ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
27 հունիսի, 2017
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Օրեր 5-8/ 77/ 2016

Լույս է տեսել Ավստրիայի հայ համայնքին նվիրված ՕՐԵՐ-ի բացառիկ համարը
31 հոկտեմբերի, 2016 | 19:08

ՕՐԵՐ եվրոպական անկախ ամսագրի հերթական համարը նվիրված է Ավստրիայի հայ համայնքի պատմությանը, ներկային ու ապագային։ Ավստրիահայության 50 ներկայացուցիչներ ներկայացրել են իրենց պատմությունն ու համայնքի խնդիրները,  ներկայիս մարտահրավերներն ու ապագա սպասելիքները։ Հարուստ ժառանգություն ունեցող համայնքն ունի բազմաթիվ տաղանդավոր ներկայացուցիչներ։

Orer nov 2016.inddԲացառիկ հարցազրույցներ են տպագրվել ՄԱԿ-ի նախկին բարձր պաշտոնյա  Արշալույս Ճգնավորյանի, համաշխարհային օպերային արվեստի հռչակավոր դեմքեր Սոնա Ղազարյանի եւ Հասմիկ Պապյանի հետ, երաժիշտներ Ավո Գույումճյանի, Վիգեն Կզարթմյանի, Նարե Արղամանյանի, Էմանուել Ճգնավորյանի, Մայք Մովսեսյանի, Կարլոս Սունգուրլյանի, Գերասիմ Սարգսյանի, Հովհաննես Ջիբիյանի, Կարեն Ասատրյանի, Ռիտա Մովսեսյանի, Թերմինե Զարյանի, Սեւանա Հովսեփյանի, Գայանե Միրզոյանի, Ալեքսանդր Կարախանյանի, Լեւոն Ավագյանի, Աստղիկ Խանամիրյանի, Թերեզա Բեգլարյանի, Շուշան Բլեյանի,  նկարիչ Արթուր Կարապետյանի ,ռեժիսոր Զորիկ Մողդասյանի,  ճարտարագետ Սարգիս Աբովյանի, լեզվաբան Մերի Սարգսյանի, թենիսիստ Արմոնդ Բոլբոլյանի, բազմաթիվ շնորհալի երիտասարդների, ինչպես նաեւ հայ եկեղեցական համայնքի ղեկավարների՝ Հայրապետական պատվիրակ Տիրան վարդապետ Պետրոսյանի, եկեղեցական համայնքի ատենապետ Վահագն Ամիրջանյանի, Մխիթարյան միաբանության աբբահայր Պողոս Գոճանյանի, հայր Վահան Հովակիմյանի, Ավստրո-Հայկական մշակութային ընկերության ատենապետ  Ռազմիկ Հարությունյան-Թամրազյանցի, ՚՚Արարատ՚՚ մարզական միության պատվո նախագահ Սեպուհ Բաղդոյանի, հայկական դպրոցի նախկին տնօրեն Գրիգոր Հալլաճեանի, բարերար Կարպիս Փափազյանի եւ շատ այլ ազգայինների հետ։

Համայնքի ու Հայ-ավստրիական հարաբերությունների մասին է խոսել նաեւ Ավստրիայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Կիրակոսյանը։

Բացառիկ այս համարում ներկայանում է ավստրիահայության ողջ ընտրանին՝ իրենց ձեռքբերումներով ու հաջողություններով։

Առաջիկայում նաեւ նախատեսում ենք այս համարի շնորհանդեսը Վիեննայում։

Շնորհավորում ենք ավստրիահայության Սուրբ Ծնունդն ու Նոր տարին, ցանկանալով նորանոր հաջողություններ եւ բարօրություն, երջանիկ ընտանեկան կյանք եւ ազգային միասնություն։

Օրեր եվրոպական ամսագիր

Հայտարարություն

Հարգելի հայրենակիցներ, հարգելի ընկերներ, ուրախ ենք տեղեկացնելու Ձեզ, որ այս կիրակի, ս.թ. հունվարի 15.ին (15.01.2017թ). անմիջապես Սուրբ Պատարագից հետո, ժամը 13:00-ին Հայ Առաքելական Եկեղեցական Համայնքի մեծ սրահում տեղի կունենա Ավստրիայի հայ համայնքին նվիրված Եվրիպայում լայն տարածում և բարձր վարկանիշ ունեցող ՕՐԵՐ եվրոպական անկախ ամսագրի’ Ավստրիայի հայ համայնքին նվիրված բացառիկ և հատուկ համարի շնորհանդես- վաճառքը (արժեքը 5 եվրո): Հրավիրում ենք բոլոր հետաքրքրվողներին ծանոթանալու և ձեռք բերելու Ավստրիայի Հայ Համայնքը ներկայացնող այս տոնական տպագիր Եվրոպական հրատարակությունը, որը ամբողջովին նվիրված է Ավստրիայի հայ համայնքի պատմությանը, ներկային ու ապագային։ Բացառիկ այս համարում ներկայանում է ավստրիահայության ողջ ընտրանին՝ իրենց ձեռքբերումներով ու հաջողություններով։ Մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում մեր հարգարժան գորընկեր, ՕՐԵՐ-ի գլխավոր խմբագիր պարոն Հակոբ Ասատրյանին նման հրաշալի նախաձեռնության և հետաքրքիր համագործակցության համար:

Լավագույն մաղթանքներով’
Ավստրիայի Հայ Առաքելական Եկեղեցական Համայնքի Վարչություն


Առնչվող նյութեր
1. Վիեննայի հայերին նվիրված հաղորդում՝ ,,Երկիր մեդիայի,, եթերում
2. Հունիսի 14-ին Հասմիկ Պապյանը Նորմայի դերերգով հանդես կգա Պրահայում
3. Շնորհակալություն, Միքայել
4. Հանդիպում իսպանահայ խմբագիր Արարատ Ղուկասյանի հետ
5. ԱՊՐԻԼ 24. Ավստրիացի լրագրողները Հայաստանում, ավստրիահայերը՝ Վերֆելի արձանի մոտ
6. Ավստրիահայությունը՝ Վերֆելի հուշարձանի մոտ
7. Ավստրիայի արտգործնախարար Քուրցը հանդիպել է հայ համայնքի ղեկավարներին
8. Թոմաս Հարթվիգի ,,Հայուհի,, գերմաներեն պատմավեպը ներկայացվեց Վիեննայում
9. Չեխահայերի Յիհլավայի ֆուտբոլի թիմը գրավեց առաջին տեղը՝ Ավստրիայում անցկացված մրցաշարում
10. Ավստրիայի կառավարության ղեկավարն ընդունեց կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչներին

Մեկնաբանություն

Ամենաշատ դիտվածները
1.Նալբանդյանը շշպռեց մեջ ընկած Մամեդյարովին.-տեսանյութ
2.Սոպրանո Անուշ Հովհաննիսյանն անցել է BBC Քարդիֆի ՚՚Աշխարհի երգիչ՚՚ մրցույթի եզրափակիչ փուլ
3.Հայ օպերային երգիչները գրավում են Քովենթ Գարդենը. 40 օրում 13 ելույթ Լոնդոնում
4.Եվրոպայի երկու չեմպիոն Պրահայում. Մամիկոն Ղարիբյանի եւ Մանուել Պետրոսյանի պատվին երկու անգամ հնչեց Հայաստանի օրհներգը -լուսանկարներ
5.՚՚Հաց բերողին՚՚ ազատեցին Ֆրանսիայում անախորժություններից խուսափելու համար. ֆրանսահայերի բողոքի ցույց խորհրդավոր ընթրիքի ժամին
6.Հայաստանի տիկնիկային թատրոնը հաղթեց Պրահայի միջազգային փառատոնում
7.Հայ բժշկուհիները օդանավում փրկեցին չինուհու կյանքը
8.Հայ մտավորականների բաց նամակը ՀՀ ոստիկանապետին. Մենք ցանկանում ենք ապրել պետությունում, որտեղ անպատիժ չմնան հովանավորյալները
9.Չեխիայի խորհրդարանը ճանաչեց Հայերի ցեղասպանությունը
10.«Միկոյանն իրադրության պատանդն էր, ինչ-որ չափով՝ ստալինյան զոհ»
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2017
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: