ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
21 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

ԼՂՀ ԱԳՆ հայտարարությունը Ղրիմի կարգավիճակի հանրաքվեի վերաբերյալ

17 մարտի, 2014 | 17:56

nkrԼեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախի Հանրապետության) արտաքին գործերի նախարարությունը դիտարկում է ս.թ. մարտի 16-ին Ղրիմի Ինքնավար Հանրապետությունում հանրաքվեի անցկացումը՝ որպես ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրականացման հերթական դրսևորում:

Իր զարգացման ուղին ինքնուրույն ընտրելու և ժողովրդավարական կամարտահայտության միջոցով ճակատագիրը որոշելու յուրաքանչյուր ժողովրդի իրավունքը , որը ամրագրված է ՄԱԿ-ի Կանոնադրությունում և մի շարք հիմնարար միջազգային փաստաթղթերում, միջազգային իրավունքի առանցքային սկզբունքներից մեկն է:

Վերջին տարիների փորձը և, մասնավորապես, Կատալոնիայում և Շոտլանդիայում նախատեսված հանրաքվեները վկայում են, որ ժողովուրդների ինքնորոշման անքակտելի իրավունքի ճանաչումն ու իրացումը նմանատիպ խնդիրների խաղաղ կարգավորման առավել օպտիմալ և ժողովրդավարական եղանակն է:

ԼՂՀ ԱԳՆ-ն հույս է հայտնում, որ Ղրիմի Ինքնավար Հանրապետությունում հանրաքվեի արդյունքում ստեղծված իրավիճակն իր լուծումը կստանա իրավական դաշտում բացառապես խաղաղ ճանապարհով։

Ստեփանակերտ

17.03.2014

URL: http://nkr.am/hy/news/2014-03-17/597/


Առնչվող նյութեր
1. Տիգրան Բալայան. Թույլ չենք տալու դիրքային փոփոխություն որևիցե հատվածում
2. Արցախին նվիրված քննարկում Եվրոպական խորհրդարանում
3. Մեր օրերի հերոսները․ հանդիպում ապրիլյան 4-օրյա պատերազմի տղաների հետ
4. «Ցանկացած բանակցային լուծում, որի մշակմանը չի մասնակցել արցախյան կողմը, չի կարող կենսունակ լինել». Կարեն Միրզոյան
5. Արցախում զոհվել է Տիգրան Արմենի Խաչատրյանը
6. Զաորալեկը լիակատար աջակցություն է հայտնել Մինսկի խմբին
7. ԱՄՆ-ի Միչիգան նահանգի Սենատը ճանաչել է Լեռնային Ղարաբաղի անկախությունը
8. Բակո Սահակյանը պաշտոնապես ստանձնել է Արցախի նախագահի պաշտոնը
9. ՄԱԿ-ում տարածվել է Արցախի արտգործնախարարության փաստաթուղթը
10. Արցախի Հանրապետութեան 26-րդ տարեդարձ. Խաղաղութեան հեռանկարը կը մնայ մութ

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: