ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
14 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Լյուքսեմբուրգի հայկական շունչը

14 սեպտեմբերի, 2017 | 10:10

Իսպանացիները մի հետաքրքիր խոսք ունեն մեր մասին. ըստ նրանց՝ «հայերն ու բասկերը ծնվում են այնտեղ, որտեղ ցանկանում են»: Այս միտքն էր ինձ ուղեկցում, երբ ճանապարհորդում էի եվրոպական մի փոքրիկ երկիր, որի հայ համայնքի կողմից հրավեր էի ստացել՝ այնտեղ գիրքս ներկայացնելու համար: Լյուքսեմբուրգ… Ընդամենը 2586 կմ2 տարածք և 500.000 բնակչություն ունեցող այս դքսությունում, սակավաթիվ ազգերի կողքին, նաև հայեր են ապրում:

Մոտ 100-ի հասնող և արդեն լիովին հաստատված հայ ազգաբնակչության գերնպատակներից է հայկական օրինական միության և դպրոցի ստեղծումը, որն էլ հենց հայապահպանության գրավականը կլինի հետագայում: Այս փոքրիկ, բայց անասելի գեղեցիկ եվրոպական անկյունում արդեն իսկ ծնվող ու մեծացող հայ երեխաների ուծացման դեմ պայքարն ու հայ իքնության պահպանումն իրենց վրա են ստանձնել հենց նրանց ծնողները, ովքեր ջանք չեն խնայում, գոնե առայժմ, տանը հայերենի գործածման ու հայեցի դաստիարակության համար: Ըստ նրանց, հասունացել է հայկական մեկօրյա կրթօջախի բացման ժամանակը:

Այս ընդհանուր գաղափարի շուրջ միավորված հայրենակիցներիս ծանոթացա Լյուքսեմբուրգում հաստատված ընկերոջս՝ գործարար Ռոման Հարությունյանի միջոցով, ով մի գեղեցիկ ու ջերմ ընդունելություն էր կազմակերպել: Իսկ ահա հայապահպանության դժվարին, բայց և հաճելի գործն իր վրա է ստանձնել Վահե Առաքելյանը: Հայապահպանության գաղափարով են տոգորված նաև համայնքի մյուս անդամները՝ Արմենը, Գարիկը, Ալիկը, Սիրանուշը, Ռուբենը, Էլեոնորան, Արտյոմը, Իրինան, Գաբրիելան և այլոք:

Այս մտերմիկ մթնոլորտում անցավ գրքիս շնորհանդեսը, որը Լյուքսեմբուրգի նորաստեղծ հայ համայնքի անդրանիկ միջոցառումներից մեկն էր և որի ընթացքում քննարկվեցին նաև միջհամայնքային և Հայրենիք-Սփյուռք գործակցությունները:

Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչումներ եղան նաև այս երկրում: Հիշատակության է արժանի նաև դքսության կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման փաստը: Եվ ուրմեն, բարի երթ մաղթենք Լյուքսեմբուրգի հայ համայնքին և այդ ճանապարհին՝ բազում ու բազմաբովանդակ ազգանվեր միջոցառումներ, մի ցրտաշունչ երկրի, որտեղ արդեն զգացվում է հայկական ջերմ ու հյուրընկալ շունչը:

Արարատ Ղուկասյան

Վալենսիա (Իսպանիա)


Առնչվող նյութեր
1. Վալենսայի պատգամավորները ծանոթացել են Հայոց ցեղասպանության հարցին
2. Հանդիպում իսպանահայ խմբագիր Արարատ Ղուկասյանի հետ
3. Մայիսի 6, Պրահա. հանդիպում իսպանաբնակ գրող եւ լրագրող Արարատ Ղուկասյանի հետ
4. Իսպանական Կույերան ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
5. Իսպանիա. Կանանց մեկամսյակը մեկնարկեց աննախադեպ համերգով
6. Իսպանիայի 24-րդ քաղաքը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
7. Իսպանիա. Միսլատայում տեղի ունեցավ Ցեղասպանությանը նվիրված «Սպի» ֆիլմի ցուցադրությունը
8. ՀՀ դեսպան Մարգարյանը հանդիպեց Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության խորհրդարանի նախագահ Մարս Դի Բարթոլոմեոյի հե
9. Իսպանական Միսլատայում եթեր հեռարձակվեց հայկական ռադիոժամը
10. Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը քննարկվել է Իսպանիայի պետական հեռուստատեսությամբ

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Վահագն Աթաբեկյանը՝ Լիբանանում Հայաստանի դեսպան
2.Սամվել Մկրտչյանը՝ Լեհաստանում Հայաստանի դեսպան
3.Անդրան Աբրահամյանը ճանաչվեց Լավագույն ռեժիսոր ՙՖամուֆեստ՚ կինոփառատոնում
4.Հ.Բ.Ը.Միութեան կալուածի վաճառման համաձայնագրի վերջին զարգացումները քննարկվել են Կանադայի թեմի անդամական ժողովում
5.Սարիկ Անդրեասյանի «Չներվածը» ներկայացվեց Պրահայի հանդիսատեսին
6.«Մենք չենք կարող փոխել պատմությունը, բայց պատմությունը կարող է փոխել մեզ, որ մեր ապագան ավելի լավը դառնա». Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Փարիզի խաղաղության համաժողովին»
7.ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ, ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԵՎ ՀԱՄԵՐԳ` ՆՎԻՐՎԱԾ ՎԱԶԳԵՆ Ա-Ի ԾՆՆԴՅԱՆ 110 ԱՄՅԱԿԻՆ
8.Գագիկ Ղալաչյանը՝ Ղազախստանում Հայաստանի դեսպան
9.Թերեզինում բացվեց ՙՀայերի ցեղասպանությունը. Համաշխարհային մամուլի առաջին էջերում. ցուցահանդեսը
10.ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Արման Կիրակոսյանի հայտարարությունը ԵԱՀԿ Մշտական Խորհրդի նիստին
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: