ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
19 դեկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Լիտվայում մեկնարկել են հայկական մշակութային օրերը Հայկ Մելիքյանի ելույթով

14 հոկտեմբերի, 2017 | 17:43

Հոկտեմբերի 12-ին Վիլնյուսի Վայդիլոս թատրոնում կայացավ Հայաստանի անկախության 26-ամյակին նվիրված համերգ և ընդունելություն: Համերգի ընթացքում Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ, դաշնակահար Հայկ Մելիքյանը կատարեց հայկական և լիտվական դասական երաժշտության ստեղծագործություններ (Կոմիտաս, Խաչատրյան, Դալալյան, Չյուրլիոնիս, Դվարիոնիս):

Համերգի բացմանը Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը նշեց, որ խորհրդանշական է Լիտվայում Հայաստանի անկախությունը նշել հայկական, ինչպես նաև լիտվական երաժշտության կատարումներով: Դեսպանն ասաց, որ ուղիղ մեկ շաբաթ առաջ Հայաստանում հաջող ավարտվեց հայ-լիտվական միջկառավարական հանձնաժողովի նիստը: «Միջկառավարական հանդիպման ընթացքում կնքված պայմանագրերը և լիտվական պատվիրակության հանդիպումներն ընդհանուր առմամբ նշանավորում են երկկողմ հարաբերությունների խորությունն ու մակարդակը:

Բացի ակտիվ քաղաքական երկխոսությունից, մենք շարունակաբար ընդլայնում ենք մեր տնտեսական, ապակենտրոնացված, կրթական, իրավական, սոցիալական և ի վերջո մշակութային բնագավառներում համագործակցությունը: Մշակույթը հատուկ տեղ և կշիռ ունի մեր երիրների միջև հարաբերություններում, քանի որ այն դարեր շարունակ եղել է մեր փոխհարաբերությունների անկյունաքարը: Մշակույթն ընդգծում է այն արժեքները, որոնք մենք կիսել և շարունակում ենք կիսել: Այս առումով, այսօրվա համերգը մեր ընդհանուր մշակութային արժեքների խորհդանշական արտահայտություն է», – նշեց դեսպան Մկրտչյանը:

Համերգին ներկա էին Լիտվայի օրենսդիր և գործադիր իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչներ, Լիտվայում հավատարմագրված դեսպաններ, մտավորականներ, լրագրողներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:

Համերգը լայնորեն լուսաբանվեց տեղական մամուլում, ներառյալ Լիտվայի հանրային հեռուստաընկերությամբ:

Հայկ Մելիքյանի վիլնյուսյան մենահամերգով տրվեց Լիտվայում ՀՀ դեսպանության կողմից կազմակերպված հայկական մշակութային օրերի մեկնարկը: Հայկ Մելիքյանը մենահամերգով հանդես կգա նաև հոկտեմբերի 13-ին Կաունասում: Իսկ հոկտեմբերի 15-ին կկայանա Կաունասի սիմֆոնիկ նվագախմբի՝ Կոնստանտին Օրբելյանի ղեկավարությամբ գալա համերգը, որի ընթացքում կհնչեն օպերային արիաներ՝ Արամ Խաչատրյանի անվան միջազգային վոկալ մրցույթի հաղթողներ Ջուլիետա Ալեքսանյանի, Գագիկ Վարդանյանի, Ազամատ Ժելտիրգուզովի կատարմամբ:


Առնչվող նյութեր
1. Հայաստանի պատմական քարտեզների ցուցադրություն Կաունասի հանրային գրադարանում
2. Դեսպան Մկրտչյանի հանդիպումները Էստոնիայի գործադիր, օրենսդիր և տեղական ինքնակառավարման մարմիններում
3. Էստոնիա. Քննարկվել է հայ-էստոնական թվային ֆորում անցկացնելու գաղափարը
4. Լիտվա. Բացվեց Ուժուպիսի սահմանադրության հայերեն թարգմանության ցուցատախտակը
5. Հայաստանի և Լիտվայի Հանրապետությունների 100-ամյակներին նվիրված համերգ Վիլնյուսում
6. Սումգայիթյան ջարդերին նվիրված ցուցահանդես Կլայպեդայում
7. Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Լիտվայի Շյաուլյայ քաղաքում
8. Բալթյան հայերի միության հայտարարությունը
9. Հայտնի թավջութակահար Լեւոն Մուրադյանը լիտվացի երաժիշտների հետ ելույթ է ունեցել Վիլնյուսում
10. Լիտվայում բացվեց «Սումգայիթ 30» ցուցահանդեսը

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: