ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
18 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Լոռու մարզի տարբեր քաղաքներում ու գյուղերում մեկ շաբաթ շարունակ թևածելու են Թումանյանի հեքիաթները

31 օգոստոսի, 2014 | 09:55

tumanian hekiatnerՍեպտեմբերի 6-10-ը Լոռու մարզում կանցկացվի «Թումանյանական հեքիաթի օր» տիկնիկային թատրոնների միջազգային 9-րդ փառատոնը: Այն կազմակերպում և իրականացնում է «Տիկնիկային արվեստի գործիչների միջազգային միության հայկական կենտրոն» ՀԿ-ն («ՅՈՒՆԻՄԱ-Հայաստանը»)՝  ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:

Փառատոնի կայացմանը նպաստում են նաև «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամը, Լոռու մարզպետարանը: Փառատոնը կմեկնարկի Դսեղում, ապա բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա նույն օրը Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում: Այս մասին հայտնում են մշակույթի նախարարությունից:

Մեկ շաբաթ շարունակ Հովհաննես Թումանյանի հեքիաթները կթևածեն Լոռու մարզի տարբեր քաղաքներում ու գյուղերում: Փառատոնի փակումը տեղի կունենա 2014 թ. սեպտեմբերի 10-ին Երևանում` Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում: Փառատոնի ավարտին մասնակից թատրոններին և նրանց կողմից տրված ներկայացումներին կշնորհվեն մրցանակներ և պատվոգրեր:

Գարիկ Ավետիսյան


Առնչվող նյութեր
1. Թումանյան` մեծ նվիրյալը
2. Օլգա Թումանյան. գիրք Հովհաննես Թումանյանի կնոջ մասին
3. Երևանում նշվեց Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը
4. Թբիլիսիում նշվել է «Վերնատան» հիմնադրման 120 ամյակը
5. Թումանյանի տունը վերստին բացեց իր դռները
6. Լոռու մարզի Դսեղ գյուղում տեղի ունեցավ ավանդական «Թումանյանական օրը»
7. Հովհաննես ԹՈՒՄԱՆՅԱՆ
8. Թբիլիսիում ծաղիկներ խոնարհվեցին Ամենայն հայոց բանաստեղծի շիրիմին
9. Հովհաննես Թումանյան 146
10. Հովհաննես Թումանյանն այսօր կդառնար 145 տարեկան

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: