ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
26 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

ԼՂՀ արտաքին գործերի նախարարի աշխատանքային այցը Կանադա

27 հոկտեմբերի, 2014 | 10:34

canada nkrԱշխատանքային այցով Կանադայում է գտնվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը։

Նախարարի այցը սկսվել է Տորոնտո քաղաքից, որտեղ նա այցելել է հայ առաքելական, կաթողիկե և բողոքական եկեղեցիները, համայնքային մի շարք կառույցներ, դպրոցներ։

Հոկտեմբերի 26-ին Կարեն Միրզոյանը մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի տարեկան գալա երեկոյին, որտեղ հանդես է եկել որպես գլխավոր բանախոս։ Իր ելույթում նա մասնավորապես ներկայացրել է Արցախի ներկայիս վիճակը և ձեռքբերումները, երկրի զարգացմանն ուղղված ծրագրերն ու անելիքները։ Կարեն Միրզոյանն անդրադարձ է կատարել նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի ներկայիս վիճակին։

Խոսելով «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործունեության մասին Արցախում՝ նախարարը դրական է գնահատել այն, ընդգծելով, որ դրա շնորհիվ լուծվել են ենթակառուցվածքային բազմաթիվ հարցեր, կառուցվել դպրոցներ, մանկապարտեզներ ու համայնքային կենտրոններ։

Կանադա այցի շրջանակներում Կարեն Միրզոյանը մի շարք հանդիպումներ կունենա նաև Օտտավա և Մոնրեալ քաղաքներում։

 

URL: http://www.nkr.am/hy/news/2014-10-27/666/


Առնչվող նյութեր
1. «Ցանկացած բանակցային լուծում, որի մշակմանը չի մասնակցել արցախյան կողմը, չի կարող կենսունակ լինել». Կարեն Միրզոյան
2. Գանձասարի օծման 777-ամյակին նվիրված Սուրբ պատարագ եւ տոնական միջոցառումներ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
3. Ադրբեջանցիների ցույցը Պրահայում ի չիք դարձավ
4. Հանդիպեցին, որոշեցին հանդիպել
5. «Ճիշտ է, որ Եվրամիությունը ճանաչում է Ադրբեջանի…
6. Ինտերպոլը Շտետինայի նկատմամբ հետախուզում չի հայտարարի
7. Ադրբեջանն իր քաղաքացիական բնակչությանը որպես կենդանի վահան է օգտագործում
8. Մինսկի խումբը կողմերին կոչ է արել վերսկսել բանակցությունները
9. «Ցեղասպանութեան ճանաչումը կը պահանջենք նախ մե՛ր ժողովուրդին համար, ապա ամբողջ մարդկութեան համար». Կարօ Փայլանի ելոյթը Մոնթրէալի մէջ
10. «Մեր հերոսական Արցախը» Հունաստանում` Կարեն Միրզոյանի մասնակցությամբ

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.«Ապիլայֆ»ը երեք գյուղերում կզարգացնի մեղվաբուծությունը
2.Սարմեն Բաղդասարյանը` Քուվեյթի Պետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան
3.Աշխարհի առաջնորդները միավորվում են երիտասարդությանը որակյալ կրթություն տրամադրելու նոր նախաձեռնության շուրջ
4.Նիկոլ Փաշինյանն ու Ամենայն Հայոց կաթողիկոսը այցելել են Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում բացված «Արմենիա» խորագրով ցուցահանդես
5.Հայ-գերմանա-ֆրանսիական համատեղ միջոցառում Բեռլինում՝ նվիրված Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին
6.«Հայրենիքն սկսվում է սահմանից» ռազմահայրենասիրական ցուցահանդեսը «Նարեկացի» արվեստի միությունում
7.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթաժողովի բացմանն ու հանդես եկել ելույթով
8.Անտոնիո Գուտերեշ. Հայաստանի հետ արդյունավետ համագործակցությունն առավել կամրապնդվի և կզարգանա
9.Հայաստանում պետք է իրականացնել ոչ թե բարեգործական, այլ զարգացման ծրագրեր. Նիկոլ Փաշինյան
10.Նորվեգիա. Հայկական խաչքարի օրհնություն և օծում Կրագերո քաղաքում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: