ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
23 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Խոզի գրիպը հիշեցնում է իր մասին, այս անգամ Չեխիայում

30 դեկտեմբերի, 2012 | 12:09

ՊՐԱՀԱ. – Երեկ Պրահայի կենտրոնական հիվանդանոց են տեղափոխվել խոզի գրիպի վիրուսով  երկու հիվանդ։ Կնոջ եւ տղամարդու վիճակը շատ ծանր է, քանի որ նրանք նաեւ թոքաբորբ ունեն։  Բուլովկա ինֆեկցիոն կլինիկայի  գլխավոր բժիշկը տեղեկացրել է, որ վերջին երկու տարիներին Չեխիայում ավելի տարածված է եղել  B տեսակի գրիպի վիրուս, իսկ խոզի գրիպի A/H1N1 տեսակի վիրուս շատ քիչ մարդկանց մոտ է հայտնաբերվել։ Առայժմ հայտնի չէ, թե ինչ ձեւով է փոխանցվել վարակը։

Հիշեցնենք, որ այսպես կոչված խոզի գրիպն ի հայտ է եկել 2009 թվականին Մեքսիկայում, որից հետո Առողջպահության համաշխարհային կազակերպությունը տագնապ բարձրացրեց եւ տասնյակ երկրներ սկսեցին գնել խոզի գրիպի դեմ պատվաստանյութ։ Սակայն ժամանակը ցույց տվեց, որ դա այնքան էլ մեծ վտանգ չի ներկայացնւմ եւ  այդ կազմակերպությունը քննադատության ենթարկվեց՝ մեղադրվելով, որ գտնվում է դեղագործական ընկերությունների ազդեցության տակ։

Orer.eu

 

 


Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.«Իմ առաջադրանքը ձեզ շատ պարզ է` ամեն օր լուծել թեկուզ փոքր, բայց որևէ կոնկրետ խնդիր». Վարչապետը հանդիպել է Արարատի մարզի համայնքների ղեկավարներին
2.Գաֆեսճյան արվեստի կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանում Եվրոպական Ժառանգության օրերի պաշտոնական բացումը
3.ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի այցը Չինաստան
4.Երեւանի ավագանու ընտրությունների կապակցությամբ Եվրոպայի Հայերի Համագումարի կոչը Երեւանցիներին.
5.Ռումանիոյ Հայոց Թեմի առաջնորդ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի առիթով
6.Հայաստանի անկախության 27-ամյակին նվիրված միջոցառում Լիոնում
7.ԱՌԱՋԻՆԷՆ ՄԻՆՉԵՒ ՉՈՐՐԱՐԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆ. ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐ
8.Պապը Կը Շնորհաւորէ Մխիթարեան Միաբանութեան 300ամեակը
9.Չինական գեղագրությունը և գրաֆիկան Հայաստանում
10.Հայաստանի և Էստոնիայի հարյուրամյակներին նվիրված համերգ Տալլինում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: