ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
18 նոյեմբերի, 2017
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

«Լուսանկարչի օրագրից» ցուցահանդեսը Երեւանի Թեքեյան կենտրոնում

15 հուլիսի, 2017 | 06:07

Հուլիսի 12-ին Թեքեյան կենտրոնում Հայ լուսանկարիչների ազգային ասոցացիայի, Photopodium.com ինտերնետային ռեսուրսի եւ «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի աջակցությամբ կայացավ լուսանկարչի օրվան նվիրված «Լուսանկարչի օրագրից» խորագրով ցուցահանդեսի բացումը:

Ցուցահանդեսին ներկայացված էին հայաստանցի 27 լուսանկարիչների լավագույն 52 աշխատանքները, որոնք բազմազան էին ու բազմաբնույթ. ցուցահանդեսը հետաքրքրական էր նրանով, որ չուներ թեմատիկա եւ ոճային սահմանափակումներ:

 

Հեղինակներին մասնագիտական տոնի կապակցությամբ շնորհավորեցին եւ ողջույնի խոսք ասացին «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի տնօրեն Արմեն Ծուլիկյանը, Photopodium.com-ի հայաստանյան ներկայացուցիչ Արմեն Ենգոյանը, Ֆոտոսիրողների ակումբի հիմնադիրներ Էդգար Մարտիրոսյանը եւ Կարեն Ներսիսյանը: Նրանք հույս հայտնեցին, որ իրենց համագործակցությունը կլինի շարունակական եւ կյանքի կկոչի մշակութային արժեք ունեցող այլ ձեռնարկներ:

 

Հայ լուսանկարիչների ազգային ասոցացիայի նախագահ Սերգեյ Հակոբյանը, խորին շնորհակալություն հայտնելով բոլոր գործընկերներին ցուցահանդեսն իրականություն դարձնելու համար, հավելեց. «Լուսանկարելու համար պարտադիր չէ ունենալ լավ խցիկ կամ տիրապետել լուսանկարչության բոլոր հնարքներին. կարեւորը կարողանալ տեսնել այն, ինչ կատարվում է շուրջդ: Լուսանկարիչ լինելու համար պետք է պարզապես սիրել մարդկանց հետ շփվելու լեզվի այս տեսակը…»

 

Ջերմ ու դրական մթնոլորտով հագեցած երեկոն եզրափակվեց շնորհակալագրերի հանձնումով բոլոր հեղինակներին:

 

Նշենք, որ ցուցահանդեսը Թեքեյան կենտրոնում կգործի մինչեւ ս.թ. հուլիսի 26-ը:


Առնչվող նյութեր
1. «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամը անվճար դասագրքեր է տրամադրել կարիքավոր երեխաներին
2. Մանե Հովհաննիսյանի լուսանկարչական ցուցահանդեսը Քյոլնում
3. Երեւանում նշվել է Թեքեյան Կենտրոնի բացման 20-րդ տարեդարձը
4. Թեքեյանցիների ամառային հանգիստը Հայաստանում
5. Աննախադեպ մշակութային երեկո Լոնդոնում
6. Տոնական միջոցառում Լոնդոնում
7. «Հայկական մշակույթի շաբաթ» Տոկիոյում
8. Մշակութային Երկխոսություններ. ՀԲԸՄ-ում ներկայացվել են Տաթեւ Մնացականյանի աշխատանքները
9. World Press Photo-ն հրապարակել է 2017-ի հաղթանակած լուսանկարները. Գլխավոր մրցանակը թուրք լուսանկարչին
10. Սերգեյ Գասպարյանի «Ստորջրյա աշխարհի գաղտնիքները» Թեքեյան կենտրոնում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սերգեյ Մինասյանը՝ Ռումինիայում Հայաստանի նոր դեսպան
2.Լեհաստանի հայ համայնքի պատմությանը նվիրված գիտաժողով Վարշավայում
3.Լեզվի տեսչության ապագան. բացահայտում է Սերգո Երիցյանը
4.ՅՈՒՆԵՍԿՕ-ն կնշի Կոմիտասի եւ Թումանյանի հոբելյանները
5.Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հայտարարում է Ռաֆայել Լեմկինի անվան 2018թ. կրթաթոշակի ծրագրի մեկնարկը
6.Հայ արվեստն ուսուցանող առաջին հայկական խաղը՝ «Արվեստ» խաղ-գիրքը կթարգմանվի նաեւ այլ լեզուների
7.Թաթուլ Հաճյանը Պրահայում նվաճել է «Կրիստալ Սթար» միջազգային երաժշտական փառատոնի գլխավոր գավաթը
8.,,Կոմիտաս,, քառյակն ու շնորհալի հայ երեխաները ներկայացան ավստրիացի հանդիսականներին
9.Մեկ մլրդ. ԱՄՆ դոլարի ներդրում՝ Հայաստանի էներգետիկայի ոլորտում
10.Հենրիխ Մխիթարյանի շապիկը աճուրդին վաճառվել է 20 հազար ԱՄՆ դոլարով. կանադահայերը 530 հազար դոլար են նվիրել Հայաստան հիմնադրամին
Դիտել բոլորը
Ամենաշատ դիտվածները
1.Նալբանդյանը շշպռեց մեջ ընկած Մամեդյարովին.-տեսանյութ
2.Սոպրանո Անուշ Հովհաննիսյանն անցել է BBC Քարդիֆի ՚՚Աշխարհի երգիչ՚՚ մրցույթի եզրափակիչ փուլ
3.Հայ օպերային երգիչները գրավում են Քովենթ Գարդենը. 40 օրում 13 ելույթ Լոնդոնում
4.Եվրոպայի երկու չեմպիոն Պրահայում. Մամիկոն Ղարիբյանի եւ Մանուել Պետրոսյանի պատվին երկու անգամ հնչեց Հայաստանի օրհներգը -լուսանկարներ
5.Հայաստանի տիկնիկային թատրոնը հաղթեց Պրահայի միջազգային փառատոնում
6.՚՚Հաց բերողին՚՚ ազատեցին Ֆրանսիայում անախորժություններից խուսափելու համար. ֆրանսահայերի բողոքի ցույց խորհրդավոր ընթրիքի ժամին
7.Հայ բժշկուհիները օդանավում փրկեցին չինուհու կյանքը
8.Չեխիայի խորհրդարանը ճանաչեց Հայերի ցեղասպանությունը
9.Հայ մտավորականների բաց նամակը ՀՀ ոստիկանապետին. Մենք ցանկանում ենք ապրել պետությունում, որտեղ անպատիժ չմնան հովանավորյալները
10.«Միկոյանն իրադրության պատանդն էր, ինչ-որ չափով՝ ստալինյան զոհ»
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2017
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: