ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
16 հոկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Լիլիթ Տոնականյանի անհատական ցուցահանդեսը Նկարիչների միությունում

04 օգոստոսի, 2018 | 14:05

Օգոստոսի 1-ին կրկին լեփ-լեցուն էր Հայաստանի Նկարիչների միությունը: Այստեղ էին հավաքվել տարբեր սերունդների ներկայացուցիչներ, մտավորականներ, արվեստագետներ՝ մասնակցելու սիրված նկարչուհի Լիլիթ Տոնականյանի թվով 4-րդ ցուցահանդես-վաճառքի բացմանը:

Բացման ու ողջույնի խոսքով հանդես եկավ Հայաստանի Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանն, ով հակիրճ ներկայացնելով նկարչուհուն, հույս հայտնեց, որ մոտ ապագայում արվեստասեր հասարակությունն ականատեսը կլինի նրա նոր աշխատանքներին:

Ելույթներով հանդես եկան նաև ՞Շիրակ՞ հայրենակցական միության նախագահ Վարազդատ Ավոյանը, և այլք: Միջոցառման ընթացքում նկարչուհին հայ ժամանակակից կերպարվեստում ներդրած ավանդի համար պարգևատրվեց Էստոնիայի միջազգային նկարիչների միության պատվոգրով, որը շնորհեց կազմակերպության նախագահ Արսեն Քլյանը:

Ցուցահանդեսի ընթացքում հնչում էր սիրված երիտասարդ ջութակահարուհի Լիլիթ Ռուշանյանի հիասքանչ կատարումը:

Միջոցառմանը ներկա էին Հայաստանի Հանրապետության Սպորտի ու Երիտասարդության հարցերով նախարար Լևոն Վահրադյանը, ժողովրդական նկարիչ,գեղանկարիչ Հաղթանակ Շահումյանը և այլք:

Վերջում շնորհակալական ելույթով հանդես եկավ նկարչուհին,ով իր երախտագիտությունը հայտնեց բոլոր կազմակերպիչներից ու մասնակիցներից՝հույս հայտնելով մոտ ապագայում ներկայանալ արվեստի նոր գործերով:

Լիլիթ Տոնականյանը ծնվել է Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 2009թ.-ին ավարտել է Արթիկի գեղարվեստի դպրոցը: 2016թ.-ին ավարտել է Երեւանի գեղարվեստի պետական ակադեմայի Գյումրու մասնաճուղի գեղանկարչության բաժինը: Ուսման տարիներին մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների եւ միջոցառումների, այդ թվում՝  2013թ. -ին  ԵԳՊԱ Գյումրի – «Ձմեռը մեր աչքերով» ցուցահանդեսին: 2014թ. -ին մասնակցել է Իտալական «Benetton Imago Mundi» կազմակերպված ցուցահանդեսին, նույն թվականին՝ «Գարնան մոտիվներով» ցուցահանդեսին(Արթիկի մշակույթի տուն): 2014թ.- ին արժանացել է ՀՀ Շիրակի մարզպետարանի պատվոգրին՝ Շիրակի մարզի Թորոս գյուղում կազմակերպված «Մինասի գույներով» միջոցառմանը մասնակցության համար:

2015թ – անհատական ցուցահանդեսներ է բացել  ԵԳՊԱ Գյումրի (Աշնան գույներով), 2015թ.- Կալինինո, Տաշիր,2016 թ.-ին Դիլիջան եւ այլ քաղաքներում։  2016 անհատական ցուցահանդես է բացել  հայրենի քաղաքի Վարազ Սամուելյանի մշակույթի տանը:2018 թվականին Երևանում՝Կարլ Լևոնի պատկերասրահում մասնակցել է Հայաստանի Առաջին Հանրապետության 100 ամյակին նվիրված հանրապետական ցուցահանդեսին և այլն:

Շրջելով Լիլիթ Տոնականյանի ցուցահանդեսում կարծես վերածնունդ ապրենք՝ ակամայից տեղափոխվելով նրա արվեստի զարմանահրաշ աշխարհ:

Գարիկ Ավետիսյան

Լուսանկարները Սիրարփի Կարապետյանի

 


Առնչվող նյութեր
1. Ցուցահանդես՝ նվիրված Հովհաննես Զարդարյանի ծննդյան 100-ամյակին
2. Միքայել Օհանջանյանի նոր հաղթանակը Իտալիայում. գլխավոր մրցանակ Ֆլորենցիայի մրցույթում
3. Արման Վահանյանի «Տեսողական գոյացություններ» խորագրով ցուցահանդեսը գերմանական Ֆրայբուրգում
4. Ապրիլի 12-ից Արաքսյա Ղազարյանի ցուցահանդեսը Պրահայում
5. Արա Հարությունյան. Մոնումենտալ երևակայում» ցուցադրությունը Գաֆէսճեան կենտրոնում
6. Նվարդ Զարյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդես Երեւանում
7. Լիլիթ Սողոմոնյանը նկարչության միջոցով զգացմունքներ է արթնացնում. Պրահայի ցուցահանդեսի արձագանքները
8. Մանե Հովհաննիսյանի լուսանկարչական ցուցահանդեսը Քյոլնում
9. Սարո Գալենցն արվեստի, ծնողների եւ ընտանիքի մասին
10. Կյանքից հեռացավ գեղանկարիչ Սարո Կալենցը /Գալենցը/

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: