ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
21 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Լիդիցեի շախմատի մրցաշարն անցավ Սերգեյ Մովսեսյանի,Դավիթ Նավարայի եւ Յուլիա Կոչետկովայի մասնակցությամբ

18 փետրվարի, 2016 | 20:05

lidice masnakitsnereՉԵԽԻԱ.- Փետրվարի 18-ին չեխական Լիդիցեի պատկերասրահի դահլիճում մեկնարկեց պատանիների շախմատային ավանդական մրցաշարը՝ ՚Lidické simultánky 2016՚-ը։  Այն հիմնադրվել է դեռեւս 2011 թվականին` շախմատի աշխարհի չեմպիոն Անատոլի Կարպովի հովանավորությամբ։ Թվով 6-րդ  միաժամանակյա խաղի մրցաշարին այս տարի մասնակցում էին Չեխիայի տարբեր քաղաքներից Լիդիցե ժամանած 7-17 տարեկան 20 պատանիներ։ Մեկուկես ժամվա ընթացքում նրանք միաժամանակ խաղացին միջազգային գրոսմայստերներ, Հայաստանի շախմատի lidice4 lidice davit lidice julia lidice sergey (2)հավաքականի անդամ, օլիմպիական չեմպիոն Սերգեյ Մովսեսյանի, Չեխիայի թիվ մեկ շախմատիստ Դավիթ Նավարայի եւ միջազգային գրոսմայստեր Յուլիա Կոչետկովայի հետ։

Ընդամենը 30 րոպե էր անցել մրցաշարի մեկնարկից, երբ առաջին հաղթանակը գրանցեց 11-ամյա Յոզեֆ Ցիբուլկան՝  հաղթելով միջազգային գրոսմայստերներին։ Իսկ Մատոուշ Հլավինան եզրափակեց ոչ ոքի արդյունքով։ Մնացյալ 18-ը, բնականաբար, պարտվեցին։

Մրցաշարը վարում էր Լիդիցեի թանգարանի աշխատակից Յանա Խոուրովա Պլախան։  Հաղթողին եւ աչքի ընկած շախմատիստներին պարգեւները հանձնեցին մրցաշարին ներկա Չեխիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը եւ Լիդիցեի փոխքաղաքապետ Տոմաշ Սկալան։  Միջոցառմանը ներկա էին նաեւ Լիդիցեի ողբերգությունը վերապրած երեխաներ,այժմ տարեցներ՝  տիկին Մարիա Շուպիկովան եւ պարոն Պավել Հորեշովսկին, ինչպես նաեւ չեխական շախմատի լեգենդ Յան Սմեյկալը։

lidice 9 sergey movsisiane lidice pargevatrum lidice 2 lidice6 lidice5 lidice 2-rd tegh lidice 3-rdՆերկաներին ողջունեցին շախմատիստներ Դավիթ Նավարան եւ Սերգեյ Մովսեսյանը։ Մասնակիցներին ողջունելու էին եկել նաեւ Բուշտեհադի դպրոցի սաները՝ ներկայացնելով երաժշտական համարներ։ Բոլոր մասնակիցներին տրվեցին պատվոգրեր եւ հուշանվերներ, իսկ Պատրիկ Շպալեկը նաեւ պարգեւատրվեց լավագույն խաղ ցույց տալու համար։

ՕՐԵՐ

Orer.eu

Լուսանկարները՝ ՕՐԵՐ-ի


Առնչվող նյութեր
1. Շախմատի համաշխարհային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) նախագահի թեկնածու Արկադի Դվորկովիչին ընդունել է Հայաստանի նախագահը
2. Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը այցելեց Լիդիցեի հուշահամալիր
3. Լևոն Արոնյանը ՖԻԴԵ-ի 4-րդ “Գրան Պրի”-ի հաղթողն է, բայց թայ-բրեյքում զիջեց առաջատարի դիրքը
4. Մանուել Պետրոսյանը՝ շախմատի Մ 20 տարեկանների աշխարհի փոխչեմպիոն
5. Աննա Սարգսյանը՝ Կատալոնիայի Արարատ միության շախմատի մրցաշարի հաղթող
6. Լևոն Արոնյանն ու Արիանա Կաոլին պսակվեցին Սաղմոսավանքում
7. Լևոն Արոնյանն աշխարհի գավաթի կրկնակի հաղթող
8. Սոնա Ասատրյանը` շախմատի Եվրոպայի չեմպիոն
9. 7-ամյա Արեն Էմրիկյանը դարձել է մինչև 8 տարեկանների շախմատի աշխարհի չեմպիոն
10. Լևոն Արոնյանը դարձավ Grand Chess Tour-ի 4-րդ փուլի հաղթողը

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: