ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
16 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Խմբագրականի փոխարեն 9-12- 72-2014 ՕՐԵՐ

19 հունվարի, 2015 | 19:54

orer3-2014_pokrԵվրոպայի հայերը .Ռումինահայեր

ՕՐԵՐ-ի այս համարից սկսյալ Գալուստ Գյուլբենկյան հաստատության Հայկական բաժանմունքի հովանավորությամբ սկսում ենք Եվրոպայի հայկական համայնքներին նվիրված հոդվածաշար, որի նպատակն է ցույց տալ եվրոպահայության անցյալի ու ներկայի պատկերը, ապագայի հնարավոր զարգացումները, մեր մշակութային ու մարդկային ժառանգության ողջ համապատկերը։
Մեր նպատակն է հասկանալու, թե ի՞նչ պոտենցիալ ունենք Եվրոպայում, ինչպիսի՞ հեռանկարներ են սպասվում մեր համայնքներին, որոնք են հիմնական խնդիրներն ու մարտահրավերները։
Հոդվածաշարը սկսում ենք Ռումինիայի հայությանը նվիրված մեր այցերի, հարցազրույցների, ամսագրային ու գրքային հրապարակումների վերլուծությունից։
Ցավոք, նույնիսկ Եվրոպայի տարբեր երկրներում ապրող մեր հայրենակիցներից շատերը չգիտեն, թե ինչպիսի հայկական մշակութային եւ հոգեւոր ժառանգություն է կուտակված Ռումինիայի տարածքում։ Թեեւ ռումինահայերի թիվը նվազել է, սակայն ունենք բավականին հայտնի եւ բազմաշերտ համայնք, որը կարողանում է բարձր մակարդակով ներկայացնել հայ ազգային ու հոգեւոր ժառանգությունը՝ լիովին ինտեգրված լինելով ռումինական հասարակության մեջ։ Կարեւորն է, որ Ռումինահայոց միությունը, Հայ Առաքելական եկեղեցու Ռումինիայի թեմը եւ Հայաստանի Հանրապետության դեսպանությունը կարողանում են իրենց ամենօրյա ջանքերի շնորհիվ վառ պահել եւ առաջընթաց ապահովել տեղի հայության համար։
Ինչպես եւ գրել ենք մեր հոդվածում, Եվրոպայում բնակվող ամեն մի հայ կյանքում գոնե մեկ անգամ պետք է այցելի Ռումինիայի տարածքի հայկական սրբավայրեր, Հաճկատար ու Զամկա վանքերը, ինչպես նաեւ կաթոլիկ հայերի քաղաքները՝ Արմենապոլիս(Գեռլա) եւ Դումբրավեն։ Ի վերջո, Ռումինիայի Բոտոշան քաղաքում է 1350 թվականին բացվել Եվրոպայի ամենահին հայկական եկեղեցին՝ Սուրբ Մարիամ Աստվածածինը։

Անցնող տարին նաեւ հիշարժան էր մեր ամսագրի համար. հանդիսավորությամբ նշեցինք ՕՐԵՐ-ի 15 ամյակը՝ մասնակցությամբ Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի, Չեխիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանի եւ Հայաստանում Չեխիայի դեսպան Պետր Միկիսկայի եւ մեր համայնքի երեւելի դեմքերի։

Ինչպես ամեն տարի, այս տարի էլ ՕՐԵՐ-ը հետեւել է միջազգային եւ հատկապես չեխական կինոփառատոների ընթացքին, հայկական կինոյի հաջողություններին, հայ կինոգործիչների նոր ֆիլմերին, Չեխիայի եւ եվրոպահայության կարեւոր մշակութային ու քաղաքական ձեռնարկներին, որոնց լուսաբանումը տեղ է գտել մեր orer.eu կայքէջում։ Արդեն նաեւ թղթակցություններ ենք ստանում Եվրոպայի տարբեր հայկական համայնքներից, եւ աստիճանաբար մեր կայքէջը վերածում ենք համաեվրոպական հայկական մշակութային հարթակի։
2015-ի կարեւոր նախաձեռնություններից կլինի նաեւ Հայոց ցեղասպանության 100 ամյակին նվիրված կայքէջի թողարկումը՝ չեխական համացանցային տարածքում։ Այնպես որ, մեր չեխահայ ընթերցողներին նաեւ հորդորում ենք աջակցել մեր կայքէջի տարածմանը։

2015-ին ՕՐԵՐ-ը պարբերաբար կշարունակի հրապարակել հայկական համայնքներին նվիրված հոդվածաշարը, իսկ տարվա ընթացքում նաեւ կթողարկենք հատուկ համարներ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100 -ամյա տարելիցին եւ դրա հետ առնչվող խնդիրներին։ Նրանք, ովքեր կհասցնեն բաժանորդագրվել ՕՐԵՐ, կստանան առաջինը կարդալու հնարավորություն։

Բարի ընթերցում։

Հ.Ա.


Առնչվող նյութեր
1. Կարինե Արթունին վերանորոգել է Պրահայի քաղաքապետարանի հին աշտարակի զինանշանները
2. «Պէտք է Հայրենիքին ծառայելու այլընտրանքային միջոցներ որոնել».- Տեսակցութիւն՝ Չեխիոյ «Օրեր» ամսագրի խմբագիր Յակոբ Ասատրեանի հետ
3. Լեհաստանի հայերի երրորդ համագումարը Վարշավայում. ներկայացվեց նաեւ ՕՐԵՐ-ի լեհահայությանը նվիրված հատուկ համարը
4. Նիկոլը, Հավելը եւ Հայաստանի վերանկախացումը
5. Ազնավուր. Ես սիրում եմ չեխ հանդիսատեսին
6. ,,Մեկ աշխարհ,, կինոփառատոնում կցուցադրվի չեխահայ Անդրան Աբրահամյանի ֆիլմը
7. ՕՐԵՐ-ի բացառիկը՝ նվիրված լեհահայությանը
8. Գեւորգ Դեոդատը (Աստվածատուրյանը)՝ Պրահայի առաջին սրճարանատերը- ՕՐԵՐ ամսագրի արխիվ
9. Լույս է տեսել ՕՐԵՐ-ի բացառիկ համարը՝ նվիրված Հովհաննես Այվազովսկուն, նաեւ Դանիայի եւ Նորվեգիայի հայկական համայնքներին
10. Հանդիպում իսպանահայ խմբագիր Արարատ Ղուկասյանի հետ

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
2.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
3.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
4.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
5.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
6.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
7.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
8.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
9.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
10.Յուրի Վարդանյանի հուղարկավորությունը Կոմիտասի պանթեոնում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: