ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
25 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Խաղողօրհնեք. Երկար դադարից հետո վերստին ղողանջեց Ախթալայի վանքի զանգը

14 օգոստոսի, 2018 | 10:28

Օգոստոսի 12-ին Ս․Աստվածամոր Վերափոխման տոնին, Ախթալայի Ս. Աստվածածին վանքում պատմական օր էր։

Երկար դադարից հետո վերստին ղողանջեց Ախթալայի վանքի զանգը։ Զանգը վանքին նվիրել էին Պետրոսյան ընտանիքը, որոնց միջոցներով։ Զանգի ձեռքբերման դրամահավքը կազմակերպել էին Ուկրաինայի Հայոց Միության նախագահ Վիլեն Շատվորյանը և միության փոխնախագահ Դավիթ Մկրտչյանը։
Ախթալայի Ս․Աստվածածին վանքի ուխտի օրը Ս. Պատարագ մատուցեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Տ. Աղան աբեղա Երնջակյանը։ Ս․Պատարագի ընթացքում հավատացյալները կարողացան համբուրել Քրիստոսի Խաչափայտի մասունքը, որը օր առաջ Հաղբատավանքից բերվեց Ախթալայի վանք։
Սուրբ Պատարագի ավարտին կատարվեց խաղողօրհնեքի կարգ։ Կարգի ավարտին հոգևոր դասը հավատացյալների հետ թափոր կազմած շարժվեցին վանքի նոր զանգակատունը, որը կառուցվել էր Նյու Ջերսիի հոգևոր հովիվ Տ․Հակոբ քահանա Գևորգյանի, Ֆիլադելֆիայի հոգևոր հովիվ Տ․Աբրահամ քահանա Մալխասյանի, վանքի բարերար Արտակ Համբարձումյանի միջոցներով։ Զանգի օրհնությունից հետո վանքի վանահայր Տ․Հեթում քահանա Թարվերդյանի ձեռամբ հնչեցին զանգի առաջին ղողանջները։


Առնչվող նյութեր
1. Հայաստանի անկախության 27-ամյակին նվիրված միջոցառում Լիոնում
2. Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
3. Սա մեզ կանգնեցնելու խղճուկ փորձ է, բայց չենք ընկճվելու. ՀՔԾ պետը՝ հրապարակված ձայնագրության մասին
4. ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆԸ (ՀՀՄ)
5. Արա Բաբլոյանը Հայաստանի նախագահի ու վարչապետի հետ քննարկել է ներքաղաքական վիճակը
6. Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի առաջին այցը Հայաստան
7. Հիմնադրվել է «Սասնա Ծռեր» կուսակցությունը
8. Միլան Շտյեխ. Չեխիան միշտ պատրաստ է երկխոսության մեջ լինել Հայաստանի հետ
9. Անընդունելին եւ ընդունելին՝ քարոզչական պատերազմին մէջ. Րաֆֆի Տուտագլեան
10. Խորհրդարանական արտահերթ ընտրություններից առաջ՝ սահմանադրական փոփոխություններ եւ անցումային արդարադատության մարմիններ. ասել է Ն. Փաշինյանը հանրահավաքում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սարմեն Բաղդասարյանը` Քուվեյթի Պետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան
2.Աշխարհի առաջնորդները միավորվում են երիտասարդությանը որակյալ կրթություն տրամադրելու նոր նախաձեռնության շուրջ
3.Նիկոլ Փաշինյանն ու Ամենայն Հայոց կաթողիկոսը այցելել են Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում բացված «Արմենիա» խորագրով ցուցահանդես
4.Հայ-գերմանա-ֆրանսիական համատեղ միջոցառում Բեռլինում՝ նվիրված Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին
5.«Հայրենիքն սկսվում է սահմանից» ռազմահայրենասիրական ցուցահանդեսը «Նարեկացի» արվեստի միությունում
6.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթաժողովի բացմանն ու հանդես եկել ելույթով
7.Անտոնիո Գուտերեշ. Հայաստանի հետ արդյունավետ համագործակցությունն առավել կամրապնդվի և կզարգանա
8.Հայաստանում պետք է իրականացնել ոչ թե բարեգործական, այլ զարգացման ծրագրեր. Նիկոլ Փաշինյան
9.Նորվեգիա. Հայկական խաչքարի օրհնություն և օծում Կրագերո քաղաքում
10.Հայրիկ Մուրադյանի «Հայրենի երգեր» ժողովածուն ներկայացվել է Երեւանում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: