ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
21 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Լոնդոն.Դեսպան Արմեն Սարգսյանի հանդիպումը բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատի ղեկավարի հետ

01 մարտի, 2017 | 08:00

armen sargisan xorhrdaranԼՈՆԴՈՆ.-Փետրվարի 27–ին Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը հանդիպեց բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատի ղեկավար Դեյվիդ Լիդինգթոնի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Զրուցակիցները գոհունակություն հայտնեցին Հայաստանի Հանրապետության և Միացյալ Թագավորության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը հաջորդած 25-ամյա ժամանակահատվածում երկկողմ համագործակցության շրջանակներում արձանագրած առաջընթացի համար:

Կողմերը քննարկեցին հայ-բրիտանական փոխգործակցության օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ, ինչպես նաև մտքեր փոխանակեցին Հայաստանում ապրիլին նախատեսված խորհրդարանական ընտրությունների, խորհրդարանական կառավարման ձևին Հայաստանի անցման գործընթացում բրիտանական փորձի օգտավետության շուրջ։

Հանդիպման ավարտին ՀՀ դեսպանը Դեյվիդ Լիդինգթոնին ներկայացրեց Արցախյան հիմնախնդրին առնչվող վերջին զարգացումները, մասնավորապես, 2016թ. ապրիլի սկզբին Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի հետևանքները և դրանց հաղթահարմանն ուղղված՝ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը։

ՕՐԵՐ


Առնչվող նյութեր
1. Մեծ Բրիտանիայի հայկական համայնքը նոր խորհուրդ է ընտրել
2. Թագավորական ընտանիքի անունից ընթրիք՝ ի պատիվ Հայաստանի նախագահի
3. Հրաչուհի Բասենցն ու Լիպարիտ Ավետիսյանը երգելու են Քովենթ Գարդենի ,,Գարնանային Գալա,, համերգին
4. Հայաստանի Հանրապետության 100-ամյակին նվիրված համերգ Սոֆիայում
5. «Ցեղասպանություն եւ վերածնունդ» խորագրով ձեռնարկ Լոնդոնում
6. Հրաչյա Բոյաջյանին՝ Լոնդոնի ազատ բնակչի կոչում
7. Լոնդոն. Դեսպան Սարգսյանի և Միացյալ Թագավորության Եվրոպայի և Ամերիկայի հարցերով պետնախարարի հանդիպումը
8. Միացյալ Թագավորություն. ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանի հանդիպումը «Համագործակցության» գլխավոր քարտուղար, բարոնուհի Պատրիսիա Սքոթլանդի հետ
9. Բացառիկ նվագահանդես Լոնդոնում՝ նվիրված Հայկական հիմնարկի 16 ամյակին
10. Լոնդոն. Այվազովսկու մեծ ծոռը կներկայացնի իր մոր մեծ պապի պատմությունը

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: