ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
13 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Լիոնի Մէջ Գումարուած CCAF-ի Ընդհանուր Ժողովին Արա Թորանեան եւ Մուրատ Փափազեան Վերընտրուեցան Համանախագահ

25 սեպտեմբերի, 2016 | 15:32

ccafՇաբաթ, 10 Սեպտեմբերին, Վօ-ան-Վըլէնի (Լիոնի շրջան) մէջ, ԻՒՔՖԱՖի երդիքին տակ գումարուեցաւ Ֆրանսահայ կազմակերպութիւնները համակարգող խորհուրդի (CCAF) ընդհանուր ժողովը:

toranyan papazian franceՀամանախագահներ Արա Թորանեան եւ Մուրատ Փափազեան ժողովին մասնակից՝ CCAF-ի Ֆրանսայի խորհուրդի 27 անդամներուն ներկայացուցին անցեալ երեք տարիներու հաշուեկշիռը: Իրենց զեկուցումի աւարտին, ներկաներուն թելադրեցին զիրենք վերընտրել, շարունակել կարենալու համար սկսուած աշխատանքները թէ՛ համայնքէն ներս, թէ՛ ալ իշխանութիւններուն մօտ:

Յաջորդեց ծաւալուն վիճարկում մը CCAF-ի առաքելութեան, նպատակներուն, ապագային մասին: Համայնքայնացումէ խուսափելու, ֆրանսահայ համայնքը թմբիրէն թօթափելու, Հայաստանէն նոր գաղթողները համարկելու եւ CCAF-էն դուրս գտնուող հայութեան հատուածը ներգրաւելու խնդիրները արտայայտուած մտահոգութիւններուն գլխաւորները եղան:

Վիճարկումին եւ ելոյթներուն յաջորդեց նոր վարչութեան ընտրութիւնը: CCAF-ի երեք շրջաններուն՝ Փարիզի (CCAF Ֆրանսա, կեդրոնական գրասենեակ), Մարսէյի (CCAF Հարաւ) եւ Լիոնի (CCAF Կեդրոն) համար ընտրուեցան երեքական անդամներ. Մուրատ Փափազեան, Արա Թորանեան եւ Նատիա Գործունեան՝ Փարիզի գրասենեակին, Րաֆֆի Գրիգորեան, Մեկօ Մխսեան եւ Ժանին Փալուլեան՝ Լիոնի, Փասքալ Շամասեան, Սիմոն Ազիլազեան եւ Ազատ Պալալաս՝ Մարսէյի գրասենեակներուն:

Հուսկ, Արա Թորանեան եւ Մուրատ Փափազեան վերընտրուեցան CCAF Ֆրանսայի համանախագահ, պաշտօնավարման եռամեայ շրջանի մը համար, իսկ Փասքալ Շամասեան ընտրուեցաւ CCAF Ֆրանսայի ընդհանուր քարտուղար:

 

Աղբյուր՝ asbarez.com


Առնչվող նյութեր
1. Նիկոլ Փաշինյանը Փարիզում մասնակցել է Առաջին աշխարհամարտում կնքված զինադադարի 100-ամյակին նվիրված արարողությանը
2. ՀՀ անկախության 27-ամյակին նվիրված ընդունելություն Փարիզում
3. Վալանս. մանուկներու մշակոյթի արուեստանոցը այս անգամ նուիրուած էր Շարլ Ազնաւուրին
4. «ԱՐԵՎԵԼՅԱՆ ՃԱԿԱՏԻՑ 100 ՏԱՐԻ ԱՆՑ. ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔԸ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՈՒ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ» խորագրով միջազգային գիտաժողով Լիոնում՝ նոյեմբեր 9-10
5. Մակրոնը այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր
6. «Հայաստան» բառը շատ նուրբ ու հուզիչ զգացում է առաջացնում ֆրանսիացիների հոգում-Էմանուել Մակրոն
7. Ստրասբուրգ. Եվրոպայի խորհրդում նշվեց Հայաստանի Անկախության տոնը
8. Նախագահ Արմեն Սարգսյանը Փարիզում եւ Շամոնում՝ Մտքերի գագաթնաժողովի շրջանակում հանդիպել է տասնյակից ավելի ընկերությունների ղեկավարների հետ
9. Հայաստանի անկախության 27-ամյակին նվիրված միջոցառում Լիոնում
10. Փարիզում սփյուռքի նախարարության և «Հայասա» ֆեդերացիայի միջև ստորագրվեց հուշագիր

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սարիկ Անդրեասյանի «Չներվածը» ներկայացվեց Պրահայի հանդիսատեսին
2.«Մենք չենք կարող փոխել պատմությունը, բայց պատմությունը կարող է փոխել մեզ, որ մեր ապագան ավելի լավը դառնա». Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Փարիզի խաղաղության համաժողովին»
3.ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ, ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԵՎ ՀԱՄԵՐԳ` ՆՎԻՐՎԱԾ ՎԱԶԳԵՆ Ա-Ի ԾՆՆԴՅԱՆ 110 ԱՄՅԱԿԻՆ
4.Գագիկ Ղալաչյանը՝ Ղազախստանում Հայաստանի դեսպան
5.Թերեզինում բացվեց ՙՀայերի ցեղասպանությունը. Համաշխարհային մամուլի առաջին էջերում. ցուցահանդեսը
6.ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Արման Կիրակոսյանի հայտարարությունը ԵԱՀԿ Մշտական Խորհրդի նիստին
7.Հայկ Մարությանն ընդունել է Չեխիայի դեսպանին
8.Սիմոն Մարտիրոսյան.Ութ տարի անց Հայաստանն ունեցավ աշխարհի նոր չեմպիոն և կրկնակի ռեկորդակիր
9.Յուրի Վարդանյանը կհուղարկավորվի Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում
10.Սա Ձեր ապրած կյանքի գնահատականն է. նախագահ Սարգսյանը Երվանդ Մանարյանին հանձնել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի կրծքանշանը
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: