ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
17 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Լոնդոնում բացվել է մանկագիր Նունե Սարգսյանի կտավների ցուցահանդեսը

07 փետրվարի, 2018 | 13:48

Մանկագիր Նունե Սարգսյանը նաեւ… նկարիչ

Նունե Սարգսյանը ծնվել է Երեւանում։ Բարձրագույն ուսումը ստացել է  Երեւանի Պետական համալսարանի Ռոմանա-գերմանական  բաժնում։ Ամուսնացել է գիտնական, ՀՀ երբեմնի վարչապետ, Միացյալ Թագավորության ՀՀ ներկա դեսպան եւ ՀՀ նախագահի թեկնածու Դոկ. Արմեն Սարգսյանի հետ։

Դեռ համալսարանական ուսանող՝ Ն. Սարգսյանի հեքիաթները տպագրվել են սովետահայ մանկական ամսագրերում։ Նունեն ծանոթ անուն դարձավ միջազգային գրական շրջանակներում որպէս մանկագիր, երբ նրա հեքիաթները հրատարակվեցին հայերենի զուգահեռ՝ նաեւ անգլերեն, ռուսերեն եւ ուկրաներեն լեզուներով։

Ժամանակին հանգամանորեն անդրադարձել եմ հայ մամուլում Նունե Սարգսյանին որպես գրող, եւ գրախոսել՝ նրա գրքերը. բայց ինչ վերաբերում է “Նունե Սարգսյան նկարչին“, անկեղծ ասած, զարմանքով կարդացի Everard Read (Էվերարդ Ռիդ) պատկերասրահից ինձ ուղարկված հրավիրատոմսը, որով հրավիրվում էի Նունե Սարգսյանի նկարների ցուցահանդեսի բացմանը, 30 Յունվար, 2018-ին։

Գեղանկարիչ Էդմոն Այվազյանից իմացել էի տարիներ առաջ, որ Արվեստի Արքայական Ակադեմիայում Նունեն դասախոսել էր Հայաստանի նկարիչների մասին, արժանանալով մասնագետ ունկնդիրների՝ որոնց կարգին նաեւ իր ՝ հիացումունքին։ Մինչեւ հիմա հիշում եմ Այվազյանի խոսքերը. “Ես  մինչ այդ, նման մասնագիտական լուրջ ու չափազանց հետաքրքիր դասախոսություն չէի լսել Հայաստանի նկարիչների մասին”։

Այվազյանի խոսքերը զարմանք չէին պատճառել ինձ, քանի տեղյակ էի Նունեի կենսագրությանը եւ գիտեի որ նա արվեստների՝ հատկապես նկարչական արվեստի պատմության մասնագետ էր եւ Լոնդոնի Համալսարանի Գոլդսմիթս Քոլեջի Արվեստագիտության բաժնից ուներ  Մագիստրոս Արվեստից կոչումը (MA)։ Զարմանալին այն էր, որ ցայդ տեղյակ չէի որ Նունե Սարգսյանն էր նաեւ… նկարիչ։

Արդ, ինձ համար հաճելի անակնկալ էր Հունվարի 30ին ծանոթանալ  Նունե Սարգսյանի նկարներին եւ ողջունել նրան այս անգամ…որպես նկարիչ։

Ցուցադրվել էին Նունեի գրեթե ամբողջութեամբ՝ սեւ ու սպիտակ ութ ստեղծագործությունները. “գրեթե” բառը նրա համար՝ որ նկարներից մի քանիսի վրա կար կարմիր գույնի թեթեւ հուպ։

Առաջին հայացքից իսկ ՝ Նունեի վերացական (abstract) նկարները տպաւորեցին ինձ իրենց  պարզությամբ, իրենց անկեղծությամբ հագեցած գիծերի եւ ձեւերի նրբությամբ։ Նշենք նաեւ որ Նունեի նկարները ունեն ինքնատիպ ոճ։ Նրանք ոչ միայն ընդհանրապես զերծ են ուրիշ նկարիչների ակնհայտ ազդեցությունից, այլ նաեւ՝ չեն ստեղծագործվել այս կամ այն նկարչական դպրոցին պատկանելու ճիգից թելադրված։ Հեղինակի անկեղծ ու անկաշկանդ ապրումներից ծնած ութ նկարներն էլ գծվել են  թանաքով, ձեռքով պատաստված հնդկական հատուկ թղթի վրա։

Հեղինակի ցուցադրած նկարներից մեկը կոչվում է “Թեյ Կանդինսկու հետ” (Tea with Kendinsky)։ Թելադրված նկարի խորագից, դժվար չէ գուշկել, որ Նունե Սարգսյանը ոչ միայն բարձր է գնահատում  Կանդինսկու արվեստը, այլ նաեւ բաժանում է  ռուս abstract մեծ նկարչի արվեստի նկատմամբ ունեցած փիլիսոփայությունը։ Կանդինսկու բազմաթիվ ընդհանրացումներից մեջբերենք միայն երկուսը, որոնք, իմ կարծիքով, որոշ չափով արտահայտում են նաեւ նկարչական արվեստի հանդեպ Նունե Սարգսյանի ունեցած մոտեցումը.

  1. ”Նկարիչը ո’չ միան իր տեսողությունը, այլ նաեւ իր հոգին պետք է զարգացնի”։

 

  1. ”Արվեստի մէջ պետք Է գոյություն չունի, քանի որ արվեստը կաշկանդում չի ճանաչում։”

Ցուցահանդեսին նվիրված հայտագրում, Ն. Սարգսյանը արվեստի նկատմամբ իր ունեցած փիլիսոփայությունը բնութագրում է հետեւյալ պարբերությամբ.

“Ստեղծագործելը ինձ երջանկություն եւ գոհունակություն է տալիս։ …Անունս պարուրաձեւ (spiral) եմ ստորագրում, որը հավիտենականության խորհրդանիշ է, թեեւ կյանքը հավիտենական է, բայց մենք գալիս ենք այս աշխարհ մի բան անելու, մի ստեղծագործության ծնունդ տալու”։

Տարիներ առաջ Նունե Սարգսյանին մաղթեցի նորանոր հաջողություններ որպես գրող, այսօր նույն մաղթանքներն եմ հասցեագրում իրեն ՝ որպես նկարիչ։

Ասատուր Գյուզելյան

Լոնդոն, 3 Փետրվար 2018

 

 

Նունե Սարգսյանի  անհատական ցուցահանդեսն ավարտվում է 2018-ի փետրվարի 17-ին։

Պատկերասրահի հասցեն է.

Everard Read Gallery

80 Fulham Road

London SW3 6HR

Tel:020 7590 9991

 

 

 

 


Առնչվող նյութեր
1. Հայաստանի Նկարիչների միությունում բացվեց Ժիրայր Աղավելյանի ցուցահանդեսը
2. Համագործակցության և բարեկամության ներկապնակի գույները
3. Ֆրանկաֆոնիայի գագաթնաժողովին ընդառաջ. մշակութային միջոցառումների մեկնարկը տրվեց՝ Ասիլվայի ցուցահանդեսով
4. Բուլղարահայ նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանը Սիլիստրայում
5. ՎԱԶՕ-ի ցուցահանդեսները Ֆրանսիայում
6. Ապրիլի 12-ից Արաքսյա Ղազարյանի ցուցահանդեսը Պրահայում
7. Պրահայում 794 հազար եվրոյով վաճառվել է Այվազվոսկու ,,Փոթորիկ ծովում,, կտավը
8. Հոկտեմբերի 26-ին Լիլիթ Սողոմոնյանի ցուցահանդեսը՝ Պրահայի InterArtGalleryGor ցուցասրահում
9. Բուլղարահայ Պետիկ Պետրոսյանի առաջին անհատական ցուցահանդեսը Ազգային պատկերասրահում
10. Աջակցություն ուսուցիչներին . գործարար եւ բարերար Հովսեփ Թոքատը Լոռիում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
2.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
3.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
4.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
5.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
6.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
7.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
8.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
9.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
10.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: