ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
16 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Լիտվա. Դեսպան Տիգրան Մկրտչյանի հանդիպումը Կլայպեդայում

30 հուլիսի, 2016 | 18:18

Tigran MKrtchyan

Հուլիսի 29-ին Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպում ունեցավ Կլայպեդայի քաղաքապետ Վիտաուտաս Գրուբլյաուսկասի հետ։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին Հայաստանի և Լիտվայի միջև ապակենտրոնացած համագործակցության հնարավորությունները, Կլայպեդայի և Հայաստանի քաղաքների միջև փորձի փոխանակումը տնտեսության զարգացման, զբոսաշրջության աճի ապահովման, մշակութային կապերի հաստատման, ծառայությունների մատուցման և այլ բնագավառներում։

Քաղաքապետի խնդրանքով դեսպանը ներկայացրեց Հարավային Կովկասի տարածաշրջանային խնդիրների և դրանց լուծման ուղիների վերաբերյալ Հայաստանի մոտեցումները:

Նույն օրը դեսպան Մկրտչյանը հանդիպեց Կլայպեդայի հայ համայնքի ներկայացուցիչներին: Հանդիպման ընթացքում դեսպանը շնորհավորեց Ալբերտ Ալբերտյանին՝ Կլայպեդայի հայ համայնքի ղեկավար ընտրվելու կապակցությամբ՝ մաղթելով հաջողություն իր գործունեության ընթացքում: Տիգրան Մկրտչյանը ներկայացրեց ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, պատասխանեց ներկաներին հուզող հարցերին։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև դեսպանության և համայնքային կառույցների միջև համագործակցության հեռանկարները։

Տեղեկանք․ Լիտվայի հնագույն քաղաք հանդիսացող Կլայպեդան, որը հիմնադրվել է 13-րդ դարում, տարածքի մեծությամբ 3-րդն է։ Կլայպեդայի բնակչության թիվը 157,350 է։ Կլայպեդան Լիտվայի միակ նավահանգստային քաղաքն է և Արևելյան և Արմտյան Եվրոպայի երկրների միջև կամրջի դերակատարություն ունի՝ տնտեսական մեծ ներուժով։


Առնչվող նյութեր
1. Լիտվա. Բացվեց Ուժուպիսի սահմանադրության հայերեն թարգմանության ցուցատախտակը
2. Հայաստանի և Լիտվայի Հանրապետությունների 100-ամյակներին նվիրված համերգ Վիլնյուսում
3. Սումգայիթյան ջարդերին նվիրված ցուցահանդես Կլայպեդայում
4. Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Լիտվայի Շյաուլյայ քաղաքում
5. Բալթյան հայերի միության հայտարարությունը
6. Հայտնի թավջութակահար Լեւոն Մուրադյանը լիտվացի երաժիշտների հետ ելույթ է ունեցել Վիլնյուսում
7. Լիտվայում բացվեց «Սումգայիթ 30» ցուցահանդեսը
8. «Մայրիկ» ֆիլմի ցուցադրությունը Վիլնյուսում
9. Վիլնյուսում տեղի ունեցավ «Վերջին բնակիչը» ֆիլմի հատուկ դիտումը
10. «Նաղաշ» համույթի համերգը Վիլնյուսի Սբ. Հովհաննես եկեղեցում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
2.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
3.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
4.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
5.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
6.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
7.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
8.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
9.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
10.Յուրի Վարդանյանի հուղարկավորությունը Կոմիտասի պանթեոնում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: