ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
21 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Խմբագրականի փոխարեն ՕՐԵՐ ԱՄՍԱԳԻՐ 1-4 2015

19 հոկտեմբերի, 2015 | 19:30

orer1-4-2015 internet

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը եւ մեր ապագան

2015 թվականը համայն հայության համար հիշատակի եւ մտածումի տարի էր։ Հայաստանում, Արցախում թե սփյուռքում ոգեկոչեցինք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, բարձրաձայնեցինք մեր իրավունքների ու պահանջների մասին, կազմակերպեցինք բազմաթիվ գիտաժողովներ, մշակութային ձեռնարկներ,ցուցահանդեսներ, նկարահանեցինք ֆիլմեր, միջազգային մամուլում հրապարակեցինք հոդվածներ, հրատարակեցինք գրքեր, իրականացրեցինք գլոբալ նախագծեր… Բացվեց 100-րդ տարելիցին նվիրված հատուկ կայքէջ՝
www. armeniangenocide100.org, ինչպես նաեւ
https://100lives.com/en/ միջազգային նախագիծը։
Հայաստանում պետական մակարդակով կազմակերպվեցին մեդիա ֆորում, միջազգային գլոբալ համաժողով, երկրի նախագահի կողմից հրապարակվեց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով պատրաստված համահայկական հռչակագիրը, Հայ առաքելական եկեղեցին սրբադասեց ցեղասպանության զոհ դարձած 1.5 միլիոն նահատակներին։
Հրապարակվեց նաեւ Հայոց ցեղասպանության հատուցումների ուսումնասիրման միջազգային փորձագետների խմբի զեկույցը՝ ՙԱրդարացի լուծումը՚, ուր ամերիկացի պրոֆեսոր Հենրի Թերիոն եւ իր գործընկերները՝ Ալֆրեդ- Մորիս դե Զայասը, Ջերմեյն Օ.Մաքքալփին եւ Արա Պապյանը մանրամասն վերլուծում են ցեղասպանության խնդիրը՝ թե համաշխարհային պատմական կոնտեքստում, թե միջազգային իրավունքի ընձեռած հնարավորությունները։ Զեկույցի հեղինակները քննարկում են ոչ միայն հատուցման իրավական, այլեւ բարոյական կողմերը, բոլոր տեսակի մարտահրավերները։ Հատուցումների վերաբերյալ առաջարկները ներկայացվում են 5 բաժիններում՝ 1.պատիժ, 2.ճանաչում, ներողություն, կրթում եւ հիշատակում, 3.աջակցություն հայերին եւ Հայաստանին, 4.Թուրքիայի առողջացումը, 5. Գույքի վերադարձ եւ գույքի, մահվան ու տառապանքների դիմաց փոխհատուցում։ Փորձագետները առաջարկում են նաեւ տարբերակներ։
Ամենակարեւոր գաղափարը, որ նշվում է զեկույցում այն է, որ երբեք չպետք է հրաժարվել նպատակներից, քանի որ պատմական փորձը ցույց է տվել, որ աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխության արդյունքում հնարավոր են նաեւ սահմանային փոփոխություններ։
Հետաքրքրական է, որ բացի գույքային եւ հողային պահանջից, հաշվարկվել է նաեւ Թուրքիայից պահանջվող փոխհատուցման գումարի մոտավոր չափը՝ 104 544 260 400 ԱՄՆ դոլար, օգտվելով Նյու Յորք Լայֆ ապահովագրական ընկերության հայցում օգտավործված մեթոդներից։
Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ հատուցման խնդրին ենք անդրադառնում նաեւ ՕՐԵՐ-ի այս համարում, կլոր սեղանի շուրջ զրուցելով հայտնի ցեղասպանագետ, դոկտոր Միհան Դաբաղի եւ իրավաբան-միջազգայնագետ Վլադիմիր Վարդանյանի հետ։
Անդրադառնում ենք նաեւ Հայոց ցեղասպանության թեմայի արծարծմանը աշխարհում, Եվրոպայում եւ հատկապես Չեխիայում, հայ-չեխական մշակութային կապերին, ինչպես նաեւ շարունակում ենք մեր ավանդական շարքը Գյուլբենկյան հաստատության աջակցությամբ՝ նվիրված եվրոպահայ համայնքներին։ Այս համարում ներկայացնում ենք Լիտվայի հայ համայնքը եւ լիտվահայության հաջողությունները։
Հ.Ասատրյան

Պրահա


Առնչվող նյութեր
1. Կարինե Արթունին վերանորոգել է Պրահայի քաղաքապետարանի հին աշտարակի զինանշանները
2. «Պէտք է Հայրենիքին ծառայելու այլընտրանքային միջոցներ որոնել».- Տեսակցութիւն՝ Չեխիոյ «Օրեր» ամսագրի խմբագիր Յակոբ Ասատրեանի հետ
3. Լեհաստանի հայերի երրորդ համագումարը Վարշավայում. ներկայացվեց նաեւ ՕՐԵՐ-ի լեհահայությանը նվիրված հատուկ համարը
4. Նիկոլը, Հավելը եւ Հայաստանի վերանկախացումը
5. Ազնավուր. Ես սիրում եմ չեխ հանդիսատեսին
6. ,,Մեկ աշխարհ,, կինոփառատոնում կցուցադրվի չեխահայ Անդրան Աբրահամյանի ֆիլմը
7. ՕՐԵՐ-ի բացառիկը՝ նվիրված լեհահայությանը
8. Գեւորգ Դեոդատը (Աստվածատուրյանը)՝ Պրահայի առաջին սրճարանատերը- ՕՐԵՐ ամսագրի արխիվ
9. Լույս է տեսել ՕՐԵՐ-ի բացառիկ համարը՝ նվիրված Հովհաննես Այվազովսկուն, նաեւ Դանիայի եւ Նորվեգիայի հայկական համայնքներին
10. Հանդիպում իսպանահայ խմբագիր Արարատ Ղուկասյանի հետ

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: