ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
16 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Լոնդոնաբնակ Նունե Սարգսյանի հեքիաթների մատենաշարի շնորհանդեսը

19 հունիսի, 2017 | 12:38

ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ լոնդոնաբնակ մանկագիր
Նունե Սարգսյանի հեքիաթների մատենաշարի շնորհանդեսը

Հունիսի 15-ին ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ տեղի ունեցավ լոնդոնաբնակ հեքիաթագիր Նունե Սարգսյանի հեքիաթների մատենաշարի շնորհանդեսը:

Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նա մասնավորապես նշեց. «Նունեն այսօր դարձել է հայ մանուկների ամենաճանաչելի մանկագիրներից մեկը: Նրա հեքիաթներում նույնիսկ վիշապները կարող են գեղեցիկ ու բարի լինել, լույսի ու խավարի պայքարում միշտ հաղթում է լույսը: ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի օգնությամբ Նունեի հեքիաթները փոխադրվել են Գավառի (Բայազետի), Գյումրվա (Կարնո) և Արցախի բարբառներով: Այսօր մենք աշխատում ենք սիրելի Նունեի հեքիաթները փոխադրել արևմտահայերենի: Նրա հեքիաթներից մի քանիսը վերածվել են տիկնիկային բեմադրությունների և հաջողությամբ ցուցադրվում են Թումանյանի անվան տիկնիկային և Խամաճիկների թատրոններում»:

Նախարարը գոհունակությամբ ընդգծեց, որ 2006-2016թթ. Նունեի գրքերը նվեր են ստացել Երևանի քաղաքային և համայնքային գրադարանները, Երևանի 5 մանկատները, Գյումրիի 29 դպրոցական, Ստեփանակերտի 9 դպրոցական, Մոսկվայի և Պետերբուրգի հայակական կենտրոնների գրադարանները, Լոնդոնի հայկական դպրոցները:

ՀՀ սփյուռքի նախարարը նշեց, որ նախարարության նախաձեռնությամբ և պատվերով ամեն տարի լույս տեսնող «Գրական Սփյուռք» տարեգրքի 2017թ. համարում կընդգրկվի նաև լոնդոնահայ հեքիաթագիր Նունե Սարգսյանի հեքիաթներից մեկը:

Նախարարը կարևորեց հեղինակի ընտանիքի և մասնավորապես ամուսնու՝ Արմեն Սարգսյանի դերը՝  Նունեի ստեղծագործական հաջողություններում: «Նունեն այսօր երեք թոռնիկ ունի և համոզված եմ, որ հեքիաթները ստեղծվում են նախևառաջ իր թոռնիկների համար՝ նրանց հասկանալի գեղեցիկ գրական հայերենով, – ասաց նախարարը՝ հավելելով, – վստահ եմ, որ մեր այսօրվա հանդիպումը մեզ պիտի առավել բարիացնի, ազնվացնի, մեր մեջ ավելացնի սերն ու հանդուրժողականությունը միմյանց հանդեպ»:

Այնուհետև հեքիաթագրի գործերի մասին գնահատանքի խոսքով հանդես եկավ ՀՀ ԳԱԱ Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրեն Վիկտոր Կատվալյանը: «Այն մանուկները, ովքեր մեծանում են հեքիաթներ լսելով, նրանց մեջ ամրանում են լավագույն հատկանիշները: Նունե Սարգսյանի հեքիաթները երեխաներին են հրամցնում գեղեցիկը, բարին, վեհը: Իսկ եթե կա ազնիվ նպատակ, ապա պատահականությունն անգամ գալիս է օգնելու գտնել ելքը», – նշեց Վիկտոր Կատվալյանը:

ՀՀ ԳԱԱ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դևրիկյանն ընդգծեց, որ Նունե Սարգսյանի հեքիաթներում ձևի և բովանդակության ներդաշնակություն է: «Մենք տեսնում ենք հայկական և անգլիական մշակույթների զուգակցումը, ինչը ստեղծում  և նոր հմայք է հաղորդում հեքիաթներին», – ասաց  նա:

Այնուհետև հանդես եկավ Սփյուռքի նախարարի տեղակալ, գրականագետ Սերժ Սրապիոնյանը՝ նշելով, որ բավականին դժվար է բավարարել 21-րդ մանուկներին և հետաքրքիր դառնալ նրանց համար: «Նունե Սարգսյանի հեքիաթները հետաքրքիր են մանուկների և հատկապես հայ մանուկների համար: Նունեի գենետիկայում զգալի է հայկական միֆականությունը», – ասաց Սերժ Սրապիոնյանը:

ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի համահայկական, միջազգային և եկեղեցական կառույցների հետ կապերի վարչության պետ, հայրենադրարձ Նաիրի Մուրադյանը նշեց. «Ուրախ եմ, որ պիտի փոխադրեմ տիկին Նունեի հեքիաթները արևմտահայերենի և կարծում եմ, որ եթե արևելահայ մշակույթի կրողներն են մտածում իրենց գործերը արևմտահայերենի փոխադրելու ուղղությամբ, ուրեմն արևմտահայ լեզուն ու մշակույթը երբեք չի կորչի»:

Շնորհանդեսի ավարտին շնորհակալական խոսքով հանդես եկավ հեղինակը՝ Նունե Սարգսյանը՝ նշելով. «Շատ հուզված եմ, որովհետև այս հանդիպումն ինձ համար անակնկալ էր: Շնորհակալ եմ Սփյուռքի նախարարությանը և հատկապես նախարար Հրանուշ Հակոբյանին՝ իմ հեքիաթները արևմտահայերենի փոխադրելու առաջարկության և նախաձեռնության համար: Անպայման ուզում եմ նշել, որ տիկին նախարարը ճիշտ էր, երբ ասաց, թե ընտանիքը մեծ նշանակություն ունի արվեստագետի կայացման գործում: Իմ պարագայում շնորհակալ եմ մանկությանս ընկերոջն ու ամուսնուս՝ Արմենին, ով ինձ վստահություն ներշնչեց և համոզեց գրել հեքիաթներ»:

Նունե Սարգսյանն ասաց, որ ինքը գրել է նաև մեծերի համար, սակայն հոգեհարազատը մանուկների աշխարհն է: «Մենք պետք է փայփայենք մանուկների աշխարհը և օգնենք երեխաներին ճիշտ մեծանալ: Հեքիաթագրի գործն այն է, որ մանուկներին ներկայացնի գեղեցիկը, երևակայականը, օգնի նրանց երազել: Չէ՞ որ բոլոր համաշխարհային լուրջ հայտնագործությունների նախասկիզբն ի սկզբանե երազնանք է, որը հետագայում դառնում է իրականություն», – ասաց հեղինակը:

Խոսքով հանդես եկավ նաև Արմեն Սարգսյանը՝ նշելով, որ յուրաքանչուր Հայաստան վերադարձին Երևանն առավել գեղեցկացած են տեսնում: «Ես զգում եմ, որ իմ կնոջ՝ Նունեի լավատեսական կանխատեսումները ճիշտ են և 50 տարի անց մենք կունենանք բոլորովին այլ Հայաստան», – նշեց նա:

Հանդիպման ավարտին ընթերցվեցին հատվածներ հեղինակի՝ Արցախի բարբառով փոխադրված «Երեք վիշապ» հեքիաթից:


Առնչվող նյութեր
1. «Արտավազդ և Կլեոպատրա» գրքի շնորհանդեսը Սոֆիայում
2. Վարանդի Բերդա-«Քաղաքը» գրքի շնորհանդեսը Երեւանում
3. Լոնդոնում նշվեց «Գևորգ Թահթայան» կիրակնօրյա ազգային վարժարանի հիմնադրման 40-ամյակը
4. Վարդան Ուզունյանի 78-ամյակը նշվեց Երեւանում
5. Սմբատ Բունիաթյանի «Ով է Աստծո նման» վիպակի շնորհանդեսը սեպտեմբերի 11-ին
6. Սոֆիայում տեղի ունեցավ հանդիպում արձակագիր Նարինե Աբգարյանի հետ
7. Էրիխ Մարիա Ռեմարկի «Արևմտյան ճակատում նորություն չկա» վեպի հայերեն թարգմանության շնորհանդեսը
8. Մեծ Բրիտանիայի հայկական համայնքը նոր խորհուրդ է ընտրել
9. Հանդիպում գրող Կիմա Կիրակոսյանի հետ
10. «Հրանտ Մաթեւոսյան» կենտրոն-թանգարանը պատրաստ կլինի 2020 թվականին՝ մեծ գրողի 85-ամյա հոբելյանին

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
2.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
3.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
4.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
5.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
6.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
7.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
8.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
9.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
10.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: