ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
20 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Լիտվա. «Հայրենիք» համույթի 10-ամյա հոբելյանը Կաունասում

27 նոյեմբերի, 2017 | 19:29

Հոկտեմբերի 25-ին Կաունասի «Գիրստուտիս» մշակութային կենտրոնում «Հայրենիք» համույթի 10-ամյա հոբելյանի առիթով տեղի ունեցավ համերգ, որի ընթացքում ներկայացվեց ազգագրական կատարումների ընտրանի։ Միջոցառմանը մասնակցում էին Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը, Լիտվայի հայ համայնքի ներկայացուցիչներ, հասարակական-քաղաքական գործիչներ։

Շնորհավորելով «Հայրենիք» համույթին հոբելյանի առթիվ՝ դեսպան Մկրտչյանն իր ելույթում նշեց, որ համույթն իր գործունեությամբ իրականացրել է և շարունակում է իրականցրել երեք հիմնական գործառույթ։ «Նախ, այն փայլուն կերպով բարեկամ լիտվացի ժողովրդին է ներկայացրել հայկական մշակույթի կարևորագույն տարրերից մեկը՝ ազգագրական երգարվեստը։ Երկրորդ, երաժշտական ավանդույթների ներկայացման միջոցով այն նպաստել է հայկական ինքնության պահպանմանը Լիտվայում։ Եվ երրորդ, ներգրավելով լիտվացի կատարողների և նախընտրելով հիմնականում լիտվական լսարանը՝ «Հայրենիքը» նպաստել է նաև հայ-լիտվական բարեկամական հարաբերությունների էլ ավելի խորացմանն ու բարելավմանը։ Իր արդեն կայացած և հարուստ փորձով «Հայրենիքը» վառ օրինակ է ծառայում Բալթյան երկրների և այլ վայրերում հայկական սփյուռքի կառույցների համար»։

Դեսպան Մկրտչյանը «Հայրենիք» համույթին փոխանցեց ՀՀ Սփյուռքի նախարարության պատվոգիրը՝ Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացմանը նպաստելու, սփյուռքում հայկական մշակույթը տարածելու, ինչպես նաև 10-ամյա հոբելյանի առթիվ։ Դեսպանը համույթին փոխանցեց նաև ՀՀ Սփյուռքի նախարարության երախտագիտության մեդալը: Լիտվայի Հանրապետության մշակույթի խորհրդի անդամ ընտրվելու կապակցությամբ, ինչպես նաև հայ-լիտվական մշակութային կապերի զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար համույթի ղեկավարներից Էմմա Բոյաջյանին փոխանցվեց Մշակույթի նախարարության շնորհակալագիրը։

Տեղեկանք․«Հայրենիք» երգի-պարի համույթը հիմնադրվել է 2007թ. Լիտվայի Կաունաս քաղաքում։ Հիմնադրումից ի վեր՝ համույթը հանդես է եկել բազմաթիվ համերգներով, մասնակցել է ազգային, ֆոլկլյորային մի շարք միջոցառումների և փառատոնների Լիտվայի և Լատվիայի մի շարք քաղաքներում՝ Վիլնյուսում, Կաունասում, Կլայպեդայում, Ռիգայում և այլն: Համույթում հանդես են գալիս ինչպես հայազգի, այնպես էլ լիտվացի կատարողներ։


Առնչվող նյութեր
1. Լիտվա. Բացվեց Ուժուպիսի սահմանադրության հայերեն թարգմանության ցուցատախտակը
2. Հայաստանի և Լիտվայի Հանրապետությունների 100-ամյակներին նվիրված համերգ Վիլնյուսում
3. Սումգայիթյան ջարդերին նվիրված ցուցահանդես Կլայպեդայում
4. Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Լիտվայի Շյաուլյայ քաղաքում
5. Բալթյան հայերի միության հայտարարությունը
6. Հայտնի թավջութակահար Լեւոն Մուրադյանը լիտվացի երաժիշտների հետ ելույթ է ունեցել Վիլնյուսում
7. Լիտվայում բացվեց «Սումգայիթ 30» ցուցահանդեսը
8. «Մայրիկ» ֆիլմի ցուցադրությունը Վիլնյուսում
9. Վիլնյուսում տեղի ունեցավ «Վերջին բնակիչը» ֆիլմի հատուկ դիտումը
10. «Նաղաշ» համույթի համերգը Վիլնյուսի Սբ. Հովհաննես եկեղեցում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Քիմիական զենքի կոնվենցիայի մասնակից պետությունների 23-րդ կոնֆերանսը
2.Գավառում վերաբացվեց Լևոն Քալանթարի անվան դրամատիկական թատրոնը
3.«Բուկինիստ» գրախանութում տեղի ունեցավ Ալիսա Գանիևայի «Խոցված զգացմունքներ» վեպի շնորհանդեսը
4.Մտորումներ Լատվիայի անկախության 100-ամյակի առթիվ
5.Մեր ժամանակի ամենամեծ վտանգը համարում եմ գերտերությունների մոլագար մրցակցությունը՝ աշխարհի վերաբաժանման համար. Աստղիկ Մելիքբեկյան
6.Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Նովոսիբիրսկի նորակառույց եկեղեցին
7.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
8.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
9.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
10.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: