ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
21 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

ԼՂՀ արտաքին գործերի նախարարի աշխատանքային այցը Բասկերի Երկիր

12 սեպտեմբերի, 2014 | 14:15

Karen MirzoyanՍեպտեմբերի 11-ին սկսվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանի աշխատանքային այցը Բասկերի Երկիր։

Այցի առաջին օրը Կարեն Միրզոյանը հանդիպել է Բասկերի Երկրի Գիպուսկոա նահանգի նախագահ Մարտին Գարիտանո Լարանյագայի հետ։

Ողջունելով Կարեն Միրզոյանին՝ Մարտին Գարիտանո Լարանյագան հայտարարել է, որ Գիպուսկոա նահանգը ճանաչում է Արցախը որպես անկախ պետություն և վստահություն հայտնել, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և Բասկերի Երկիրը  հասնելու են միջազգային ճանաչմանը։

Իր հերթին Կարեն Միրզոյանը, շնորհակալություն հայտնելով հյուրընկալության համար, բարձր է գնահատել Բասկերի Երկրի հետ հաստատվող հարաբերությունները։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել համագործակցության հեռանկարներին և հնարավորություններին, ինչպես նաև քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։

Նույն օրը Կարեն Միրզոյանն նաև մի շարք գործնական հանդիպումներ է ունեցել նահանգային կառավարության տարբեր դեպարտամենտների ներկայացուցիչների հետ, որոնց ընթացքում քննարկվել են տարբեր ոլորտներում կողմերի միջև համագործակցությանն առնչվող հարցեր։

ԼՂՀ արտաքին գերատեսչության ղեկավարը նաև հանդիպել է Գիպուսկոայի գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ և այցելել մի շարք ձեռնարկություններ։ Քննարկվել են տարբեր ոլորտներում, մասնավորապես, էներգետիկայի և գյուղատնտեսության, համագործակցությանն առնչվող հարցեր։

Կայացել է նաև Կարեն Միրզոյանի հանդիպումը Բասկերի Երկրի համալսարանի (ք.Բիլբաո) ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են Բասկերի Երկրի և Արցախի պետական համալսարանների միջև համագործակցության հաստատման ուղիները։ Ձեռք են բերվել գործնական պայմանավորվածություններ։

Հանդիպումների ընթացքում Կարեն Միրզոյանին ուղեկցել է «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության ղեկավար Էդուարդո Լորենցո Օչոան։


Առնչվող նյութեր
1. Մեր օրերի հերոսները․ հանդիպում ապրիլյան 4-օրյա պատերազմի տղաների հետ
2. «Ցանկացած բանակցային լուծում, որի մշակմանը չի մասնակցել արցախյան կողմը, չի կարող կենսունակ լինել». Կարեն Միրզոյան
3. Արցախում զոհվել է Տիգրան Արմենի Խաչատրյանը
4. ԱՄՆ-ի Միչիգան նահանգի Սենատը ճանաչել է Լեռնային Ղարաբաղի անկախությունը
5. Բակո Սահակյանը պաշտոնապես ստանձնել է Արցախի նախագահի պաշտոնը
6. Արցախի Հանրապետութեան 26-րդ տարեդարձ. Խաղաղութեան հեռանկարը կը մնայ մութ
7. Գանձասարի օծման 777-ամյակին նվիրված Սուրբ պատարագ եւ տոնական միջոցառումներ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
8. Բակո Սահակյանին Արցախի խորհրդարանը ընտրեց հանրապետության նախագահ
9. Արցախում զոհվել է Վազգեն Ժիրայրի Պողոսյանը
10. Արցախում կրկին 4 զոհ. Արայիկ Մատինյան, Վիգեն Պետրոսյան, Վարդան Սարգսյան, Նարեկ Գասպարյան

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: