ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
26 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Լևոն Արոնյանը ՖԻԴԵ-ի 4-րդ “Գրան Պրի”-ի հաղթողն է, բայց թայ-բրեյքում զիջեց առաջատարի դիրքը

26 նոյեմբերի, 2017 | 08:07

Ավարտվեց Իսպանիայում անցկացվող ՖԻԴԵ-ի 4-րդ “Գրան Պրին” ևս։ Նոյեմբերի 25-ին Լևոն Արոնյանը, ով միանձնյա գլխավորում էր մրցաշարային աղյուսակը, սևերով ոչ ոքի խաղաց Հիկարու Նակամուրայի հետ։ Հաղթանակ տարավ միայն Յակովենկոն՝ Վաշիե-Լագրավի նկատմամբ։ Մնացած մյուս զույգերը ևս կիսեցին միավորը։ Իր հաղթանակի շնորհիվ Յակովենկոն միացավ Արոնյանին։ Նրանք 5․5 միավորով կիսեցին 1-2-րդ տեղերը, սակայն լրացուցիչ միավորներով Լևոնն առաջ անցավ։

Արոնյանը և նույնքան՝ 5,5 միավոր հավաքած Յակովենկոն հիմնական հաղթողին որոշեցին թայ-բրեյքի միջոցով: Արոնյանը զիջել է թայ-բրեյքում և կորցրել հաղթողի տիտղոսը, թեպետ երկու գրոսմայստերներն էլ արժանացել են ոսկե մեդալի:

Ամփոփվեցին նաև «Գրան պրի» խաղարկության ընդհանուր արդյունքները: «Գրան պրի» ընդհանուր հաշվարկում առաջին հորիզոնականը գրավեց 340 միավոր վաստակած Շահրիյար Մամեդյարովը, 336,4 միավորով Ալեքսանդր Գրիշչուկը դարձավ երկրորդը:

7 մասնակից մրցաշարն ավարտեց 5 միավորով, սակայն լրացուցիչ միավորներով լավագույն եռյակը եզրափակեց Հիկարու Նակամուրան։

Աղբյուր՝ chess.am, artsakhpress.am


Առնչվող նյութեր
1. Շախմատի համաշխարհային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) նախագահի թեկնածու Արկադի Դվորկովիչին ընդունել է Հայաստանի նախագահը
2. Մանուել Պետրոսյանը՝ շախմատի Մ 20 տարեկանների աշխարհի փոխչեմպիոն
3. Աննա Սարգսյանը՝ Կատալոնիայի Արարատ միության շախմատի մրցաշարի հաղթող
4. Վեհափառը օրհնել է Լեւոն Արոնյանին եւ նրա տիկնոջը
5. Լևոն Արոնյանն ու Արիանա Կաոլին պսակվեցին Սաղմոսավանքում
6. Լևոն Արոնյանն աշխարհի գավաթի կրկնակի հաղթող
7. Սոնա Ասատրյանը` շախմատի Եվրոպայի չեմպիոն
8. 7-ամյա Արեն Էմրիկյանը դարձել է մինչև 8 տարեկանների շախմատի աշխարհի չեմպիոն
9. Լևոն Արոնյանը դարձավ Grand Chess Tour-ի 4-րդ փուլի հաղթողը
10. Լևոն Արոնյանը դարձավ Սենթ Լուիսի արագ շախմատի մրցաշարի միանձնյա հաղթողը. Նավարան հաղթեց Կասպարովին

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.«Ապիլայֆ»ը երեք գյուղերում կզարգացնի մեղվաբուծությունը
2.Սարմեն Բաղդասարյանը` Քուվեյթի Պետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան
3.Աշխարհի առաջնորդները միավորվում են երիտասարդությանը որակյալ կրթություն տրամադրելու նոր նախաձեռնության շուրջ
4.Նիկոլ Փաշինյանն ու Ամենայն Հայոց կաթողիկոսը այցելել են Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում բացված «Արմենիա» խորագրով ցուցահանդես
5.Հայ-գերմանա-ֆրանսիական համատեղ միջոցառում Բեռլինում՝ նվիրված Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին
6.«Հայրենիքն սկսվում է սահմանից» ռազմահայրենասիրական ցուցահանդեսը «Նարեկացի» արվեստի միությունում
7.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթաժողովի բացմանն ու հանդես եկել ելույթով
8.Անտոնիո Գուտերեշ. Հայաստանի հետ արդյունավետ համագործակցությունն առավել կամրապնդվի և կզարգանա
9.Հայաստանում պետք է իրականացնել ոչ թե բարեգործական, այլ զարգացման ծրագրեր. Նիկոլ Փաշինյան
10.Նորվեգիա. Հայկական խաչքարի օրհնություն և օծում Կրագերո քաղաքում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: