ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
15 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Լոնդոն. հանդիպում գրող-հրապարակախոս Սեյրանուհի Գեղամյանի հետ

22 հունիսի, 2016 | 15:16

seyranuhi geghamian 4

Հանդիպում-երեկո գրող, հրապարակախոս, լրագրող, արվեստաբան,  Լրագրողների և Գրողների միության անդամ, ՀՀ սփյուռքի նախարարության մամլո խոսնակ Սեյրանուհի Գեղամյանի հետ

Լոնդոնի սրտում՝ Քենսինգթոնում գտնվող Հայ տանը տեղի ունեցավ հանդիպում-երեկո գրող, հրապարակախոս, լրագրող, արվեստաբան Սեյրանուհի Գեղամյանի հետ: Երեկոն կազմակերպել էր Լոնդոնի Թեքեյան հիմնադրամը և Թեքեյան մշակութային միությունը՝ գեղարվեստական ղեկավար Սիփան Օլահի գլխավորությամբ: Չնայած տիկին Գեղամյանի այցը Լոնդոն մասնավոր էր և անակնկալ, այնուհանդերձ կարճ ժամանակահատվածում հնարավոր դարձավ իրականացնել այս հոյակապ հանդիպումը:

Երեկոյի բանախոսն էր անգլիաբնակ լրագրող Սեդա Անանյանը: Նա ներկայացրեց Ս.Գեղամյանի ստեղծագործական և բեղմնավոր աշխատանքային ուղին, նրա ձեռքբերումները, 15-ից ավելի հրատարակած գրքերը, թերթերում և ամսագրերում նրա գրած բազմաթիվ հոդվածները, հանդիպումներն ու հարցազրույցները մեծանուն մտավորականների, արվեստի ու մշակույթի գործիչների հետ և այլն:

seyranuhi geghamianՍեյրանուհի Գեղամյանի սփյուռքի և սփյուռքահայության հետ աշխատանքների ու աշխատությունների մասին խոսեց լոնդոնաբնակ գրող-հրապարակախոս Մանուել Ադամյանը: Նա կարևորեց Գեղամյանի Սփյուռքի կոմիտեում կատարած աշխատանքը դեռ խորհրդային ժամանակներից, նրա սերտ կապվածությունը սփյուռքի մտավորականության հետ, հատկապես գրողների շրջանակում և, իհարկե, նշեց Գեզամյանի կարևոր դերը մինչ այսօր ՀՀ սփյուռքի նախարարությունում:

Հատկանշական էր լոնդոնաբնակ դերասանուհի, վաստակաշատ Ժենյա Ներսիսյանի ներկայությունը երեկոյին: Նա կարդաց Սեյրանուհու հոդվածաշարից Ժան Տեր-Մերկերյանի, «Մեր ոգու և մտքի գանձատունը»՝ Մատենադարանի և Խաչատուր Աբովյանի մասին գրած հոդվածները:

Սեյրանուհու մանկապատանեկան ստեղծագործությունների մասին խոսեց Լոնդոնի Թահտայան կիրակնօրյա դպրոցի տնորենուհի Ռուզաննա Թաթուլյանը: Նա կարդաց դպրոցական ծրագրում ընդրկված Գեղամյանի «Այդ զարմանալի հայը» հոդվածը: Ներկայումս հեղինակը աշխատում է «Զարմանալի հայեր» գրքաշարի վրա:

seiranuhi gehamian 6Ա. Այվազյանի «Քարավան» երգի կատարումով հանդես եկավ տենոր, Լոնդոնի Թեքեյան հիմնադրամի «Կոմիտաս» երգչախմբի ղեկավար՝ Սիփան Օլահը՝ Էլլա Բաբայանի նվագակցությամբ:

Սեյրանուհու լոնդոնաբանկ քույրը՝ բանասեր Թամար Մինասյանը, կարդաց Ալեք Մանուկյանի մասին և «Սիրեցեք միմյանց» 1988թ. երկրաշարժի մասին հոդվածները:

Երեկոյին ողջույնի խոսքով հանդես եկան նաեւ Թեքեյան հիմնադրամի պատվավոր քարտուղար Վարդան  Ուզունյանը, Սեյրանուհի Գեղամյանի համակուրսեցի Հովիկ Թագակչյանը և այլոք:

Ողջ երեկոն ուղորդվում էր Ս.Գեղամյանի լուսանկարների սլայդ-ցուցադրումով, ինչպես նաև հոդվածներին համապատասխան նկարների շարքով:

Երեկոյին հաջորդեց հյուրասիրություն, որտեղ բրիտանահայերը մտերմիկ զրույց ունեցան տիկին Սեյրանուհու հետ, անդրադառնալով իրենց հուզող հարցերին և գրողի այսօրվա ծրագրերին ու աշխատանքներին: Ձեռնարկին ներկա էին հոգևորականներ, տարբեր մշակութային միությունների անդամներ:

Սիփան Օլահ /Լոնդոն/

??????????????

??????????????


Առնչվող նյութեր
1. Լոնդոնում նշվեց «Գևորգ Թահթայան» կիրակնօրյա ազգային վարժարանի հիմնադրման 40-ամյակը
2. Վարդան Ուզունյանի 78-ամյակը նշվեց Երեւանում
3. Մեծ Բրիտանիայի հայկական համայնքը նոր խորհուրդ է ընտրել
4. ԱՆԳԼԻԱ. Հայաստանի Առաջին Հանրապետության 100–ամյակին նվիրված միջոցառում Լոնդոնում
5. Պրահայում ավարտվեց Գրքի եւ գրականության միջազգային տոնավաճառ-փառատոնը
6. Քրիստոֆեր Աթամյանին գրական մրցանակˋ «Վաշինգտոնյան բարձունքների բանաստեղծը» գրքի համար
7. Բացառիկ նվագահանդես Լոնդոնում՝ նվիրված Հայկական հիմնարկի 16 ամյակին
8. Ջութակահարուհի Անի Բատիկյանը Քադոգան Հոլ հանրահայտ համերգասրահում
9. Տոնական միջոցառում Լոնդոնում
10. Սերբիա. Լյուբիա Միլետիչի «Արարատի հողմերը» գրքին նվիրված երեկո

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
2.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
3.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
4.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
5.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
6.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
7.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
8.Յուրի Վարդանյանի հուղարկավորությունը Կոմիտասի պանթեոնում
9.«Մենք սպասում ենք Հայաստանի Հանրապետության պատմության մեջ լավագույն ընտրություններին». Պյոտր Սվիտալսկին:
10.Չեխական «Դոմեստիկ» ֆիլմը կցուցադրվի Երեւանում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: