ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
15 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Լոս Անջելեսի «Ջանբազյան» պարի ակադեմիայի 75-ամյա հոբելյանին նվիրված համերգը Երեւանում

19 հունիսի, 2015 | 19:10

jambazian pari xumb1Հունիսի 19-ին Հայաստանի ազգային պարարվեստի միության նախաձեռնությամբ և ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կայացավ Լոս Անջելեսի «Ջանբազյան» պարի ակադեմիայի 75-ամյա հոբելյանին նվիրված համերգը:

Առաջին անգամ ներկայացվեցին ժամանակակից բալետային արվեստի երկու ստեղծագործություններ՝ «Հոգու գոհար» և «Քարահունջ» խորագրերով:

«Հոգու գոհար» բալետը ներկայացնում էր մարդկային հոգու ուժը, որը ներշնչվում է կյանքի ու մահվան սահմանագծում ուժեղ մնալու եւ պայքարողի անկոտրում կամքով առաջ գնալու ջանքերից:

«Քարահունջ» (խոսող քարեր) բալետի միջոցով ներկայացվեց հայ կնոջ փառավոր կերպարը, նրա հարուստ անցյալն ու ներկան՝ հեթանոս հայ աստվածուհիներից մինչև մեր ժամանակները։

«Ջանբազյան» պարի ակադեմիան հիմնադրվել է 1941թ. և մինչ օրս շարունակում է ներկայացնել բացառապես բարձրարվեստ բեմադրություններ՝ երիտասարդ սերնդին կրթելով դասական ժամանակակից բալետի և ավանդական ժողովրդական պարարվեստի միջոցով:

jambazian pari xumb2Պարուսույց և գեղարվեստական ղեկավար Աննա Ջանբազյանը բեմադրել է ավելի քան 150 ստեղծագործություն, այդ թվում՝ «Կոմիտաս-աքսորված եվ մոռացված», «Ռումի, ուղին լուսավորության», «Բարի գալուստ Պարսկաստան», «Զալ և Ռուդաբեմ», «Հոգու գոհար» և այլ պարային համարներ:

Արվեստում ունեցած նվաճումների համար Աննա Ջանբազյանին 2002, 2003, 2004 և 2006 թվականներին շնորհվել է «Լեստըր Հորթոն» պարի, 2005թ.՝ «Grand Prix of Italy», 2007թ.՝ «Diamond Awards» մրցանակները:

2015թ. հունիսին Սփյուռքում հայ մշակութային ժառանգության պահպանման և զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար Աննա Ջանբազյանը պարգևատրվեց նաև ՀՀ սփյուռքի նախարարության «Կոմիտաս» մեդալով:

jambazian pariՊարախումբը մասնակցել է մի շարք փառատոների, շրջագայել և ելույթներով հանդես եկել է աշխարհի տարբեր երկրների մեծ ու փոքր բեմերում:


Առնչվող նյութեր
1. Պարարվեստին սիրահարված
2. «Դվին»ը ՝ պարողների ինքնաակտուալիզացիայի ամենաբաղձալի հարթակը Հայաստանում
3. Քոչարին Պրահայի կենտրոնական հրապարակում. /տեսահոլովակ եւ լուսանկարներ/
4. «Քոչարի. ավանդական խմբապար»ը գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի` Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում
5. Պարարվեստի ամենամեծ ակադեմիայի ընդունելության ղողանջները
6. Հայկական պարը կանչում է Արմավիր. Ամալյա Խումարյանի ՚՚Կոմիտասը՚՚ ոգեւորում է բոլորին
7. 14-ամյա Մարիտա Մարդոյանը՝ համառուսական արվեստի մրցույթի հաղթող
8. Չեխահայ երիտասարդ պարուհիները մասնակցել են Չեխիայի Սենատի միջազգային փառատոնին
9. Ահա թե ինչպես են զվարճանում Պրահայի հրապարակներում- տեսանյութ
10. Իտալիա.Ալթունյանի անվան համույթը հանդես է եկել 6 քաղաքներում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
2.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
3.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
4.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
5.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
6.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
7.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
8.Յուրի Վարդանյանի հուղարկավորությունը Կոմիտասի պանթեոնում
9.«Մենք սպասում ենք Հայաստանի Հանրապետության պատմության մեջ լավագույն ընտրություններին». Պյոտր Սվիտալսկին:
10.Չեխական «Դոմեստիկ» ֆիլմը կցուցադրվի Երեւանում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: