ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
24 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Լոնտոնի մէջ գումարուեցաւ Հ.Յ.Դ. Հայ Դատի Եւրոպայի յանձնախումբերու խորհրդաժողովը

02 հուլիսի, 2013 | 09:36

ԼՈՆԴՈՆ-Յունիս 29-30, 2013-ին, Լոնտոնի Նաւասարդեան կեդրոնին մէջ գումարուեցաւ Հ.Յ.Դ. Հայ Դատի Եւրոպայի յանանձխումբերու խորհրդաժողովը, նախաձեռնութեամբ Հայ Դատի Եւրոպայի յանձնախումբին եւ հիւրընկալութեամբ Հայ Դատի Անգլիոյ յանձնախումբին։ Խորհրդաժողովին մասնակցեցան Անգլիոյ, Սպանիոյ, Ֆրանսայի, Հոլանտայի, Պելճիքայի, Պուլկարիոյ, Յունաստանի եւ Կիպրոսի յանձնախումբերու ներկայացուցիչերը, ինչպէս նաեւ Հայ Դատի Պրիւքսէլի, Փարիզի եւ կեդրոնական (Երեւանի) գրասենեակներու պատասխանատուները։

Խորհրդաժողովը վարեց Հ.Յ.Դ. Բիւրոյի անդամ, Հայ Դատի Կեդրոնական խորհուրդի նախագահ Յակոբ Տէր Խաչատուրեանը։

Զեկոյցներ ներկայացուցին Հայ Դատի Եւրոպայի յանձնախումբի նախագահ Գասպար Կարապետեանն ու Հ.Յ.Դ. Բիւրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերու գրասենեակի պատասխանատու Կիրոյ Մանոյեանը։

Խորհրդաժողովը լսեց մասնակից շրջաններու Հայ Դատի աշխատանքներու զեկոյցները նախորդ՝ 2011 Դեկտեմբերի խորհրդաժողովէն ի վեր եւ քննարկեց Եւրոպայի տարածքին Հայ Դատի աշխատանքներու համար ստեղծուած պայմաններն ու մարտահրաւէրները։ Խորհրդաժողովը առանձնաբար անդրադարձաւ Հայոց Ցեղասպանութեան ճանաչման եւ հատուցման, 100-ամեակի, Հայաստանի միջազգային վարկի բարձրացման, Արցախի անկախութեան ճանաչման եւ Ջաւախքի հայութեան իրաւունքներու պաշտպանութեան գծով եւրոպական երկիրներու եւ կառոյցներուն մէջ կատարուելիք աշխատանքներուն։ Կարեւորութեամբ քննարկուեցան նաեւ Եւրոպայի հայութեան յաւելեալ քաղաքականացման եւ իրաւունքներու պաշտպանութեան վերաբերեալ հարցերը։Խորհրդաժողովը շեշտեց Սուրիոյ հայութեան աջակցութեան ուղղութեամբ Հայ Դատի գրասենեակներու եւ յանձնախումբերու աշխատանքները շարունակելու անհրաժեշտութիւնը։

Խորհրդաժողովը կազմեց Եւրոպայի տարածքին յառաջիկայ երկու տարիներուն կատարուելիք աշխատանքներու ծրագիրը։Յունիս 28-ին, Նաւասարդեան կեդրոնին մէջ, Հայ Դատի Անգլիոյ յանձնախումբին կազմակերպութեամբ տեղի ունեցաւ ընդունելութիւն, Հայ Դատի Եւրոպայի յանձնախումբերու խորհրդաժողովին առիթով։ Ընդունելութեան ներկայ էին եւրոխորհրդարանի պատգամաւոր Չարլզ Թաննոք, Մեծ Բրիտանիոյ խորհրդարանի պատգամաւորներ Սթիֆըն Փաունտ, Անճի Բրատ եւ Վիրընդրա Շարմա, Լոնտոնի Իլինկ շրջանի քաղաքապետական խորհուրդի ղեկավար Ճուլիան Բելլ, քաղաքապետական խորհուրդի անդամներ Պասսամ Մահլուֆ եւ Արա Իսքէնտերեան։

Օրուան հանդիսավար, Հայ Դատի Անգլիոյ անդամ Վահան Գրիգորեանի բացման խօսքէն ետք, խօսք տրուեցաւ պատգամաւորներ Սթիֆըն Փաունտի եւ Չարլզ Թաննոքի, որոնք իրենց զօրակցութիւնը յայտնեցին հայ ժողովուրդի արդար դատին եւ Հայ Դատի յանձնախումբերուն խորհրդաժողովին մաղթեցին յաջողութիւն։

Ողջոյնի խօսքով հանդէս եկաւ Հ.Յ.Դ. Բիւրոյի անդամ եւ Հայ Դատի Կեդրոնական խորհուրդի նախագահ Յակոբ Տէր Խաչատուրեան։

 Հ.Յ.Դ. ՄԱՄԼՈՅ ԴԻՒԱՆ

 Orer.eu


Առնչվող նյութեր
1. Հայաստանի ու Արցախի քաղաքականությունը ներկայացվեց Եվրախորհրդարանում
2. Եվրոպահայության չորրորդ համագումարը Բրյուսելում՝ հոկտեմբերի 18-19-ը
3. Հայ Դատի Եւրոպայի յանձնախումբերու խորհրդաժողով՝ Պրիւքսէլի մէջ
4. ՀՅԴ Երոպայի Հայ Դատի յանձնախումբը՝ Բրյուսելյան դեպքերի առնչությամբ
5. ԱԹԷՆՔԻ ՄԷՋ ԳՈՒՄԱՐՈՒԵՑԱՒ Հ.Յ.Դ. ՀԱՅ ԴԱՏԻ ԵՒՐՈՊԱՅԻ ՅԱՆՁՆԱԽՈՒՄԲԵՐՈՒ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԸ

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Երեւանի ավագանու ընտրություններում առաջատարը ,,Իմ քայլը,, կուսակացությունների դաշինքն է՝ 80.7 տոկոսով
2.Իսպանիա. Հայաստանին նվիրված տոնական համերգ Սանտա Կոլոմա դե Գրամանետիում
3.«Իմ առաջադրանքը ձեզ շատ պարզ է` ամեն օր լուծել թեկուզ փոքր, բայց որևէ կոնկրետ խնդիր». Վարչապետը հանդիպել է Արարատի մարզի համայնքների ղեկավարներին
4.Գաֆեսճյան արվեստի կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանում Եվրոպական Ժառանգության օրերի պաշտոնական բացումը
5.ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի այցը Չինաստան
6.Երեւանի ավագանու ընտրությունների կապակցությամբ Եվրոպայի Հայերի Համագումարի կոչը Երեւանցիներին.
7.Ռումանիոյ Հայոց Թեմի առաջնորդ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի առիթով
8.Հայաստանի անկախության 27-ամյակին նվիրված միջոցառում Լիոնում
9.ԱՌԱՋԻՆԷՆ ՄԻՆՉԵՒ ՉՈՐՐԱՐԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆ. ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐ
10.Պապը Կը Շնորհաւորէ Մխիթարեան Միաբանութեան 300ամեակը
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: