ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
22 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

ԼՈՆԴՈՆ. «Կոմիտաս» երգչախմբի փայլուն համերգը Պիկադիլի հրապարակում

06 դեկտեմբերի, 2016 | 15:28

Samsung-ի կողմից կազմակերպված երգչախմբային համերգներ Լոնդոնի ամենաճանաչված վայրերից մեկում՝ Պիկադիլի հրապարակում 

komitas-london-3

Լոնդոնի Թեքեյան Խնամակալ Մարմնի /The Tekeyan Trust/ «Կոմիտաս» երգչախումբը մասնակցեց Samsung World Choir կողմից Լոնդոնում կազմակերպված եւ նախադեպը չունեցող ձեռնարկին՝ շարունակական համերգին բաց երկնքի տակ:

Միջոցառումը բացառիկ է եւ Անգլիայում մեծ արձագանքի է արժանացել, քանզի 24 օր շարունակ՝ մինչեւ Սուրբ Ծննդյան տոները, ամեն երեկո Լոնդոնի սրտում՝ Պիկադիլի հրապարակում /Piccadilly Circus/, տարբեր երգչախմբեր ելույթներով հանդես են գալու Լոնդոնի երաժշտասեր հանրության, ինչպես նաեւ զբոսաշրջիկների առջեւ:

Կազմակերպիչների կողմից համերգի վայրը պատահական չէր ընտրված. Պիկադիլի հրապարակը հանդիսանում է Լոնդոնի ամենակարեւոր եւ ամենամարդաշատ տեսարժան վայրերից մեկը, ուր ամեն ժամ հազարավոր այցելուներ են լինում եւ հիանում Էրոսի արձանով եւ շրջապատող ճարտարապետական հրաշքներով: 6 մետր բարձրություն ունեցող բեմը, որի վրա կանգնած ելույթ են ունենում երգչախմբերը, տեղադրված է հենց Էրոսի արձանի շուրջ:

«Կոմիտաս» երգչախումբը /նախագահ՝ Վ. Ուզունյան, խմբավար եւ գեղ. ղեկավար՝ Ս. Օլահ/ պատիվ ունեցավ հանդես գալու ձեռնարկի առաջին իսկ օրը եւ բացելու համերգը, փայլելով իր ինքնատիպ կատարողականությամբ:

Մեկ ժամ շարունակ հարյուրավոր երաժշտասերներ վայելեցին հայ դասական երաժշտությունը. «Կոմիտաս»-ն իր բարձ որակներով կատարեց Ա. Դոլուխանյանի, Կոմիտասի, Ա. Տիգրանյանի, Ս. Լուսիկյանի, Ա. Աճեմյանի, Ս. Շաքարյանի, Է. Հովհաննիսյանի ստեղծագործություններից եւ արժանացավ բուռն ծափահարությունների:

komitas-london-2

32 անդամից բաղկացած քառաձայն «Կոմիտաս» երգչախումբը ստեղծվել է 2013թ. հայ երիտասարդ տենոր եւ խմբավար, բազմաթիվ երաժշտական մրցույթների հաղթող Սիփան Օլահի եւ Լոնդոնի Թեքեյան Խնամակալ Մարմնի պատվավոր քարտուղար, Երեւանի «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի նախագահ, բարերար, Սուրբ Ներսես Շնորհալի շքանշանակիր Վարդան Ուզունյանի նախաձեռնությամբ: Նորաստեղծ «Կոմիտաս»-ն արդեն բազմաթիվ հաջող ելույթներով հանդես է եկել Անգլիայում եւ Ուելսում:

komitas-london-1

 

 


Առնչվող նյութեր
1. Ներսես Պիծակյանի անհատական ցուցահանդեսը Երեւանում
2. Լոնդոնում նշվեց «Գևորգ Թահթայան» կիրակնօրյա ազգային վարժարանի հիմնադրման 40-ամյակը
3. Վարդան Ուզունյանի 78-ամյակը նշվեց Երեւանում
4. Մեծն Կոմիտասի արձանը Ակնալճի եզդիական սրբատեղիում
5. Արմեն Սարգսյանն ընդունել է Թեքեյան կենտրոն հիմնադրամի նախագահ Վարդան Ուզունյանին եւ ՌԱԿ ներկայացուցիչներին
6. Թագավորական ընտանիքի անունից ընթրիք՝ ի պատիվ Հայաստանի նախագահի
7. Հրաչուհի Բասենցն ու Լիպարիտ Ավետիսյանը երգելու են Քովենթ Գարդենի ,,Գարնանային Գալա,, համերգին
8. «Ցեղասպանություն եւ վերածնունդ» խորագրով ձեռնարկ Լոնդոնում
9. Լեւոն Էսկենյան. Պետք է աշխարհով մենք տարածենք Կոմիտասի եւ Գյուրջիեւի երաժշտությունը
10. Լոնդոն. Թեքեյան մշակութային միության 70-ամյակը նշվեց մեծաշուք հանդիսությամբ

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: