ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
19 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Լիտվայում Հայաստանի նոր դեսպանը՝ Տիգրան Մկրտչյան

28 մայիսի, 2016 | 22:08

TigranMkrtchyan

Այսօր Հայաստանի նախագահի հրամանագրով ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության պետ Տիգրան Մկրտչյանը նշանակվել է Լիտվայի Հանրապետությունում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան (նստավայրը՝ Վիլնյուս)։

Կենսագրական տվյալներ

Տիգրան Վանիկի Մկրտչյան (ծ. մայիսի 29, 1978, Երևան), հայ դիվանագետ, դիվանագիտական աստիճանը՝ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար, քաղաքական գիտությունների թեկնածու: Լիտվայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (2016)։

  • 1995-1999 թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի Պատմության ֆակուլտետում՝ ստանալով պատմաբանի որակավորում:
  • 1999-2001 թթ. սովորել է ԵՊՀ Պատմության ֆակուլտետի մագիստրատուրայում:
  • 2001-2004 թթ. սովորել է ԵՊՀ Պատմության ֆակուլտետի ասպիրանտուրայում: Ատենախոսության թեման՝ «Բրիտանական Պահպանողական քաղաքական հոսանքը 18-րդ դարի վերջում և 19-ի սկզբում»:
  • 2003-2004 թթ. սովորել է Քեմբրիջի համալսարանում Դարվինի Քոլեջի Միջազգային Հարաբերությունների ֆակուլտետի մագիստրատուրայում: Թեզի թեման՝ «ՆԱՏՕ-ն և Հարավային Կովկասը»:
  • 2002 թ. եղել է հրավիրված դասախոս Երևանի Պետական Բժշկական Համալսարանի Հումանիտար առարկաների ամբիոնում: Անցկացրել է Հայոց Պատմության հատուկ դասընթաց օտարազգի ուսանողների համար:
  • 2005-2006 թթ. աշխատել է որպես դասախոս ԵՊՀ Միջազգային Հարաբերությունների ֆակուլտետում
  • 2005-2006 թթ. ՀՀ ԱԺ նախագահի խորհրդական
  • 2006-2007 թթ. Դասախոս Եվրոպական Տարածաշրջանային Ակադեմիայի Միջազգային Հարաբերությունների ֆակուլտետում
  • 2006-2008 թթ. Հայկական Միջազգային Տնտեսական Հետազոտությունների Խումբ ՀԿ ավագ հետազոտող, ապա գործադիր տնօրեն:
  • 2007-2010 թթ. Եվրոպական Կայունության Նախաձեռնության (European Stibility Initiative) հայաստանյան վերլուծաբան:
  • 2010-2013 թթ. ՀՀ ԱԳ նախարարի խորհրդական:
  • 2010-2013 թթ. ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության պետի պարտականություններ կատարող:
  • 2013 թ.-ից ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության պետ, ԱԳ նախարարի խորհրդական:

Տիրապետում է հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներին: Ամուսնացած է, ունի մեկ որդի։

Հիշեցնենք, որ Բալթիկ հանրապետություններում Հայաստանի նախկին դեսպան Արա Այվազյանը նշանակվել է ՀՀ դեսպան Մեքսիկայում։


Առնչվող նյութեր
1. Էստոնիա. Քննարկվել է հայ-էստոնական թվային ֆորում անցկացնելու գաղափարը
2. Լիտվա. Բացվեց Ուժուպիսի սահմանադրության հայերեն թարգմանության ցուցատախտակը
3. Հայաստանի և Լիտվայի Հանրապետությունների 100-ամյակներին նվիրված համերգ Վիլնյուսում
4. Սումգայիթյան ջարդերին նվիրված ցուցահանդես Կլայպեդայում
5. Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Լիտվայի Շյաուլյայ քաղաքում
6. Բալթյան հայերի միության հայտարարությունը
7. Հայտնի թավջութակահար Լեւոն Մուրադյանը լիտվացի երաժիշտների հետ ելույթ է ունեցել Վիլնյուսում
8. Լիտվայում բացվեց «Սումգայիթ 30» ցուցահանդեսը
9. «Մայրիկ» ֆիլմի ցուցադրությունը Վիլնյուսում
10. Վիլնյուսում տեղի ունեցավ «Վերջին բնակիչը» ֆիլմի հատուկ դիտումը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Նովոսիբիրսկի նորակառույց եկեղեցին
2.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
3.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
4.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
5.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
6.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
7.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
8.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
9.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
10.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: