ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
14 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Լոնդոն- Հայկական Բարեգործականի ,,Ապրող հուշերը,,

Հ.Բ.Ը.Մ. Հայոց Ցեղասպանության 100-ամյակին Նվիրված Մշակութային-Գեղարվեստական Ձեռարկ
07 հուլիսի, 2015 | 08:57

london A. Guzelian speekingՀ.Բ.Ը.Մ.ի Լոնդոնի Մասնաճյուղի վարչության հովանավորությամբ, Ուրբաթ 26
Հունիս 2015-ին, նախկին Չելսի Քաղաքապետարանի Սրահում (Old Chelsea
Town Hall) տեղի ունեցավ ՜՜Ապրող Հուշեր՜՜ մշակութային եւ գեղարվեստական
ձեռնարկը՝ նվիրված Հայոց Ցեղասպանության 100-ամյակին, ինչպես նաեվ՝
մահվան դեմ հայ ժողովրդի տարած hաղթանակին։

Երեկոյթի երեք ժամ տեւող առաջին բաժինը, մինչեվ ժամի յոթը` նվիրված էր տաղանդավոր նկարիչ Նայիրի Աֆրիկյանի ՜՜Հիշողությունը դեռ կենդանի է՜՜ տպավորիչ ցուցահանդեսին։ Հանդիսականները մեծ հետաքրքրությամբ եւ հիացմունքով դիտեցին Նայիրիի նկարները, ինչպես նաեւ նկարչության եւ քանդակագործության միաձուլումից ծնված եւ արվեստագետի ինքնատիպ ոճով զգեստավորված Հայոց Ցեղասպանության 100-ամյակին նվիրված նրա գեղեցիկ ստեղծագործությունները։

Երեկույթի բացումը կատարեց Ասատուր Կյուզելյան, որ հանուն Հ.Բ.Ը.Մ.ի
Լոնդոնի մասնաճյուղին, ողջունեց պատվո հյուրերին ու հանդիսականներին։
Երեկոյթին ներկա էին մի շարք պետական եւ հասարակական գործիչներ, ինչպես՝ Բարոնուհի Քարոլայն Քոքսը, Չելսիի նախկին քաղաքապետ՝ Քոնդոն Սիմընզը, Ալդըրմեն Մուշտակ Լաշարին, ՀՀ Դեսպանության խորհրդական Տիգրան Գալստյանը եւ ուրիշներ։ Կիւզելյան հակիրճ կերպով անդրադառնալուց
հետո Հայոց Ցեղասպանության՝ մեջբերեց Ուինսթոն Չերչիլի (Winston
london Ara Sarafian speekingChurchill) “The Aftermath” գրքից հետեւյալ հատվածը, որը վերաբերվում է Հայոց Ցեղասպանության. ՜՜…Կասկած չկա որ այս ոճիրը ծրագրվել էր ու
գործադրվել քաղաքական նպատակներով։ Առիթը ներկայացել էր քրիստոնյա
մի ցեղ մաքրագործելու թրքական հողից՜՜՜։ Ա. Կյուզելյան այնուհետեւ կարդաց այն նամակը, որ ստացել էր Բրիտանիայի Արտգործնախարարությունից, ի պատասխան ընթացիկ տարվա Փետրվարին վարչապետ Քամերոնին, Նախագահ Օբամային եւ Նախագահ Նաթանյահուին իր գրած բաց նամակին։
Արտգործնախարարության նամակը մի անգամ եւս հաստատում էր, որ
Բրիտանիան Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցում պահպանում էր իր
նախկին դիրքորոշումը…։ Կյուզելյան շեշտեց որ ՜՜Մեծն Բրիտանիայի եւ
Միացյալ Նահանգների նման հզոր պետություններ կարող են արդարությունը թաղել, բայց նրանք պետք է լավ հասկանան, որ ճշմարտությունը պատմության մէջ երբեք գերեզման չի ունեցել… ՜՜։

Կոմիտաս Հաստատության հիմնադիր տնօրեն, Օսմանյան Կայսրության վերջին շրջանի եւ  արդի հայոց պատմության մասնագետ, երիտասարդ պատմաբան Արա Սարաֆյան ՜՜Հիշենք այսօր Թուրքիայում ապրող հայերին՜՜ նյութի շուրջ տվեց մի տպավորիչ դասախոսություն, հանգամանորեն
անդրադառնալով թուրք եւ քուրդ մտավորականության, հասարակական եւ քաղաքական գործիչների, ինչպես նաեվ պարզ քաղաքացիների եւ գյուղացիների հետ ունեցած իր հանդիպումներին Թուրքիայի տարբեր շրջաններում, որոնց քարտեզներն ու լուսանկարները London Living memory artistsցուցադրեց պաստառի վրա իր ելոյթին զուգահեռ։ Իր շահեկան դասախոսության մեջ Սարաֆյան ունկնդիրների ուշադրությունը հրավիրեց այն իրողության վրա, որ բաղդատած երկու տասնամյակ առաջ Թուրքիայում տիրող հակաժողովրդավարական
իրավիճակին, այսօր կացությունը զգալապես բարեփոխվել է։ Թուրքիայում այժմ ազատ քննարկվում են երբեմնի արգելված բազմաթիվ խնդիրներ, որոնց շարքին նաեւ հայոց ցեղասպանությունը, որի հետեւանքով բազմաթիվ իսլամացած հայեր վերադառնում են իրենց արմատներին։ Հայկական հարցի
հետապնդման եւ խաղաղ լուծման հաշվին տարվող աշխատանքում ահրաժեշտ
է ապահովել թուրք եւ քուրտ մտավորականության եւ հասարակական
կազմակերպությունների համագործակցությունը, շեշտեց Սարաֆյան։
Իր նյութին խորապես տիրապետած պատմաբանի ելույթը մեծ տպավորություն
թողեց ունկնդիրների վրա։

london Barness Cox speeking՜՜Հայաստանի ոգին եւ կործանման մոխիրներից ծնված գեղեցկությունը՜՜
բնաբանով ելոյթ ունեցավ Հայաստանի, Արցախի եւ հայ ժողովրդի մեծագույն
բարեկամներից Բարոնուհի Քարոլայն Քոքսը, որը անդրադառնալուց հետո Ծիծեռնակաբերդում կայացած Հայոց Ցեղասպանության հարյուրամյակի ոգեկոչման նվիրված հուշահանդեսին այս տարվա Ապրիլ 24ին , խոսեց
ադրբեջանական վայրագությունների մասին, որոնք գործադրվեցին Արցախի
հայության դեմ պատերազմի տարիներին։ Բարոնուհին դատապարտեց
Ադրբեջանի կողմից կատարված ոճիրները, նրանց հակադրելով
արցախահայության ցուցաբերած քրիստոնեական ոգին եւ
հայրենասիրությունը։ Նա Հայաստան եւԱրցախ կատարած իր մարդասիրական 82 այցելությունների հետ առնչված բազմաթիվ հուզիչ դրվագներ պատմեց, պաստառի վրա ցուցադրելով իր խոսքերը հաստատող լուսանկարներ։ Ըստ Բարոնուհի Քոքսի՝ Արցախյան Պատերազմի տարիներին Ադրբեջանը ամեն օր 400 գրատ  հրթիռ էր արձակում Ստեփանակերտի վրա…։ Բանախոսուհին աստվածային միջամտության վերագրեց այն իրողությունը, ըստ որում Գանձասարի եկեղեցու վրա արձակված հարյուրավոր հրթիռներից եւ ռումբերից միայն մի հատ էր ընկել տաճարի շրջափակը, բայց չէր պայթել…։ Բարոնուհու սրտի խորքից աղբյուրվող խոսքերը ներկաներին ՜՜լալու չափ՜՜
հուզեցին…։ Նա իր ելոյթն ավարտեց կարդալով տաս տարեկան արցախցի
Գեղամի բանաստեղծության անգլերեն թարգմանությունը, որի մեջ խտացած էր
Արցախի հանդեպ տղեկի ունեցած անսահման սերը։

Բարոնուհի Քոքս ազնվորեն տրամադրեց մեզ Գեղամի բանաստեղծությունն ու
լուսանկարը, որոնք կտպվեն այս հոդվածի անգլերեն տարբերակում։

Կես ժամ տեւող դադարից հետո, որի ընթացքում տեղի ունեցավ
ընդունելություն՝ գործադրվեց ձեռնարկի գեղարվեստական հայտագիրը,
մասնակցությամբ մի խումբ տաղանդավոր հայ արվեստագետների։

London Maral Tamar with candles՜՜Դլե Յաման՜՜ի երաժշտության ընկերակցությամբ Մարալ եւ Թամար Բաղջյան
գեղանի քույրերը բացեցին երեկույթի գեղարվեստական բաժինը, կատարելով
լոյսն ու կյանքը խորհրդանշող ծիսական մի պար՝ բոցկլտացող մոմերով։ Տպավորիչ էր նաեւ ՜՜Հայուհիներ՜՜ պարը, որը ավելի ուշ կատարեցին Մարալն ու Թամարը Խաչատուր Ավետիսյանի երաժշտության ընկերակցությամբ, հայկական գեղեցիկ տարազներով, շնորհալի շարժուձեվերով, հեզաճկուն եւ առինքնող սահանքներով, հավատարիմ հայկական պարարվեստի ոգուն ու ոճին ։

London Jenia Nersissian and Baroness CoxԵրեվանի Սունդուկյան Թատրոնի վաստակավոր դերասանուհի Ժենյա Ներսիսյանը ապրումով արտասանեց Պարոյր Սեւակի ՜՜Ղողանջ Եղեռնական՜՜ եւ Սիլվա Կապուտիկյանի՝ ՜՜Քելե Լաո՜՜ բանաստեղծությունները։

Իր նվագած ստեղծագործության խորքը թափանցելու ունակությամբ օժտված՝ տաղանդավոր դաշնակահար-երգահան Արթյուր Բոբիկյան վարպետությամբ մեկնաբանեց Ա. Բաբաջանյանի ՜՜Էլեկիա՜՜ն ¢ Երանյանի ՜՜Կիլիկիա՜՜ն։ Բոբիկյան ներկաներին հրամցրեց նաեւ իր ստեղծագործություններից ՜՜Երուսաղեմ՜՜ը, որը
հեղինակի ընկերակցությամբ կատարեց շնորհալի մեցո սոպրանո Անայիս Հեղոյանը ջերմ ու գունագեղ երաժշտականությամբ եւ անթերի վարպետությամբ։ Անայիս Հեղոյանն իրեն հատուկ վարակիչ հաղորդականությամբ երգեց նաեւ Բ. Կանաչյանի ՜՜Օրօր՜՜ը, դաշնամուրի
ընկերակցությամբ Քրիստինա Առաքելյանի։ Իր երաժշտական տաղանդին զուգահեռ՝ Անայիսը ունի նաեւ պարզ, ջերմ ու հաղորդական բնավորություն , որի պատճառով նա london artist 4համայնքում սիրված  անձնավորություն է։

Թերեզա Գեվորգյանը օժտված է հարուստ, հղկված ու որակավոր սոփրանո
ձայնով։ Դրան համոզվեց ունկնդիրը, երբ եգչուհին կատարեց Կոմիտասի
՜՜Գարուն ա՜՜ եւ ՜՜Ծիրանի Ծառ՜՜ երգերը։ Թերեզան եւ Անայիսը կատարեցին նաեվ
մի զուգերգ, ՜՜Ծաղիկ՜՜ը(խոսք Գ. Էմինի), դաշնամուրի ընկերակցությամբ երգի հեղինակ Քրիստինա Առաքելյանի։

Դերասանուհի Սեդա Ուայթ (Sta White) խոր հասկացողությամբ ու անթերի
առոգանությամբ ասմունքեց Սիամանթոյի ՜՜Պարը՜՜ (The Dance) եւ Պ. Սեւակի ՜՜
Մենք Քիչ ենք, բայց հայ ենք՜՜ (We are few, but we are called Armenians)
բանաստեղծությունների անգլերեն թարրգմանությունը։

London Shake xxՀանդիսության փակումը կատարեց գեղարվեստական հայտագրի պատասխանատու, տաղանդաշատ պարուհի եւ պարուսոյց Շաքե Մէյջըր-Չիլինկիրյանը, որը հրավիրեց ներկաներին ձեռք-ձեռքի բռնած ՜՜Կյանքի շրջանակ՜՜ ծիսապարը կատարել, որպես խորհդանիշ հայ ժողովրդի
միասնության եւ հավերժության։

Այսու, շնորհավորում ենք Հ.Բ.Ը.Մ.ի Լոնդոնի մասնաճյուղին, հայտագրին մասնակից արվեստագետ-արվեստագիտուհիներին, ինչպես նաեվ բոլոր նրանց, ովքեր աջակցեցին Գործադիր Վարչության նման բովանդակալից, այլազան, որակավոր ու բարձր գնահատանքի արժանի հայտագիր պատրաստելու աշխատանքին. հայտագիր՝ որով Հ.Բ.Ը.Միությունն արժանավայել կերպով ոգեկոչեց Հայոց Ցեղասպանության 100-ամյակը ։

Ասատուր Կիւզելեան
Լոնդոն

London Nairi Afrikian with one of his exhibits London Painting by Afrikian London Painting by N Afrikian


Առնչվող նյութեր
1. «Մենք չենք կարող փոխել պատմությունը, բայց պատմությունը կարող է փոխել մեզ, որ մեր ապագան ավելի լավը դառնա». Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Փարիզի խաղաղության համաժողովին»
2. Թերեզինում բացվեց ՙՀայերի ցեղասպանությունը. Համաշխարհային մամուլի առաջին էջերում. ցուցահանդեսը
3. Դոկտ. Արման Կիրակոսեանի նոր մենագրութեան շնորհահանդէս-գինեձօնը Ավստրիայում
4. Լոնդոնում նշվեց «Գևորգ Թահթայան» կիրակնօրյա ազգային վարժարանի հիմնադրման 40-ամյակը
5. Նոր հնարավորություներ՝ Հայաստանի ֆրանսախոսների համար
6. Մակրոնը այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր
7. Ֆրանսահայ լուսանկարիչ Գրիգոր Ճօլօլեանի հազվագյուտ ու անտիպ լուսանկարները՝ Հայոց ցեղասպանության թանգարանում
8. ՀԲԸՄ-ն սգում է հայ ժողովրդի հպարտություն Շառլ Ազնավուրի կորուստը
9. Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նոր տնօրեն է ընտրվել Հարություն Մարությանը
10. ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՐՁՅԱԼ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ Է

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Վահագն Աթաբեկյանը՝ Լիբանանում Հայաստանի դեսպան
2.Սամվել Մկրտչյանը՝ Լեհաստանում Հայաստանի դեսպան
3.Անդրան Աբրահամյանը ճանաչվեց Լավագույն ռեժիսոր ՙՖամուֆեստ՚ կինոփառատոնում
4.Հ.Բ.Ը.Միութեան կալուածի վաճառման համաձայնագրի վերջին զարգացումները քննարկվել են Կանադայի թեմի անդամական ժողովում
5.Սարիկ Անդրեասյանի «Չներվածը» ներկայացվեց Պրահայի հանդիսատեսին
6.«Մենք չենք կարող փոխել պատմությունը, բայց պատմությունը կարող է փոխել մեզ, որ մեր ապագան ավելի լավը դառնա». Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Փարիզի խաղաղության համաժողովին»
7.ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ, ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԵՎ ՀԱՄԵՐԳ` ՆՎԻՐՎԱԾ ՎԱԶԳԵՆ Ա-Ի ԾՆՆԴՅԱՆ 110 ԱՄՅԱԿԻՆ
8.Գագիկ Ղալաչյանը՝ Ղազախստանում Հայաստանի դեսպան
9.Թերեզինում բացվեց ՙՀայերի ցեղասպանությունը. Համաշխարհային մամուլի առաջին էջերում. ցուցահանդեսը
10.ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Արման Կիրակոսյանի հայտարարությունը ԵԱՀԿ Մշտական Խորհրդի նիստին
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: