ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
22 սեպտեմբերի, 2017
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Լույս է տեսել ՕՐԵՐ-ի բացառիկ համարը՝ նվիրված Հովհաննես Այվազովսկուն, նաեւ Դանիայի եւ Նորվեգիայի հայկական համայնքներին

26 օգոստոսի, 2017 | 17:19

 

Համարում տեղ են գտել հետաքրքիր տեղեկություններ Այվազովսկու կյանքից։ Բացառիկ հարցազրույցներ են տպագրվել Հայաստանի Ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանի, գեղանկարիչներ Կարեն Աղամյանի, Արարատ Սարգսյանի, Շմավոն Շմավոնյանի, Նարեկ Վանի հետ։ Այվազվոսկու մասին իրենց գնահատականներն են տվել եվրոպահայ գեղանկարիչներ  Տիգրան Աբրահամյանը, Վազգեն Պահլավունի-Թադեւոսյանը, Արչի Գալենցը, արվեստաբան Շահեն Խաչատրյանը։ Հայ անվանի ծովանկարիչներին նվիրված հետաքրքիր հրապարակմամբ է հանդես եկել  կիպրահայ արվեստաբան Ռուբեն Նահապետյանը։

Առաջին անգամ մեր ընթերցողի համար  բացահայտել ենք Այվազովսկի հայի իրական կերպարը, որ մինչ այսօր համաշխարհային  հանրությանը ներկայացվել է թերի ու կողմնակալ հայացքով՝ հիմնականում ռուսական քարոզչամեքենայի ազդեցությամբ։

Ներկայացվել են նաեւ արխիվային բացառիկ տեղեկություններ Չեխիայում Այվազովսկու ցուցադրությունների մասին։

Այս համարում տեղ են գտել նաեւ Դանիայի եւ Նորվեգիայի հայ համայնքներին նվիրված Հակոբ Ասատրյանի  ,,Եվրոպահայ համայնքներ» շարքի հերթական հոդվածները, որոնցում ներկայացվում են  այս երկրների ճանաչված հայերն ու հայկական կազմակերպությունները։

Հոդածներում տեղ են գտել հարցազրույցներ Դանիայում  եւ Նորվեգիայում Հայաստանի դեսպան  Հրաչյա Աղաջանյանի /մինչեւ 2017 հուլիս/  հետ, այս երկրներում Հայ Առաքելական եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Ստեփանոս քահանա Հովհաննիսյանի, հայ համայնքների 60-ից ավելի  անվանի ներկայացուցիչների հետ, այդ թվում՝ հայտնի գիտնականների, բժիշկների, երաժիշտների, գրողների ու  մարզիկների հետ։

Անդրադարձ է կատարվել նաեւ այս տարի Չեխիայի խորհրդարանի պատգամավորների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ Բացառիկ հարցազրույց է տպագրվել  Չեխիայի խորհրդարանի պատգամավորների պալատի անդամ Ռոբին Բյոհնիշի հետ, ով ներկայացրել էր ցեղասպանության ճանաչման բանաձեւը։

Բաժանորդագրվեք եւ ստացեք ՕՐԵՐ եվրոպական ամսագիրը։

Բաժանորդագրությունը ՝ Չեխիայում տարեկան 500 կրոն է։

Եվրոպական եւ այլ երկրներում՝ 50 եվրո։

ՕՐԵՐ ամսագրի տարեկան բաժանորդագրությունը 50 եվրո է եվրոպական երկրների համար։ 

Bank Code-2700

Account number 1002511474

IBAN CZ 38 2700 0000 0010 0251 1474

SWIFT BACXCZPP

 

Չեխիայում 500 կրոն է։ Չեխական կրոնի բանկային հաշվեհամարն է՝ 

68041001     bank code  2700

IBAN CZ 23 2700 0000 0000 6804 1001

SWIFT BACXCZPP

Բաժանորդագրության դեպքում Ձեր հասցեն ուղարկեք   hakob@orer.cz  էլեկտրոնային հասցեին։


Առնչվող նյութեր
1. Դանիացի նախարարը հիացել է Հայաստանով եւ իր հայրենակիցներին կոչ արել՝ այցելելու առաջին քրիստոնյա երկիր
2. Հայ-դանիական կապեր. Մետտե Բոք- Նալբանդյան հանդիպում
3. Դանիայում Հայաստանի դեսպանը հանդիպել է արտգործնախարար Անդերս Սամուելսենի հետ
4. Դանիացի նախարարի ծաղկեպսակը՝ Ցեղասպանության զոհերի հուշարձանին
5. Դանիայի մշակույթի և եկեղեցական հարցերով նախարար Մեթե Բոկը Հայաստանում է
6. Ջութակահարուհի Լուսինե Ազիզյանն արժանացել է նորվեգական մրցանակի
7. Դեսպան Արզումանյանը նույնպես հերքում է հրապարակումը եւ բաց երկխոսության հրավիրում բոլորին
8. Բաց նամակ Դանիայի Թագավորությունում և Նորվեգիայի Թագավորությունում ՀՀ դեսպան Ալեքսանդր Արզումանյանին
9. Շնորհակալություն, Միքայել
10. Հանդիպում իսպանահայ խմբագիր Արարատ Ղուկասյանի հետ

Մեկնաբանություն

Ամենաշատ դիտվածները
1.Նալբանդյանը շշպռեց մեջ ընկած Մամեդյարովին.-տեսանյութ
2.Սոպրանո Անուշ Հովհաննիսյանն անցել է BBC Քարդիֆի ՚՚Աշխարհի երգիչ՚՚ մրցույթի եզրափակիչ փուլ
3.Հայ օպերային երգիչները գրավում են Քովենթ Գարդենը. 40 օրում 13 ելույթ Լոնդոնում
4.Եվրոպայի երկու չեմպիոն Պրահայում. Մամիկոն Ղարիբյանի եւ Մանուել Պետրոսյանի պատվին երկու անգամ հնչեց Հայաստանի օրհներգը -լուսանկարներ
5.Հայաստանի տիկնիկային թատրոնը հաղթեց Պրահայի միջազգային փառատոնում
6.՚՚Հաց բերողին՚՚ ազատեցին Ֆրանսիայում անախորժություններից խուսափելու համար. ֆրանսահայերի բողոքի ցույց խորհրդավոր ընթրիքի ժամին
7.Հայ բժշկուհիները օդանավում փրկեցին չինուհու կյանքը
8.Հայ մտավորականների բաց նամակը ՀՀ ոստիկանապետին. Մենք ցանկանում ենք ապրել պետությունում, որտեղ անպատիժ չմնան հովանավորյալները
9.Չեխիայի խորհրդարանը ճանաչեց Հայերի ցեղասպանությունը
10.«Միկոյանն իրադրության պատանդն էր, ինչ-որ չափով՝ ստալինյան զոհ»
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2017
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: