ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
18 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Լիտվա. Հայկական եկեղեցիներին նվիրված ցուցահանդես Վիլնյուսում

20 սեպտեմբերի, 2017 | 15:24

Սեպտեմբերի 19-ին Վիլնյուսի «Եկեղեցիների ժառանգության թանգարանում» տեղի ունեցավ միջնադարյան Հայկական եկեղեցիների ֆոտոցուցահանդեսի բացման արարողությունը, որը կազմակրեպվել էր Լիտվայում ՀՀ դեսպանության կողմից:

Ցուցահանդեսին ներկայացված են միջնադարյան հայկական եկեղեցական ճարտարապետության կոթողների շուրջ 30 բացառիկ լուսանկարներ, որոնք արվել են «Արմենպրես» լրատվական գործակալության ֆոտոնկարիչների կողմից անցած մեկ դարի ընթացքում:

Միջոցառմանը ելույթ ունեցավ Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը՝ իր խոսքում կարևորելով եկեղեցու դերը հայոց պատմության ընթացքում։ «Շնորհիվ հայ առաքելական եկեղեցու՝ մենք կարողացել ենք պահպանել մեր ինքնությունը դարերի ընթացքում։ Կարևորագույն գրքերը գրվել են այստեղ, ամենազարմանահրաշ ձեռագրական մանրանկարները ստեղծվել են մեր վանքերում։ Եկեղեցին պատմության ընթացքում խաղացել է ոչ միայն կրոնական, այլ նաև հասարակական, մշակութային և քաղաքական դեր հայ ժողովուրդի կյանքում»,- ասաց դեսպանը։ Այնուհետև Տիգրան Մկրտչյանը նշեց, որ հայոց եկեղեցիների և մենաստանների երկուհազարամյա աշխարհագրությունը մատնանշում են հայ ժողովրդի պատմական հայրենիքի սահմանները, և որ նրանք հայոց պատմության կենդանի վկաներն են։

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ Վիլնյուսի արքեպիսկոպոս Գինտարաս Գրուշասը։ Արքեպիսկոպոսը, խոսելով հայ ժողովրդի ավանդած քրիստոնեական հարուստ ժառանգության մասին, ընդգծեց, որ Հռոմի Պապը 2016թ. Հայաստան կատարած իր այցը ներկայացրել է՝ որպես «այցելություն առաջին քրիստոնյա պետություն»: Արքեպիսկոպոս Գրուշասն ասաց, որ նկարներում պատկերված քարե եկեղեցիները կոչված են կանգուն լինել դարերով: Արքեպիսկոպոսը նաև հավելեց. «Հուսով եմ՝ նայելով այս հրաշալի եկեղեցիներին՝ յուրաքանչյուրս կկարողանանք յուրացնել և կրել արվեստում արտացոլված ժամանակի հրաշալիքի և հոգևոր ուժի մի մասնիկը»:

Թանգարանի տնօրեն Սիգիտա Մասլաուսկայտե-Մաժիլիենեն ողջունեց այս նախաձեռնությունը և շնորհակալություն հայտնեց ճարտարապետության գեղեցիկ կոթողները «Եկեղեցիների ժառանգության թանգարանում» ներկայացնելու համար։

Միջոցառմանը ներկա էին Լիտվայում հավատարմագրված դեսպաններ, Լիտվայի Սեյմի պատգամավորներ, Լիտվայի հասարակական-քաղաքական գործիչներ և հայ համայնքի ներկայացուցիչներ:

Ցուցահանդեսը ներկայացված է լինելու մինչև հոկտեմբերի 19-ը:
orer.eu


Առնչվող նյութեր
1. Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Նովոսիբիրսկի նորակառույց եկեղեցին
2. Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
3. Հ.Բ.Ը.Միութեան կալուածի վաճառման համաձայնագրի վերջին զարգացումները քննարկվել են Կանադայի թեմի անդամական ժողովում
4. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության 19-րդ տարեդարձը
5. Մայր Աթոռ Ս. Էջմիածնում ավարտվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը
6. Գերագույն հոգևոր խորհուրդն անդրադարձ կատարեց համասեռամոլության երևույթին
7. ՊՐԱՀԱ. Բրշ. Դր. Հայկ Սրկ. Իւթիւճեանի դասախօսութիւնը Ստրահովի վանուց ցուցահանդէսէն
8. Հայաստանի Նկարիչների միությունում բացվեց Ժիրայր Աղավելյանի ցուցահանդեսը
9. Օծվել է Ախթալայի Սբ. Աստվածածին վանքի խաչը
10. Հայաստանը Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդեսում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Նովոսիբիրսկի նորակառույց եկեղեցին
2.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
3.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
4.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
5.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
6.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
7.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
8.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
9.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
10.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: