ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
16 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Լիսաբոնում պաշտոնապես բացվեց «Պորտուգալիա-Հայաստան բարեկամության միություն» ՝ հիմք դառնալով նաեւ հայկական համայնքի ձեւավորմանը

30 սեպտեմբերի, 2016 | 21:38

a4-aapaՕՐԵՐ- ՊՐԱՀԱ-  Սեպտեմբերի 26ին Լիսաբոնի Գալուստ Գյուլբենկյան Հիմնարկության Աուդիտորիում 2  սրահում  պաշտոնապես տեղի ունեցավ այս տարվա գարնանը  հիմնադրված «Պորտուգալիա-Հայաստան բարեկամության միության» շնորհանդեսը, որին բացի հայ համայնքի ներկայացուցիչներից, ներկա էին Պորտուգալիայի խորհրդարանի անդամներ, հասարակական ու մշակույթի գործիչներ, լրագրողներ։ Բացումը կատարվեց  հայկական դուդուկի գրավիչ հնչյունների ներքո ՝Մարտիրոս Սարյանի Հայաստանին  նվիրված կտավի ցուցադրությամբ։

vahe-mxitaryanՇնորհանդեսի բացմանը ողջույնի խոսքով հանդես  եկավ նորաստեղծ միության  հիմնադիր եւ նախագահ Վահե Մխիթարյանը։ Նա ներկայացրեց Հայաստանի պատմությանն ու ներկային վերաբերող ակնարկ, ապա խոսեց  միության նպատակների մասին։

Ինչպես ՕՐԵՐ եվրոպական ամսագրի հետ զրույցում հայտնեց  միության նախագահը, իրենց կազմակերպության նպատակների թվում է Հայաստան-Պորտուգալիա քաղաքական, դիվանագիտական, տնտեսական, մշակութային, կրթական ու հասարակական կապերի զարգացումը։ 

Վահե Մխիթարյանի ասելով, անցած տարիներին գրեթե զրոյական մակարդակի վրա են եղել այդ հարաբերությունները եւ արդեն ժամանակն է նոր շունչ ու որակ հաղորդելու դրանց։ Նաեւ պետք է կապեր ստեղծվեն Հայաստանի ու Պորտուգալիայի տարբեր կազմակերպությունների միջեւ։ 

,, Մեր նպատակն է Հայաստանը ցույց տալ այստեղ, եւ Պորտուգալիան ցույց տալ Հայաստանում։  Թե պորտուգալացիները, եւ թե հայերն ամեն մեկն ուզում է իր երկրի համար մի կարեւոր գործ կատարել ,,-ասում է Վահե Մխիթարյանը։

Միության ծրագրերից է նաեւ Լիսաբոնում եւ նրա մերձակա քաղաքներում ապրող մոտ 100 հայերի համախմբումը։  Միության աշխատանքներին աջակցում է նաեւ Գալուստ Գյուլբենկյան Հիմնարկության ներկայությունը,  քանի որ պորտուգալացիները խորը հարգանքով  եւ երախտագիտությամբ  են վերաբերում հայ ազգին՝  այս հաստատության կատարած աննկարագրելի բարեգործական ու կրթական աշխատանքի համար, որ 6 տասնամյակից ավելի ցուցաբերվել է պորտուգալական հասարակությանը։

,, Հետեւաբար , մեր նպատակն է նաեւ կամուրջ լինել հայերի ու պորտուգալացիների միջեւ, օգնել  նոր կապերի հաստատմանը։ Այդ նպատակով կստեղծվի միությանը կից աշխատանքային խումբ, որը կզբաղվի նշված ուղղությամբ։   Պետք է սկսենք թե՜ պորտուգալական ռեսուրսները օգտագործել, եւ թե՜ հայկականը, որպեսզի այդ  կապերը ստեղծվեն եւ զարգանան,, -ասում է միության նախագահը։

Առաջիկա կարեւոր ծրագրերից են հայկական շաբաթօրյա դպրոցի ստեղծումն ու Պորտուգալիայի համալսարանների  ներկայացումը Հայաստանում։ Արդեն իսկ պայմանավորվածություն կա սփյուռքի նախարարության հետ, որ ապահովեն անհրաժեշտ դասագրքերով։ Այս հարցերը կքննարկվեն միության հոկտեմբերին կայանալիք ժողովում։

portugalia-arm-ereko2016«Պորտուգալիա-Հայաստան բարեկամության միության» ղեկավար մարմինը կազմված է 10 հոգուց, եւ եւս 11 հոգի արդեն անդամակցել են միությանը։ Նրանց թվում են նաեւ պորտուգալացիներ։ Շնորհանդեսից հետո սպասվում են նոր անդամակցություններ։

saryanՍեպտեմբերի 26-ի ձեռնարկի  ընթացքում  ցուցադրվել  են կարճամետրաժ ֆիլմեր՝   ծագումով հայ հայտնի մարդկանց  եւ Հայաստանի մասին, որոնք մեծ հետաքրքրությամբ են դիտել ներկաները։

Իսկ  երաժշտական մասում  ելույթ է ունեցել միության հովանու ներքո կազմավորված  ,,Կոնսոնանսիա,, կամերային նվագախումբը։ Նվագախմբի  15 երաժիշտներից  8-ը պորտուգալացի են, 7-ը հայ՝  ամուսիններ  Լեւոն Մուրադյանը եւ  Նարիեն Դելլալյանը, նրանց որդին՝ Հարություն Մուրադյանը, Վարուժան Բարտիկյանը, Վազգեն Ֆերմանյանը, Անժելա Հակոբյանը։ Նվագախումբը ղեկավարում է Գալուստ  Գյուլբենկյան նվագախմբի ջութակահար,  հայկական արմատներով Ելենա Ռյաբովան, ով Վահե Մխիթայրանի կինն է։  

Նվագախումբը կատարել է Վիվալդիի, հայկական  եւ պորտուգալացի կոմպոզիտորների գործեր։  ,,Կոնսոնանսիա,, ի կատարումները ընդունվել են  մեծ խանդավառությամբ։

Վերջում ներկաների համար տրվել է հյուրասիրություն։

Հ.Ա.

Օրեր ամսագիր

portugalia-arm-ereko4-2016


Առնչվող նյութեր
1. Պորտուգալիայում կդասավանդեն հայերեն. Նոր ծրագիրը ներկայացվել է Լիսաբոնի համալսարանում
2. Դելլալյանի ժառանգությանը նոր շունչ է հաղորդվել Հայաստանում
3. Ադրբեջանը բողոքել է պորտուգալացի պատգամավորի Արցախ կատարած այցի կապակացությամբ
4. Եվրոպական Բիզնես Ասոցիացիան և Պորտուգալիա-Հայաստան Առևտրաարդյունաբերական Պալատը կնքեցին փոխըմբռման հուշագիր
5. Պորտուգալիայում կկազմակերպվի հայ մշակույթի շաբաթ
6. Հայոց լեզուն՝ Լիսաբոնի համալսարանում . սեմինար, համերգ եւ ցուցահանդես
7. Տեսաժողով Պորտուգալիայի հայկական համայնքի հետ
8. Դեսպան Միքայել Մինասյանն իր հավատարմագրերն է հանձնել Պորտուգալիայի նախագահին
9. Անանիա Շիրակացուն նվիրված կոնֆերանս Պորտուգալիայում. քաղաքական եւ գիտական հանդիպումներ
10. Ռազմիկ Փանոսեան.,,Ռուսիոյ մէջ ահազանգային վիճակի մէջ է ձուլումի ընթացքը,,

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
2.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
3.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
4.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
5.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
6.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
7.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
8.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
9.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
10.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: