ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
22 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Լևոն Արոնյանը դարձավ Սենթ Լուիսի արագ շախմատի մրցաշարի միանձնյա հաղթողը. Նավարան հաղթեց Կասպարովին

17 օգոստոսի, 2017 | 07:24

Ավարտվեց Grand Chess Tour-ի 4-րդ փուլի Սենթ Լուիսի արագ շախմատի մրցաշարը ևս։ Հայ ազգի պարծանք, գրոսմայստեր Լևոն Արոնյանը ևս մեկ ուրախանալու ու հպարտանալու առիթ տվեց՝ միանձնյա դառնալով հաղթող։ Երեկ կայացած վերջին 3 տուրում նա առավելության հասավ Կարյակինի ու Դոմինգեսի նկատմամբ և ոչ ոքի խաղաց Նակամուրայի հետ։ Այս մասին հայտնում է chess.am-ը։

Արդյունքում՝ 12 միավորով (հաղթանակի համար տրվում  է 2, ոչ ոքիի համար 1 միավոր) դարձավ մրցաշարի միանձնյա հաղթողը։ 2-3-րդ տեղերը 11 միավորով զբաղեցրեցին Նակամուրան և Կարուանան։ Գարի Կասպարովը վերջին 3 տուրից 2-ում պարտվեց, իսկ մեկում խաղաց ոչ ոքի՝ ավարտելով մրցաշարը 7 միավորով և կիսելով 8-10-րդ տեղերը։

Ի դեպ Կասպարովի նկատմամբ հաղթանակ տոնեց Չեխիայի թիվ մեկ գրոսմայստեր Դավիթ Նավարան։ Այս մասին տեղեկացրել է sport.cz մարզական կայքը։

Հիշեցնենք, որ մրցաշարին մասնակցիներն են՝  Գարրի Կասպարով (ՌԴ), Լեւոն Արոնյան (Հայաստան), Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ), Հիկարու Նակամուրա (ԱՄՆ), Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան), Սերգեյ Կարյակին (ՌԴ), Յան Նեպոմնյաշչի (ՌԴ), Լենյեր Դոմինգես (Կուբա), Դավիթ Նավարա (Չեխիա), Լե Կուանգ Լյեմ (Վիետնամ):

Օգոստոսի 14-ից 16-ը գրոսմայստերները մրցեցին արագ շախմատում, 17-ից 18-ը` կայծակնայինում: Արագ շախմատում հաղթանակը 2 միավոր է, ոչ-ոքին` 1, կայծակնայինում հաղթանակը` 1, ոչ-ոքին կես միավոր:

Այսօր  մեկնարկել է կայծակնային շախմատի մրցաշարը։ Այն տևելու է 2 օր և յուրաքանչյուր օր խաղացվելու է 9 տուր։

Orer.eu

Գարի Կասպարով

 

David Navara
Դավիթ Նավարա


Առնչվող նյութեր
1. Շախմատի համաշխարհային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) նախագահի թեկնածու Արկադի Դվորկովիչին ընդունել է Հայաստանի նախագահը
2. Կարինե Արթունին վերանորոգել է Պրահայի քաղաքապետարանի հին աշտարակի զինանշանները
3. Կյանքից հեռացավ հայ ժողովրդի մեծ բարեկամ պրոֆ. Էվժեն Կինդլերը
4. Պրահան սքանչելի քաղաք է, թանգարան է բաց երկնքի տակ.Արա Բաբլոյան
5. Արա Բաբլոյանը հանդիպել է Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշին
6. Միլան Շտյեխ. Չեխիան միշտ պատրաստ է երկխոսության մեջ լինել Հայաստանի հետ
7. Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը վաղը կժամանի Պրահա
8. Չեխիայում նշում են Չեխոսլովակիայի օկուպացման 50-ամյակը
9. Սլովաքիա՝ Իսրայէլի միջոցով զէ՞նք կը վաճառէ Ազէրպայճանին
10. Ինչպե՞ս է չեխական զենքը հայտնվել Ադրբեջանում. բացահայտում են չեխ լրագրողները

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: