ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
21 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Լիտվայի հեռուստատեսությամբ «Աստղային զուգերգեր» հաղորդման ժամանակ հնչել են հայկական ժողովրդական երգեր (տեսանյութ)

14 հունվարի, 2017 | 00:56

litvaԼիտվական հեռուստատեսության «Աստղային զուգերգեր» հաղորդման ժամանակ աստղային զույգերից մեկը՝ Գաբրիելա Մարտիրոսյանն ու Յուրիուս Վեկլենկոն կատարել են հայկական ժողովրդական երգեր:

Հաղորդմանն իբրև հյուր մասնակցած «Անտարես» հրատարակչության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը նշել է, որ «Սասնա ծռեր» էպոսի ոգով կատարած երգն ապացուցեց, որ Գաբրիելան չի մոռացել իր արմատները: Գաբրիելան Լիտվայում հայտնի մոդել է, 2008-ին հաղթել է Միսս Լիտվա մրցույթում: Այս մասին հայտնում են հայկական լրատվամիջոցները։

Հեռուստածրագրի նախորդ թողարկմանը Գաբրիելան եւ Յուրիուսը երգել են «Գքելեր» ստեղծագործությունը, որի կատարման ժամանակ նրանց ուղեկցել է «Հայրենիք» պարային համույթը։ Երիտասարդները ստացել են ժյուրիի ամենաբարձր գնահատականները՝ ընդհանուր 40 միավոր։

 Տարազով բեմ բարձրացած Մարտիրոսյանն իր ելույթը նվիրել է հայ պապին, որը տեսաուղերձով զրուցել է թոռնուհու հետ՝ նրան կանչելով Հայաստան (դիտել 28։30 րոպեից):

Առնչվող նյութեր
1. Լիտվա. Բացվեց Ուժուպիսի սահմանադրության հայերեն թարգմանության ցուցատախտակը
2. Հայաստանի և Լիտվայի Հանրապետությունների 100-ամյակներին նվիրված համերգ Վիլնյուսում
3. Սումգայիթյան ջարդերին նվիրված ցուցահանդես Կլայպեդայում
4. Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Լիտվայի Շյաուլյայ քաղաքում
5. Բալթյան հայերի միության հայտարարությունը
6. Հայտնի թավջութակահար Լեւոն Մուրադյանը լիտվացի երաժիշտների հետ ելույթ է ունեցել Վիլնյուսում
7. Լիտվայում բացվեց «Սումգայիթ 30» ցուցահանդեսը
8. «Մայրիկ» ֆիլմի ցուցադրությունը Վիլնյուսում
9. Վիլնյուսում տեղի ունեցավ «Վերջին բնակիչը» ֆիլմի հատուկ դիտումը
10. «Նաղաշ» համույթի համերգը Վիլնյուսի Սբ. Հովհաննես եկեղեցում

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: