ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
19 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Լիլիթ Սողոմոնյանը նկարչության միջոցով զգացմունքներ է արթնացնում. Պրահայի ցուցահանդեսի արձագանքները

08 նոյեմբերի, 2017 | 19:10

Հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 2-ը Պրահայի InterArtGallery ցուցասրահում բացվեց հայաստանցի նկարչուհի Լիլիթ Սողոմոնյանի անհատական ցուցահանդեսը, որը կարծես մի գեղեցիկ հեքիաթի նկարազարդում լիներ, որի ամեն մի մաս հաջորդի շարունակությունն էր։

Ցուցահանդեսի բացմանը ելույթ է ունեցել պատկերասրահի համակարգող  Նունե Ավետիսյանը, ով ներկայացրել է նկարչուհու ստեղծագործությունը։ Այնուհետեւ հեռակապի միջոցով կապ է հաստատվել Երեւանում գտնվող Լիլիթի հետ, ով չի կարողացել գալ բացմանը, բայց ողջունել է ներկաներին  եւ ներկայացրել իր աշխատանքները։

Պատասխանելով մեր այն հարցին, թե որքան հաճախ է նկարչուհին բացում անհատական ցուցահանդեսներ, Լիլիթ Սողոմոնյանը պատասխանեց. ,,Անհատական ցուցահանդեսի բացումը բավականին դժվար է։ Միշտ պետք է նոր ասելիք ունենաս։ Նախքան Պրահան, իմ վերջին անհատականը 2014-ին բացվել էր Սան Ֆրանցիսկոյում։ Ուրախ եմ, որ հնարավորություն ունեցա առջին անգամ ցուցադրվելու նաեւ Պրահայում։ Եվ շատ շնորհակալ եմ InterArtGallery-ին եւ Գոռ Ավետիսյանին այդ հնարավորությունը ստեղծելու համար։ ՈՒ թեեւ ափսոսում եմ, որ չկարողացա ներկա գտնվել, բայց հուսով եմ, որ նկարներս իմ փոխարեն խոսեցին կերպարվեստի սիրահար այցելուների  հետ,,։

Պատասխանելով մեր հարցին, Լիլիթը նշում է, որ նկարչության մեջ ոչ մի ուղղության իրեն չի դասում։ Կարեւորը համարում է նկարչության միջոցով էմոցիաների փոխանցումը, զգացմունքների արթնացումը։

Իսկ ի՞նչ ազդեցություն է կրել ծնողներից՝ հայտնի գեղանկարիչներ Վան Սողոմոնյանից եւ Նոնա Գաբրիելյանից հարցին, պատասխանում է .,, Ծնողներիս արվեստը շատ կարեւորում եմ։ Կարծում եմ, այն, որ ես նկարիչ եմ դարձել, երեւի իրենց ազդեցությունն է,,։

Նշենք, որ Լիլիթը ծնվել  է 1969թ. Երևանում, ավարտել է Գեղարվեստա -թատերական ինստիտուտը, 1992 թվականից  Հայաստանի նկարիչների միության անդամ է։ Նա մասնակցել է բազմաթիվ անհատական եւ խմբակային ցուցահանդեսների ոչ միայն Հայաստանում, այելւ արտերկրում, իսկ Պրահայում ներկայացրել է թղթի վրա արված 30 գրաֆիկական աշխատանքներ։

ՕՐԵՐ-ի խնդրանքով Լիլիթի արվեստը գնահատեց նաեւ գեղանկարիչ Գոռ Ավետիսյանը, ով ցուցահանդեսի կազմակերպիչն է։

Նրա կարծիքով, Լիլիթ Սողոմոնյանը ժամանակակից հայ կին արվեստագետներից լավագույններից մեկն է, ով իր ուրույն ձեռագիրն ունի, եւ նրան չես կարող շփոթել այլ նկարիչների հետ։ Նրա կտավները հուզականություն եւ ջերմություն են հաղորդոմ դիտորդներին՝ իրենց կերպարների պլաստիկությամբ։ Գրաֆիկական աշխատանքներում երեւում է գծի ճկունությունը եւ վարպետությունը։ Յուրաքանչյուր աշխատանք դիտվում է յուրովի, հետաքրքիր լուծումներով, սակայն ամեն մի աշխատանք լրացնում է մյուսին եւ ամբողջ ցուցադրությունը դիտվում է մեկ ամբողջությամբ,,։

Գոռ Ավետիսյանի ասելով, այցելուները դիտում էին, հիանում էին, զգում էին այն ջերմությունը, որ նկարներից անցնում էր դիտողին։ Այցելուների թվում էին թե՛ տեղաբնակներ, եւ թե՛ օտար զբոսաշրջիկներ, ինչպես նաեւ Չեխիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը։

 

ՕՐԵՐ

 


Առնչվող նյութեր
1. Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
2. ՊՐԱՀԱ. Բրշ. Դր. Հայկ Սրկ. Իւթիւճեանի դասախօսութիւնը Ստրահովի վանուց ցուցահանդէսէն
3. Հայաստանի Նկարիչների միությունում բացվեց Ժիրայր Աղավելյանի ցուցահանդեսը
4. Հայաստանը Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդեսում
5. Բոտոշան. Հայաստանին ու Ռումինիային նվիրված ցուցահանդես
6. Բացառիկ հայկական ցուցահանդես՝ չեխական հրաշագեղ դահլիճում
7. Հայկական գանձերի աննախադեպ ցուցահանդես ՝ Պրահայի Ստրահովի գրադարանի Աստվածաբանական դահլիճում
8. Հոգեհանգստյան կարգ տեղի ունեցավ Պրահայի Սուրբ Հոգի եկեղեցում, իսկ ՀՀ դեսպանությունում ցավակցություններ գրանցվեցին սգո մատյանում
9. Ֆրանկաֆոնիայի գագաթնաժողովին ընդառաջ. մշակութային միջոցառումների մեկնարկը տրվեց՝ Ասիլվայի ցուցահանդեսով
10. Նախագահը Մետրոպոլիտենի ,,Արմենիա,, ցուցահանդեսում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.«Բուկինիստ» գրախանութում տեղի ունեցավ Ալիսա Գանիևայի «Խոցված զգացմունքներ» վեպի շնորհանդեսը
2.Մտորումներ Լատվիայի անկախության 100-ամյակի առթիվ
3.Մեր ժամանակի ամենամեծ վտանգը համարում եմ գերտերությունների մոլագար մրցակցությունը՝ աշխարհի վերաբաժանման համար. Աստղիկ Մելիքբեկյան
4.Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Նովոսիբիրսկի նորակառույց եկեղեցին
5.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
6.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
7.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
8.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
9.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
10.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: