է, որը վաղուց դադարել է մեկ ժողովրդի զավակ լինելուց, դառնալով համամարդակային արվեստի կարկառուն դեմք:

Նռներով ու կարմիր մեխակներով զարդարված կինոռեժիսորի հուշարձանը դարձավ անմահացած Սերգեյ Փարաջանովի հիշատակի մեծարում:

Վիրահայոց թեմի մամլո հաղորդագրություն 

09 Հունվար, 2016 թ.


Առնչվող նյութեր
1. Նարինե Գրիգորյանը՝ Լավագույն դերասանուհի ,,Կինոշոկ,, կինոփառատոնում
2. Նախագահը ծանոթացել է եւ աջակցել Հայկական կինոթանգարանի ստեղծման ծրագրին
3. ,,Ոսկե ծիրանն,, ու հայաստանյան իրականությունը՝ ըստ Արսինե Խանջյանի
4. Կոստադին Բոնեւի ցեղասպանության մասին ֆիլմը ,,Ոսկե ծիրան,,ում
5. Մարուշա Մայերը ,,Իվան,, ֆիլմում, որն անցնում է ազգայինի սահմանները. Ոսկե ծիրան
6. ՈՍԿԵ ԾԻՐԱՆ. Հայաստանի վարչապետի մրցանակ ՍինեՄիտք ծրագրի երկու նախագծերին
7. Դանիել Վարուժանի մասին ֆիլմ ,,Ոսկե ծիրան,,ում. ,,Դանիել,,
8. ,,Եղիցի լույս,, մրցանակ Արմեն Մեդվեդեւին
9. Արոնոֆսկին միգուցե ֆիլմ նկարահանի նաեւ Հայաստանում
10. Բուլղարական ,,Ամենագոն,,ը ,,Ոսկե Ծիրանի,, հիմնական հավակնորդներից մեկն է

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Նիկոլ Փաշինյանը և Սաադ Հարիրին քննարկել են Հայաստանի և Լիբանանի միջև հարաբերությունների զարգացման հեռանկարները
2.ԱՐԱ ԿԻՒԼԷՐ ՅԱՒԵՐԺՈՒԹԵԱՆ Կ՚ՈՒՂԵՒՈՐՈՒԻ ԲԻՒՐ ՅԱՐԳԱՆՔՈՎ
3.Լիբանանը միակ երկիրն է տարածաշրջանում, որը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը.Նիկոլ Փաշինյան
4.Գերմանիայի Հալլեի համալսարանի «Մեսրոպ» հայագիտական կենտրոնի 20-ամյա հոբելյանին նվիրված միջոցառում
5.,,Ֆինանսական խնդիրները չպետք է արվեստի զարգացման համար խոչընդոտ դառնան». Արման Ղուկասյան
6.350 ԱՄԵԱԿ. ՀԱՅԵՐԷՆ ԱՍՏՈՒԱԾԱՇՈՒՆՉԻ Ա. ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆԸ ԱՄՍԹԵՐՏԱՄԻ ՄԷՋ
7.ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՓՈՐՁԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԾՐԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
8.Հայաստանի արտգործնախարարի և ԵՄ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով գործադիր տնօրենի հանդիպումը
9.Հայկական ներկապնակի բազմաթիվ գույները և երանգները
10.Չեխիան հարգում է հակամարտության կողմերին զենք-զինամթերք չվաճառելու պայմանավորվածությունը. դեսպան Միկիսկա
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: