ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
20 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Լույս է տեսել Գևորգ Մինասյանի ,, Բելգիան եւ հայերը,, գիրքը

04 սեպտեմբերի, 2016 | 14:24

gevorg minasyanԴեռևս X դարի սկզբներին Բելգիայում երևացել են հայ վաճառականներ, որոնք հատկապես XIV–XV դարերում աշխույժ առևտուր են արել Բրյուգե քաղաքում։ XIX դարից հայերի թիվն այստեղ սկսել է ավելանալ՝ ի հաշիվ արհեստավորների և ուսանողության. ի դեպ՝ Գենտի համալսարանն է ավարտել նաև հայ մեծ բանաստեղծ Դանիել Վարուժանը, որի անունը հիշատակվում է այդ Սուրբ Մարիամ Մագդաղենացի հայկական եկեղեցին Բրյուսելում համալսարանն ավարտած նշանավոր մարդկանց ցուցակում։ 1920 թվականից Բելգիայում սկսել են հաստատվել թուրքական ջարդերից փախած հայ գաղթականներ։ Ներկայումս Բելգիայում բնակվում է 11 հզ. հայ. հաստատվել են Բրյուսելում, Անտվերպենում, Գենտում և Լիեժում սակայն Բելգիական կառավարությունը հայերին վտարելու փորձեր է անում։ Նրանք հիմնականում զբաղվում են առևտրով, կան իրավաբաններ, բժիշկներ, ճարտարագետներ։ Հայաստանյայց առաքելական եկեղեցու հոգևոր հովվությունը, որի կենտրոնը Բրյուսելի Սուրբ Մարիամ Մագդաղենացի եկեղեցին է, կազմավորվել է 1990 թվականին։ Բելգիահայ համայնքում տարբեր տարիների ստեղծվել են բարեգործական, երիտասարդական միություններ, իսկ ազգային և մշակութային ավանդույթները պահպանելու համար՝ ակումբներ, երգչախմբեր, պարախմբեր, թատերախմբեր։ 1998 թվականին Բելգիայի խորհրդարանը ճանաչել է Թուրքիայում հայերի ցեղասպանության փաստը։ Բրյուսելի Անրի Միշո հրապարակում կանգնեցվել է Մեծ եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող խաչքար (1997)։ Բելգիական կառավարությունը հայերին վտարելու փորձեր է անում։ Հարկ է նշել այն հանգամանքն, որ մինչ օրս, բացի Գևորգ Մինասյանից ոչ ոք  չի գրել որևէ աշխատություն կամ հուշեր նվիրված այստեղի համայնքի պատմությանը:

Օրերս  լույս է տեսել գրող, հայագետ Բելգիայի Անտվերպեն քաղաքի «Նուարդ» մշակութային հայկական միության նախագահ Գևորգ Մինասյանի «Բելգիան եւ հայերը» գիրքը։ Սա արդեն նրա երրորդ գիրքն է`նվիրված բելգիահայ համայնքին: Այստեղ ներառված են պատումներ, փաստեր 3-րդ դարասկզբից մինչև մեր օրերը Բելգիայում հաստատված հայերի մասին: Գրքի խմբագիրն է  Սեյրանուհի Գեղամյանը,հրատարակվել է Էդիտ Պրինտ հրատարակչությունում, այն հրատարակվել է հեղինակի միջոցներով:

Նոր գրքի  մասին  է հարցազրույցը հեղինակի հետ, որը ներկայացնում ենք մեր ընթերցողին։

 

Ինչպե՞ս ծնվեց ձեր «Բելգիան եւ հայերը» գիրքը գրելու գաղափարը:

hayer belgia-Արդեն 17 տարի է բնակվում եմ Բելգիայում։ Գիտեի,որ մի քանի երկրների հայկական գաղթօջախների մասին կան պատմավավերագրական գրքեր։ Մտածեցի՝օգտակար կլինի նաև բելգիահայոց մասին գիրք գրել։ Սկսեցի նյութեր հայթայթել։Ասեմ,որ դրանք չափազանց քիչ են։Ձեռքս ընկավ նաև Առաքել Սարուխանի 1937 թվականին գրած «Բելգիան և հայերը» փոքրածավալ գիրքը։ Իմ ու Սարուխանի միջև կա երկու նմանություն՝երկուսս էլ մտահղացել ենք գրել Բելգիայում հաստատված հայերի մասին,երկուսս էլ ծնվել են հոկտեմբերի 13-ին,բայց Սարուխանը մեծ վավերագիր է։Ուսումնասիրեցի Հայաստանի Ազգային, Բելգիայի մի շարք արխիվները, հանրագիտարանները,տարբեր գրողների գրքերը,որոնցում անդրադարձ կա Բելգիայի և հայերի առնչություններին,մի քանի համալսարանների,եկեղեցական կառույցների, փախստականների խնդիրներով զբաղվող պետական հիմնարկների նյութերը,կապ հաստատեցի սոցիոլոգների,մի շարք մունիցիպալ կառույցների հետ, ուսումնասիրեցի այլ աղբյուրներ և այլն։

Խնդրեմ մի քանի խոսքով ներկայացրեք գիրքը։

-Ինչպես հայտնի է,Բելգիայում հաստատված առաջին հայի մասին հիշատակությունը սկսվում է 11-րդ դարից։ Ինձ հաջողվեց փաստեր գտնել,որ առաջին հայը Բելգիա է եկել 3-րդ դարի վերջին։Ուրեմն առաջին բաժինը նվիրվում է հայ սուրբ նահատակներին, նրանք մինչև հիմա էլ ամենահարգված սրբերի շարքին են դասվում։Հետո առևտրականների, խաչակիրների և համարյա բոլոր ոլորտների մասին,որոնցում գործել են հայերը։ Աշխատել եմ հնարավորինս բաց չթողնել ոչ մի ոլորտ,ոչ մի հայի։Ներկայացրել եմ նաև տեղեկություններ Բելգիայի մասին։

Հիմնականում ովքե՞ր աջակցեցին գրքի ստեղծման ու հրատարակության գործում։

– Գիրքը /370 էջ/ տպագրվել է իմ միջոցներով։Ինձ չափազանց մեծ օգնություն են ցուցաբերել զավակներս՝ հատկապես նիդեռլանդերենից նյութերի թարգմանության գործում։

Առաջիկայում ի՞նչ ծրագրեր ունեք։

-Սկսել եմ գրել բելգիացի հայագետների մասին, զուգահեռաբար տպագրության կներկայացնեմ մեր ամսաթերթում տպագրված՝հայի խնդիրներին վերաբերվող հոդվածներիս ժողովածուն։Ընթացքի մեջ են Հայոց ցեղասպանության ականատես բելգիացի միսիոների /քրիստոնեություն տարածող/ մի վավերագրքի և Յորիսի մասին պատմող գրքի թարգմանությունները։

Ինչպիսի՞ ընդունելության գիրքն արժանացավ հայ մտավորականների ու Բելգիայի հայերի կողմից։

-Գիրքը դեռևս չի հասել ընթերցողին, իսկ տեղեկացվածները ողջունել են մտահղացումը։

Պատրաստվում ե՞ք այն թարգմանել և ներկայացնել մնացած հայ գաղթօջախներում։

-Մյուս գաղթօջախներին ներկայացնելու համար անհրաժեշտ կլինի այն թարգմանել առնվազն երկու տասնյակ լեզվով։Նման մտադրություն չկա․իրագործելն անհնար է։

Ո՞րն է Ձեր խրատը կամ խորհուրդն այսօրվա երիտասարդությանը:

-Որտեղ էլ բնակվես՝ ապրիր Հայաստանում։

 

Գարիկ Ավետիսյան

Երեւան


Առնչվող նյութեր
1. Բրյուսելում նշվեց Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձը
2. Վարչապետը Բրյուսելի հայկական եկեղեցիում հանդիպել է բելգիահայ համայնքի ներկայացուցիչներին
3. Հայաստանը պատրաստ է կամրջել ԵԱՏՄ և ԵՄ շահերն ու դիրքորոշումները, որքանով այն ընդունելի է երկու կողմերի համար».վարչապետ Փաշինյանը
4. Նիկոլ Փաշինյանն ու Էմանուել Մակրոնը քննարկել են Երեւանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի հետ կապված հարցերը
5. Նիկոլ Փաշինյանը մեկնում է Բելգիա
6. Զոհրաբ Մնացականյանը Բելգիայում հանդիպել է ՀԲԸՄ Եվրոպայի եւ ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակների ղեկավարների հետ
7. Վարդան Հովհաննիսյանի եւ Էմրե Գյուլտեկինի երկրորդ համերգը Պրահայում
8. Բելգիացի պատգամավորների նամակը Բելգիայի Արտաքին գործերի նախարարին
9. Բելգիայի հայերի կոմիտեի համերաշխության կոչը
10. Արցախին նվիրված քննարկում Եվրոպական խորհրդարանում

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: