ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
21 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

ԽԵԼԱՄԻՏ, ԱՇԽՈՅԺ ԵՒ ՀԵՏԵՒՈՂԱԿԱՆ ԴԻՒԱՆԱԳԻՏՈՒԹԵԱՆ ԱՐԳԱՍԻՔԸ.

21 հունվարի, 2016 | 19:19

derenik alikԱռաջիկային պաշտօնական այցելութեամբ Թեհրան է ժամանելու միջազգային գերհզօր պետութեան` Չինաստանի նախագահի գլխաւորած պատկառելի քաղաքական-տնտեսական պատւիրակութիւնը: Անշուշտ, յետպատժամիջոցային իրարայաջորդ այցերի շարանում չինաստանեան այցը իր առանձնայատկութեամբ էլ աւելի է ընդգծելու Իրանի թէ՜  տարածաշրջանային, եւ թէ՜ միջազգային անարդարացիօրէն ընդմիջւած դերակատարութեան եւ ներգրաււածութեան հեռանկարայնութիւնը: Իրողութիւն, որը խոշոր տոկոսով արդիւնաւորւել է վերջին 2-3 տարիների իրանական դիւանագիտական համակարգի ու գերատեսչութեան խելամիտ, աշխոյժ ու հետեւողական ջանքերի շնորհիւ:

Նախագահ Ռոհանիի օրերս բարձրաձայնած միտքը այս առումով խիստ դիպուկ էր հնչում, երբ յայտարարում էր, թէ՝ ՙԵթէ պրն. Զարիֆը չլինէր արտաքին քաղաքականութեան գերատեսչութեան ղեկավարը, ապա պատժամիջոցները չէին յաղթահարւի…՚:

Եւ իրաւամբ այդպիսի դիւանագիտութեան արգասիքներն են, որ.-

1- Երէկ ու այսօր, Շւէյցարիայի Դաւոսեան  հեղինակաւոր համաժողովը ակնածանքով ընդունեց ու ունկնդրեց յետպատժամիջոցային Իրանի արտգործնախարարութեան գերատեսչի սպասւած ելոյթն ու առնչակից առաջադրանքները՝ մասնաւորապէս Մերձաւոր Արեւելքի խառնաշփոթ իրավիճակը դիմագրաւելու վերաբերեալ:

2-Նոյնինքն Զարիֆի օգնական եւ փոխարտգործնախարար Արաղչին հէնց երէկ ու այսօր թշնամական կեցւածք որդեգրած Սաուդական Արաբիայի Ջեդդայում համարձակ ու խիզախ ներկայութիւն է ունենում՝ ՙԻսլամական համագործակցութեան կոնֆերանսի՚ ծանրաշունչ մթնոլորտում պաշտպանելու սեփական երկրի արժանապատիւ շահերը՝ դիւանագիտական սկզբունքայնութեան օրինաչափութիւններով:

3-Եւ որ քաղաքակրթական ու երկխօսութեան վարքականոնի իբրեւ պատգամախօս՝ նախագահ Ռոհանին մօտալուտ պաշտօնական այցեր է իրականացնելու Իտալիա, Վատիկան ու Ֆրանսիա՝ երիցս ապացուցելու, որ վերոգրեալ վարքականոնին կառչելով հնարաւոր ու իրատեսական են՝ աւելի կայուն, աւելի խաղաղ ու աւելի գործընկերային յարաբերութիւնները, թէ՜ տարածաշրջանային, եւ թէ՜ միջազգային մակարդակներում:

4- Եւ…. հասկացողաց շատ բարեւ…

ՙԱԼԻՔ՚ ՕՐԱԹԵՐԹԻ ԳԼԽԱՒՈՐ ԽՄԲԱԳԻՐ

ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ

 


Առնչվող նյութեր
1. «ՈՎ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԱՐԴԱՐՈՒԹԻՒՆ…» ԹՈՒՐՔԻԱՆ «ՄՏԱՀՈ՜Գ» Է ԿՈՏՈՐԱԾՆԵՐՈՎ…
2. Նախիջևանի սահմանը՝ Հայաստանի դեմ երկրորդ ճակատ. քննարկումներ Երեւանում
3. Անդրանիկ Խեչումյան՝ Հայ-Իրանական բարեկամության դրոշակիր
4. ԲՈԼՏՈՆԵԱՆ «ՀԱԿԱԻՐԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԷԶԸ»…
5. Իրանցի արդյունաբերողներն ու գործարարները մեկ հարկի տակ․ Երևանում բացվեց Իրանի Ալբորզ նահանգի արտադրանքների առաջին ցուցահանդեսը
6. Տեսակետ Իրանից. Վեցնյակից դուրս գալու Թրամփի արկածները…
7. ԻՐԱՆ. ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԿՐՔԵՐԻ ՀԱՆԴԱՐՏԵՑՄԱՆ ՆԱԽԱՆՇԱՆՆԵ՞Ր…
8. ԻՐԱՆԻ ԽԱՂԱՂՈՒԹԵԱՆ ՈՒ ԿԱՅՈՒՆՈՒԹԵԱՆ ՀՐԱՄԱՅԱԿԱՆԸ…
9. Իրանական Յալդայի տոնը նշվեց Հայաստանում
10. ԻՐԱՆԻՆ ՈՒ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ ՀԱՒԱՍՏԻԱՆԱԼՈՒ ԲԱՔՒԻ ՀԱՐԿԱԴՐԱՆՔԸ…

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: