ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
22 ապրիլի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Լիպարիտ Սարգսյանի ծննդյան 80-ամյակը

11 ապրիլի, 2018 | 12:28

Դեպի գրական նոր բարձունքներ

Լրացել է գրող Լիպարիտ Սարգսյանի ծննդյան 80-ամյակը։ Այդ առթիվ ՀՀ գրողների միությունում էին հավաքվել նրա գրչեղբայրները, հանրության ներկայացուցիչները նշելու այդ կարևոր իրադարձությունը։

«Հայրս գիտեր լեզուն ծառի ու ծաղկի,

Գիտեր օրը, ժամը վարի ու ցանքի,

Գիշեր ու զօր զրուցում էր հողի հետ,

Հողի մեջ էր տեսնում խորհուրդը կյանքի»

Լիպարիտ Սարգսյան

 

Հայ գրականության այսօրվան ու վաղվան չհավատացող մարդիկ չգիտեն, երևի, այն մարդկանց, ովքեր իրոք հենց այդ գրականությունն են, միգուցե չեն տեսել, վստահ եմ` չեն կարդացել նրանց:

Լոռին սրտի մի անկյունում, հայրենի լեռները` մյուս, գրականությունն ու Թումանյանը մտքում Լիպարիտ Սարգսյանը ծնվել և ապրում է, որ շարունակի Լոռվա ավանդույթները, Լոռվա կարճ, բայց կյանքի իմաստ պարունակող խոսքը:

Լիպարիտ Սարգսյանը ապրիլի 10-ին ձեռքերը բաց, պատրաստ բոլորին ամուր գրկելու սպասում էր Հայաստանի գրողների միությունում, առիթն էլ տոնական էր. բանաստեղծն իր ընկերների, մտերիմների և ուղղակի իր գրականությունը սիրողների հետ նշում էր իր 80-ամյակը, կամ, ինչպես ինքն էր ասում, 4-րդ 20-ը:

Ութսունն այդքան էլ չի վախեցնում գրողին, ինչպես նշեց «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգո Երիցյանը, նրա ստեղծագործական բուռն շրջանը դեռ նոր է սկսվելու. «Ես հիշում եմ` ինչպես նշեցինք Լիպարիտ Սարգսյանի 70-ամյակը իր հայրենի գյուղում: Եթե ուսումնասիրեք նրա կյանքը, կտեսնեք, որ նա իր ստեղծագործական, լրագրողական առաջին ու վստահ քայլերը կատարել է իր հայրենի գյուղում: Նա երբեք իր պորտալարը չի կտրել հայրենի գյուղից:

Հետաքրքիր, անհանգիստ բնավորության տեր մարդ-անհատականություն, ով երբեք չի մոռանում իր հայրենի եզերքը, իր ժողովրդի ցավն ու տառապանքը:

Շատ կարևոր է, որ այսօր նա շարունակում է Հովհաննես Թումանյանի գործը` գրելով քառյակներ»,- ասաց Սերգո Երիցյանը։

«Հողի մեջ է, պարարտ հողի, սերմը ծլում ու աճում, Ազնիվ անուն, փառք ու պատիվ մարդիկ հեշտ չեն նվաճում, Արժանացի՛ր ժողովրդիդ սիրուն վսեմ ու անկեղծ, Թեկուզ երբեք Սերը նրա փող չի տա քեզ ու կոչում…»

Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը գեղեցիկ նվեր էր պատրաստել Լիպարիտ Սարգսյանի համար. բանաստեղծի բազմաթիվ մրցանակներին ավելացավ ևս մեկը` «Հովհաննես Թումանյանի» անվան մրցանակը, որը հիմնել են գրողների միությունը և «Լոռվա ձոր» հայրենակցական միությունը։

«Լիպարիտի հետ աշխատել եմ և՛ ամսագրում, և՛ խմբագրությունում, ծանոթ եմ նաև նրա մարդկային տեսակին: Նա միշտ պարզության մեջ է տեսնում գեղեցկությունը: Նա այնպիսի գրող է, որ գրում է և՛ մեծերի, և՛ փոքրերի համար», – իր խոսքում ասաց Էդվարդ Միլիտոնյանը:

Մրցանակի հանձնումից հետո նա նաև հավելեց. «Ցանկանում եմ նվիրել նաև Գրողների միության ավանդական երկու գրիչները. մեկն արձակ է գրում, մյուսը` չափածո. ցանկանում ենք, որ այս գրիչները քո ձեռքով նոր ստեղծագործություններ ստեղծեն»:

Լիպարիտ Սարգսյանի մի շարք բանաստեղծություններ դարձել են գեղեցիկ երգեր` թե՛ մանուկների, թե՛ մեծահասակների համար: Միջոցառման ընթացքում հենց կենդանի կատարմամբ հնչեցին նրա երգերը, գրողի շուրթերից հնչեցին նրա ամենահուզիչ քառյակներն ու բանաստեղծությունները:

«Լիպարիտ Սարգսյանը լեռնաշխարհի երգիչ է: Բանաստեղծություն նշանակում է սեր, դեռևս չավարտված բնություն, և այս ամենի կարոտը նրա բանաստեղծական ժողովածուներում այնքան բյուրեղացած է, որ հուզում է ոչ միայն երիտասարդներին, այլև տարեց մարդկանց»,- ժամանակին նկատել է գրչընկեր Խաժակ Գյուլնազարյանը։

Ցերեկույթի ժամանակ բարեմաղթանքների բազմաթիվ խոսքեր հնչեցին՝ նրա խոսքերով գրված երգի կատարումով ողջունեցին արվեստագետ ընկերները։ Եվ այս օրը վերածվեց պոեզիայի և մարդկային ջերմ փոխհարաբերությունների մեծ տոնի։

Անի Հարությունյան

 


Առնչվող նյութեր
1. Յարոմիր Շտետինան դարձավ 75 տարեկան. Նոր գրքի շնորհանդեսը Պրահայում
2. Անժելա Սահակյանի ,,Ճշմարտության պարտադրանքով,, թուրքերեն գրքի շնորհանդեսը Երեւանում
3. «ԼԱՎԱԳՈՒՅՆ ԸՆԹԵՐՑՈՂ»-ները՝ մանկավարժականում
4. Հերոսներին նվիրված Աննա Կոստանյանի «ԱՆՄԱՀՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԻԿՆԵՐԸ» գրքի շնորհանդեսը
5. Նարինե Աբգարյանի «Մանյունյա» վեպի հայերեն թարգմանության շնորհանդեսն անցել է լեփ-լեցուն դահլիճում
6. Ֆելիքս Բախչինյանի գրքերի շնորհանդեսը
7. Կթվայնացվեն Երուսաղեմի Գյուլբենկյան Մատենադարանի ձեռագրերի մի մասը. Սիոն ամսագրի բոլոր համարները եւ Մայր Ցուցակ Ձեռագրացի 12 հատորները
8. Վրույր Ազիզյանի հայրենականչն ու պատումը
9. Պերճ Զեյթունցյան. Իսկական միավորողը պետք է Հայաստանը լիներ
10. Պերճ Զեյթունցյանի հուղարկավորությունը օգոստոսի 24-ին՝ Երեւանի քաղաքային պանթեոնում

Մեկնաբանություն

Ամենաշատ դիտվածները
1.Նալբանդյանը շշպռեց մեջ ընկած Մամեդյարովին.-տեսանյութ
2.Սոպրանո Անուշ Հովհաննիսյանն անցել է BBC Քարդիֆի ՚՚Աշխարհի երգիչ՚՚ մրցույթի եզրափակիչ փուլ
3.Հայ օպերային երգիչները գրավում են Քովենթ Գարդենը. 40 օրում 13 ելույթ Լոնդոնում
4.Եվրոպայի երկու չեմպիոն Պրահայում. Մամիկոն Ղարիբյանի եւ Մանուել Պետրոսյանի պատվին երկու անգամ հնչեց Հայաստանի օրհներգը -լուսանկարներ
5.Հայաստանի տիկնիկային թատրոնը հաղթեց Պրահայի միջազգային փառատոնում
6.Հայ բժշկուհիները օդանավում փրկեցին չինուհու կյանքը
7.՚՚Հաց բերողին՚՚ ազատեցին Ֆրանսիայում անախորժություններից խուսափելու համար. ֆրանսահայերի բողոքի ցույց խորհրդավոր ընթրիքի ժամին
8.Չեխիայի խորհրդարանը ճանաչեց Հայերի ցեղասպանությունը
9.«Միկոյանն իրադրության պատանդն էր, ինչ-որ չափով՝ ստալինյան զոհ»
10.Հայ մտավորականների բաց նամակը ՀՀ ոստիկանապետին. Մենք ցանկանում ենք ապրել պետությունում, որտեղ անպատիժ չմնան հովանավորյալները
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: