ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
20 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

ԼԻՏՎԱ. Սաուլյուս Սկվերնյալիս. ՙՙԼիտվան լիովին աջակցում է Հայաստանի հետ համագործակցության հետագա խորացմանըՙՙ

12 հունվարի, 2017 | 12:58

Դեսպան Մկրտչյանի հանդիպումը Լիտվայի վարչապետ Սաուլյուս Սկվերնյալիսի հետ

DESPAN Mkrtchian Litva Varchapet 2017

ՎԻԼՆՅՈՒՍ. -Հունվարի 11-ին Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպեց Լիտվայի վարչապետ Սաուլյուս Սկվերնյալիսի հետ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն։

Հանդիպմանը վարչապետը բարձր գնահատեց տնտեսական համագործակցության ոլորտում արձանագրված առաջընթացը և նշեց, որ երկկողմ հարաբերությունները մշակութային, կրթական, գիտական և այլ ոլորտներում զարգանալու մեծ ներուժ ունեն։

Դեսպան Մկրտչյանն ընդգծեց, որ նախորդ տարիների համեմատ երկկողմ առևտրաշրջանառությունը շոշափելի աճ է արձանագրել՝ հայտնելով նաև Լիտվայի հետ տարբեր ոլորտներում հարաբերությունները զարգացնելու Հայաստանի պատրաստակամության մասին։

Դեսպանը հավելեց, որ տնտեսական դիվանագիտությունը ՀՀ կառավարության առաջնահերթություններից է։

Զրուցակիցներն անդրադարձան հայ-լիտվական միջկառավարական հանձնաժողովի ձևաչափին։ Վարչապետ Սաուլյուս Սկվերնյալիսը նշեց հանձնաժողովի հերթական նիստը 2017թ․ անցկացնելու անհրաժեշտության մասին՝ ընդգծելով, որ Լիտվան լիովին աջակցում է Հայաստանի հետ բազմակողմ և երկկողմ ձևաչափերում համագործակցության հետագա խորացմանը։

Զրուցակիցներն անդրադարձան նաև ՀՀ-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի շուրջ ընթացող բանակցություններին, վիզաների ազատականացման գործընթացի հեռանկարներին։

Հանդիպման ավարտին Լիտվայի վարչապետն իր լավագույն բարեմաղթանքները հղեց ՀՀ վարչապետին՝ միաժամանակ դրականորեն արձագանքելով առաջիկայում Հայաստան այցելելու ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հրավերին։

DESPAN Mkrtchian Litva Varchapet2 2017


Առնչվող նյութեր
1. Էստոնիա. Քննարկվել է հայ-էստոնական թվային ֆորում անցկացնելու գաղափարը
2. Լիտվա. Բացվեց Ուժուպիսի սահմանադրության հայերեն թարգմանության ցուցատախտակը
3. Հայաստանի և Լիտվայի Հանրապետությունների 100-ամյակներին նվիրված համերգ Վիլնյուսում
4. Սումգայիթյան ջարդերին նվիրված ցուցահանդես Կլայպեդայում
5. Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Լիտվայի Շյաուլյայ քաղաքում
6. Բալթյան հայերի միության հայտարարությունը
7. Հայտնի թավջութակահար Լեւոն Մուրադյանը լիտվացի երաժիշտների հետ ելույթ է ունեցել Վիլնյուսում
8. Լիտվայում բացվեց «Սումգայիթ 30» ցուցահանդեսը
9. «Մայրիկ» ֆիլմի ցուցադրությունը Վիլնյուսում
10. Վիլնյուսում տեղի ունեցավ «Վերջին բնակիչը» ֆիլմի հատուկ դիտումը

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: