ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
23 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

«Լոզան. Ուղղափառ նախաձեռնության» հերթական խորհրդաժողովը Ալբանիայում

13 սեպտեմբերի, 2013 | 13:03

Saint VlashԴՅՈՒՐԵՇ-Սեպտեմբերի 2-6-ը Ալբանիայի Դյուրեշ քաղաքում գտնվող Ս. Վլաշ վանքում տեղի ունեցավ «Լոզան. Ուղղափառ նախաձեռնության» կողմից կազմակերպված տարեկան հերթական խորհրդաժողովը, որին մասնակցում էին Ուղղափառ և Բողոքական եկեղեցիների ներկայացուցիչներ ավելի քան 20 երկրներից: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ խորհրդաժողովին Հայ Եկեղեցին ներկայացրեց Կենտրոնական Եվրոպայի և Սկանդինավիայի հայրապետական պատվիրակի պաշտոնակատար Տիրան աբեղա Պետրոսյանը:

Ժողովի մասնակիցներին իր օրհնության խոսքն ուղղեց Տիրանայի, Դյուրեշի և Համայն Ալբանիայի Ուղղափառ Եկեղեցու հովվապետ Նորին Ամենապատվություն Անաստասիոս Արքեպիսկոպոս Յաննուլատոսը՝ մաղթելով ժողովականներին բեղմնավոր աշխատանք և նորանոր հաջողություններ:

Արդեն մի քանի տարի գործող «Լոզան. Ուղղափառ նախաձեռնության» գլխավոր նպատակն է Ուղղափառ և Բողոքական եկեղեցիների միջև ձևավորված հարաբերությունների պատմության կառուցողական արտացոլումը, որն իր հերթին պիտի նպաստի փոխհասկացողության պայմաններում Ավետարանի առավել արդյունավետ քարոզչությանը, ինչպես նաև եկեղեցիների միջև գոյություն ունեցող խնդիրների լուծմանը: Խորհրդաժողովի ընթացքում քննարկվեցին նաև ավետարանչության հետ կապված ինչպես պատմական-աստվածաբանական, այնպես էլ գործնական-հովվական, կանոնական, իրավական, սոցիալական և այլ հարցեր:


Առնչվող նյութեր
1. Կիպրոս, Սերբիա,Ալբանիա.ոգեկոչումներ, ցույցեր, շնորհանդեսներ
2. Ալբանահայեր Վարուժան և Պերճ Փիրանյանները Սփյուռքի նախարարությունում
3. Չեխիան պատրաստ է վետո դնել Եվրամիությանը Ալբանիայի անդամակցությանը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Իսպանիա. Հայաստանին նվիրված տոնական համերգ Սանտա Կոլոմա դե Գրամանետիում
2.«Իմ առաջադրանքը ձեզ շատ պարզ է` ամեն օր լուծել թեկուզ փոքր, բայց որևէ կոնկրետ խնդիր». Վարչապետը հանդիպել է Արարատի մարզի համայնքների ղեկավարներին
3.Գաֆեսճյան արվեստի կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանում Եվրոպական Ժառանգության օրերի պաշտոնական բացումը
4.ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի այցը Չինաստան
5.Երեւանի ավագանու ընտրությունների կապակցությամբ Եվրոպայի Հայերի Համագումարի կոչը Երեւանցիներին.
6.Ռումանիոյ Հայոց Թեմի առաջնորդ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի առիթով
7.Հայաստանի անկախության 27-ամյակին նվիրված միջոցառում Լիոնում
8.ԱՌԱՋԻՆԷՆ ՄԻՆՉԵՒ ՉՈՐՐԱՐԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆ. ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐ
9.Պապը Կը Շնորհաւորէ Մխիթարեան Միաբանութեան 300ամեակը
10.Չինական գեղագրությունը և գրաֆիկան Հայաստանում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: