ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
13 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Լույս է տեսել առաջին Չեխերեն–հայերեն, հայերեն-չեխերեն բառարանը

09 հունիսի, 2013 | 21:31

Պրահայի Օտտովա հրատարակչությունը լույս է ընծայել մանկավարժական գիտությունների դոկտոր Մերի Սարգսյանի ,,Հայերեն-Չեխերեն, Չեխերեն-Հայերեն,, բառարանը։ Տարբեր տարիներին լույս են տեսել Չեխերեն-Հայերեն զրուցարաններ, սակայն նման բառարան առաջին անգամ է լույս տեսնում։

Սա առաջին բառարանն է, որն իր մեջ ներառում է 74 հազար բառային միավոր եւ հոմանիշ։ Բառարանը նախատեսված է ուսանողների, մանկավարժների, թարգմանիչների, եւ պարզապես չեխերեն կամ հայերեն սովորել ցանկացողների համար։ Բառարանի հայերեն–չեխերեն մասում ընդգրկված է շուրջ 11 600 բառ եւ 20 000 չեխերեն հոմանիշ, իսկ չեխերեն-հայերեն մասում՝ շուրջ 12 000 բառ եւ 30 500 հայերեն հոմանիշ։ Նկատի է առնված խոսակցական լեզվում ամենահաճախ կիրառվող բառերը։

Հեղինակը նպատակ ունի բառարանը լրացնելու եւ ավելի ընդլայնելու։ Բառարանը կվաճառվի 520 կրոնով։ Ցանկացողները կարող են դիմել հեղինակին (mery.sarkisian@gmail.com) կամ ՕՐԵՐ-ի խմբագրություն` hakob@orer.cz ։

 

 

ՕՐԵՐ եվրոպական ամսագիր

Orer.eu


Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սարիկ Անդրեասյանի «Չներվածը» ներկայացվեց Պրահայի հանդիսատեսին
2.«Մենք չենք կարող փոխել պատմությունը, բայց պատմությունը կարող է փոխել մեզ, որ մեր ապագան ավելի լավը դառնա». Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Փարիզի խաղաղության համաժողովին»
3.ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ, ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԵՎ ՀԱՄԵՐԳ` ՆՎԻՐՎԱԾ ՎԱԶԳԵՆ Ա-Ի ԾՆՆԴՅԱՆ 110 ԱՄՅԱԿԻՆ
4.Գագիկ Ղալաչյանը՝ Ղազախստանում Հայաստանի դեսպան
5.Թերեզինում բացվեց ՙՀայերի ցեղասպանությունը. Համաշխարհային մամուլի առաջին էջերում. ցուցահանդեսը
6.ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Արման Կիրակոսյանի հայտարարությունը ԵԱՀԿ Մշտական Խորհրդի նիստին
7.Հայկ Մարությանն ընդունել է Չեխիայի դեսպանին
8.Սիմոն Մարտիրոսյան.Ութ տարի անց Հայաստանն ունեցավ աշխարհի նոր չեմպիոն և կրկնակի ռեկորդակիր
9.Յուրի Վարդանյանը կհուղարկավորվի Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում
10.Սա Ձեր ապրած կյանքի գնահատականն է. նախագահ Սարգսյանը Երվանդ Մանարյանին հանձնել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի կրծքանշանը
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: