ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
21 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

«Խաչքարերի արվեստ» ցուցահանդեսի բացում Ֆրանսիայում

25 սեպտեմբերի, 2013 | 13:30

529.Official ceremonies in France dedicated to the 22nd anniversary of Independence of th RA  25.09.2013ԿՈՄՊԻԵՆ Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը, ինչպես նաեւ Ֆրանսիայում գործող հայկական մշակութային հաստատությունները ՀՀ Անկախության օրվա առթիվ Ֆրանսիայի մի շարք քաղաքներում անցկացրին տոնական բազմաթիվ միջոցառումներ:

Սեպտեմբերի 21-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպանության եւ Ֆրանսիայի հյուսիսում գտնվող Կոմպիեն քաղաքի համագործակցությամբ կայացավ «Խաչքարերի արվեստ» ցուցահանդեսի բացումը:

Միջոցառմանը ներկա էին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանը, Կոմպիենի քաղաքապետ, Ֆրանսայի սենատի անդամ Ֆիլիպ Մարինին, Արցախի ներկայացուցիչ Հովհաննես Գեւորգյանը, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ եւ բազմաթիվ կոմպիենցիներ:

Դեսպան Չիտեչյանն իր ելույթում ընդգծեց, որ Հայաստանի համար այս նշանակալի օրը Կոմպիենում նշելու որոշումը հայ-ֆրանսիական հարաբերություններում ապակենտրոնացված համագործակցության կարեւորության վկայությունն է: Միջոցառման պաշտոնական մասի ավարտից հետո դեսպան Չիտեչյանը եւ սենատոր Մարինին զրուցեցին Կոմպիենում եւ շրջակայքում ապրող ՀՀ քաղաքացիների հետ, ում համար դեսպանության կողմից այս տարի ՀՀ անկախության օրը Փարիզում կամ այլ հայաշատ քաղաքում չանցկացնելու որոշումը հաճելի անակնկալ էր հանդիսացել:

Նույն օրը Ֆրանսիայի ամենագեղեցիկ քաղաքներից մեկը համարվող Ռոքբրյուն-սյուր-Արժանսի քաղաքապետարանի որոշմամբ եւ Ֆրանսիայում ՀՀ դեսպանության հովանավորության ներքո ՀՀ Անկախության օրը` սեպտեմբերի 21-ին, քաղաքի կենտրոնական հրապարակում տեղի ունեցավ խաչքարի տեղադրման հանդիսավոր արարողություն։

Ֆրանսիայի հարավում գտնվող Ռոքբրյուն-սյուր-Արժանսն իր միջնադարյան դիմագծերը լավագույնս պահպանած մի քաղաք է, ուր գործնականում չկա ֆրանսահայ համայնք, եւ որն ընդունում է տարեկան հարյուր հազարավոր զբոսաշրջիկներ:

Անկախության տոնին նվիրված միջոցառումներ կայացան նաեւ Մարսել, Լիոն, Վալանս, Ալֆորվիլ, Իսի լես Մուլինո եւ այլ հայաշատ քաղաքներում:

 


Առնչվող նյութեր
1. Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
2. Նիկոլ Փաշինյանը Փարիզում մասնակցել է Առաջին աշխարհամարտում կնքված զինադադարի 100-ամյակին նվիրված արարողությանը
3. ՀՀ անկախության 27-ամյակին նվիրված ընդունելություն Փարիզում
4. ՊՐԱՀԱ. Բրշ. Դր. Հայկ Սրկ. Իւթիւճեանի դասախօսութիւնը Ստրահովի վանուց ցուցահանդէսէն
5. Վալանս. մանուկներու մշակոյթի արուեստանոցը այս անգամ նուիրուած էր Շարլ Ազնաւուրին
6. Հայաստանի Նկարիչների միությունում բացվեց Ժիրայր Աղավելյանի ցուցահանդեսը
7. «ԱՐԵՎԵԼՅԱՆ ՃԱԿԱՏԻՑ 100 ՏԱՐԻ ԱՆՑ. ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔԸ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՈՒ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ» խորագրով միջազգային գիտաժողով Լիոնում՝ նոյեմբեր 9-10
8. Հայաստանը Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդեսում
9. Մակրոնը այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10. «Հայաստան» բառը շատ նուրբ ու հուզիչ զգացում է առաջացնում ֆրանսիացիների հոգում-Էմանուել Մակրոն

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: