ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
14 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Լիտվա-Հայաստան քաղաքական խորհրդակցություններ

10 հոկտեմբերի, 2015 | 07:33

Լիտվա-ՀայաստանՀոկտեմբերի 9-ին Հայաստանի Հանրապետության և Լիտվայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև կայացան քաղաքական խորհրդակցություններ։

Հայկական կողմից պատվիրակությունը ղեկավարում էր Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը, լիտվական կողմից` Լիտվայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրիուս Կրիվասը:

Խորհրդակցությունների ընթացքում կողմերը քննարկեցին երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարներն ու նոր հնարավորությունները, այդ թվում` քաղաքական, տնտեսական, մշակութային, գիտակրթական և հումանիտար բնագավառներում:

Կողմերը գոհունակություն հայտնեցին վերջին շրջանում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում արձանագրված ակտիվության կապակցությամբ։ Կարևորվեց փոխգործակցությունը բազմակողմ դիվանագիտության հարթակներում ու միջազգային կազմակերպությունների շրջանակներում, ինչպես նաև քաղաքական խորհրդակցությունների պարբերաբար անցկացումն ու բարձրաստիճան փոխայցելությունների իրականացումը:

Կողմերն անդրադարձան նաև ՀՀ-ԵՄ հարաբերություններին, ներկա փուլի գերակայություններին և համագործակցային հեռանկարներին։

Litva ArmeniaՏեղի ունեցավ մտքերի փոխանակում տարածաշրջանային և միջազգային հիմնախնդիրների շուրջ: Քննարկվեցին արցախյան հիմնահարցի կարգավորման գործընթացի հետ կապված վերջին զարգացումները: Փոխնախարար Նազարյանը լիտվական պատվիրակությանը հանգամանալից ներկայացրեց նաև ադրբեջանական սադրանքների հետևանքներն ու ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումները:


Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
2.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
3.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
4.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
5.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
6.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
7.Յուրի Վարդանյանի հուղարկավորությունը Կոմիտասի պանթեոնում
8.«Մենք սպասում ենք Հայաստանի Հանրապետության պատմության մեջ լավագույն ընտրություններին». Պյոտր Սվիտալսկին:
9.Չեխական «Դոմեստիկ» ֆիլմը կցուցադրվի Երեւանում
10.Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախագահին
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: