ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
18 նոյեմբերի, 2017
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Լիդիանը հրապարակում է Ամուլսարի բնապահպանական կառավարմանը վերաբերող վերջերս հրապարակված մի քանի զեկույցների անկախ ուսումնասիրություններ

22 օգոստոսի, 2017 | 18:09

Ամփոփում

Հ.Բրոնոզյանի պատվերով պատրաստված զեկույցներում

մտահոգություններ են ներկայացվում Ամուլսարի Ծրագրի

ազդեցությունների, մասնավորապես՝թթվային

ապարների դրենաժի (ԹԱԴ) և այլ՝ ստորգետնյա և

մակերևութային ջրերի վրա ազդեցությունները

 մեղմելու միջոցառումների վերաբերյալԱյս զեկույցների

հեղինակները չեն իրականացրել Լիդիանի բնապահպանական 

կառավարման բոլոր փաստաթղթերի լիարժեք ուսումնասիրություն:

 Հարկ է նշել, որ իրականում անկախ ուսումնասիրությունները

 փաստում են, որ Ամուլսարում ԹԱԴ ռիսկերը շատ

 ցածր են և կառավարելի:  Լիդիան ընկերության 

ուսումնասիրություններին և կառավարման

պլաններին լիարժեք ծանոթանալու դեպքում,

կարելի է համոզվել, որ բացահայտված ռիսկերը

կառավարելու պլաններ արդեն իսկ կան,

հետագա աշխատանքները նախագծվել են և բյուջետավորվել:

Բնապահպանական և սոցիալական ազդեցությունների 

կառավարումը վերահսկվում է  ՀՀ օրենսդրությամբ և

վերստուգվում Անկախ բնապահպանական և

սոցիալական խորհրդատու Knight Piesold

ընկերության կողմիցԱյս վերստուգումը ապահովում է

Ծրագրի վերահսկողությունը միջազգային ներդրողների կողմից, որոնք իրենց հերթին պահանջում են միջազգային լավագույն

փորձի կիրառում:  

Համառոտ տեղեկանք

Հուլիսի 19-ին Լիդիանի տրամադրության տակ են հայտնվել Blue Minerals Consultancy, Clear Coast Consulting և Buka Environmental[1], ընկերությունների պատրաստած զեկույցները, որոնք անդրադառնում են Ամուլսարի Ծրագրի շրջանակներում թթվային ապարների դրենաժի (ԹԱԴ) հավանական ռիսկին և ստորգետնյա և մակերևութային ջրերի հետ կապված հարցերին, ինչպես նաև Լիդիանի կողմից առաջարկվող մեղմացման միջոցառումներին:  Տվյալ զեկույցները հիմնված են  Լիդիանի հրապարակված հաշվետվությունների Հ. Բրոնոզյանի կողմից ընտրված փաստաթղթերի ուսումնսիրության վրա և այս ամփոփագրում տվյալ զեկույցներին այսուհետ հղում է արվում որպես «Զեկույցներ»:

Լիդիանը բաց է Ծրագրի հանդեպ խիստ վերահսկողության և փորձագիտական գնահատականների համար: Մեզ համար կարևոր է, որ Ծրագրի շահագրգիռ կողմերին մտահոգող բոլոր հարցերին տրվեն սպառիչ պատասխաններ: Այդ նպատակով, Լիդիանը  Զեկույցների անկախ ուսումնասիրություն է պատվիրել  միջազգային առաջատար բնապահպանական խորհրդատվական ընկերություններին՝ Ամուլսարի ԲՍԱԳ հեղինակներին՝  «Wardell Armstrong International», «Global Resource Engineering (GRE)» և «Golder Associates» , որի ամբողջական տարբերակը հասանելի է այստեղ:

Պատասխանների հիմնական շեշտադրումները.

  • Զեկույցներում ներկայացված գնահատականներն ու եզրակացությունները հիմնված են Լիդիանի ներկայացրած բնապահպանական կառավարման ծրագրերի միայն մի մասի վրա: Շատ դեպքերում սխալ են մեկնաբանվում, անտեսվում և համատեքստից դուրս են հանվում ԲՍԱԳ-ում և այլ փաստաթղթերում համապարփակ ներկայացված շատ հարցեր:
  • Զեկույցների հեղինակները անտեսում են, որ շրջակա միջավայրի վրա ազդեցության մեղմացման միջոցառումների օպտիմալացումը իրականացվում է որպես շարունակական գործընաց, թեև դա ակնհայտ է Լիդիանի փաստաթղթերից: Նրանց ներկայացրած դիտարկումների մեծ մասը ժամանակավրեպ է, քանի որ այդ մասով արդեն իրականացվում են կամ ծրագրված են ուսումնասիրություններ և սա նույնպես ակնհայտ է Լիդիանի փաստաթղթերից:
  • Թեև ԹԱԴ վերահսկման հնարավորությունը ուղղակիորեն կասկածի տակ չի դրվում, հեղինակները միևնույն ժամանակ անտեսում են ԹԱԴ-ի վերահսկման ընդունված մեթոդի՝ պասիվ մաքրման համակարգի աճող դերը: Այս մեթոդի միջազգային կիրառման բազմաթիվ օրինակներ են նշվում տեխնիկական հաշվետվության մեջ, տես այստեղ:
  • Զեկույցները հաշվի չեն առնում այն փաստը, որ Ամուլսարի ԲՍԱԳ-ի իրականացման գործընթացը վերահսկվում է միջազգային անկախ տեխնիկական փորձագետների կողմից: ԹԱԴ վերահսկման, ջրերի վրա ազդեցության, հանքի փակման յուրաքանչյուր ասպեկտ մանրամասն գնահատվել է անկախ փորձագետների կողմից:
Զեկույցներում չի բացահայտվել որևէ նոր ռիսկ, որը Լիդիանի կողմից ավելի վաղ չի հայտնաբերվել և չի ներառվել մեր կառավարման պլաններում: Զեկույցների ընթերցողների համար կարևոր է իրազեկված լինել հետևյալի մասին.
Զեկույցներում հաշվի չեն առնված Լիդիանի կողմից նախատեսված և 
փաստաթղթերով հիմնավորված մեղմացման լայնածավալմիջոցառումները։
Թեև զեկույցների քննադատությունը վերաբերում է ԲՍԱԳ-ի (հունիս 2016) և NI 43-101 տեխնիկական զեկույցի «Առաջարկություններ» գլխին (մարտ  2017թ), զեկույցներից երևում է, որ քննադատները անտեսել են հանքի շինարարության, շահագործման, փակման և փակմանը հաջորդող փուլի համար մշակված բոլոր կառավարման պլաններն ու ԲՍԱԳ-ի գործընթացի ամբողջականությունը։ Կառավարման պլաններով սահմանված ծրագրերը անդրադառնում են Ծրագրի բնապահպանական ու սոցիալական ռիսկերին ու ազդեցություններին և ներառում են՝
  • ԹԱԴ կառավարման պլան,
  • Մակերևութային ջրերի կառավարման պլան, և
  • Հանքի նախնական ռեկուլտիվացիայի, փակման ու վերականգնման պլան։

Սկզբնական պլանները ներկայացված են այստեղ, և դրանք ենթարկվում են Բնապահպանական և սոցիալական կառավարման պլաններով (ԲՍԿՊ) նախատեսված զարգացումների։Խորհրդատուները որևէ կերպ չեն փորձել կապ հաստատել Լիդիանի բնապահպանական ու սոցիալական թիմի հետ՝ առկա կառավարման պլանները լիարժեքորեն ըմբռնելու նպատակով։ Դա լուրջ բացթողում է, որի հետևանքով ծրագիրն ընկալվել է մասնակիորեն և արվել են սխալ ենթադրություններ, որոնք հնարավոր էր բացառել պատշաճ քննարկման դեպքում։

Լիդիանի ուսումնասիրություններն ու մեղմացման միջոցառումների պլանները

իրականացվել և մանրամասն ստուգվել են անկախ 

փորձագետների կողմից՝ միջազգային չափանիշներին

համապատասխանության մասով:

Զեկույցներում նշվում է, որ «արդյունահանումը չի կարելի սկսել այնքանժամանակքանի դեռ անկախ մարմինների/խորհդատուների կողմից չենիրականացվել լրացուցիչ ուսումնասիրություններ»։ Այս խորհուրդը անտեսում է այն փաստը, որ Ամուլսարի ծրագրի նկատմամբ արդեն իսկ իրականացվում է անկախ վերահսկողություն, ինչպես նաև իրականացվում է կատարվող գործողությունների շարունակական բնապահպանական մոնիթորինգ, վերլուծություն և գնահատում։

Լիդիանի Բնապահպանական և սոցիալական կառավարման պլանները լիովին համապատասխանում են ինչպես հայաստանյան օրենսդրության պահանջներին, այնպես էլ միջազգային ինստիտուցիոնալ ներդրողների և միջազգային կառույցների խստագույն չափանիշներին, մասնավորապես՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի Կատարողական պահանջներին ու Միջազգային ֆինանսական կորպորացիայի Կատարողական չափանիշներին։ Լիդիանի ԲՍԿՊ-ները 2017թ․ ապրիլին մանրակրկիտ և անկախ ստուգման են ենթարկվել անկախ միջազգային բնապահպանական ու սոցիալական աուդիտի կողմից, որը հաստատել է, որ մակերևութային և ստորգետնյա ջրերի ու ԹԱԴ-ի կառավարման հետ կապված բնապահպանական ռիսկերն ու ազդեցությունները լիարժեք ներառված են ընդհանուր կառավարման համակարգում, իսկ Ծրագիրը համապատախսանում է ստանձնած պարտավորությունների պահանջներին։

Զեկույցներում ասվում էոր լրացուցիչ աշխատանքներ է անհրաժեշտ 

ձեռնարկել ազդեցությունները գնահատելու և մեղմելու համար

մինչդեռ հաշվի չի առնվումոր այս աշխատանքներն արդեն իսկ

նախագծվել են, բյուջետավորվել են և իրականացվելու են

Ծրագրի համապատասխան փուլում:

Զեկույցների հեղինակները, որոշ դեպքերում խոսում են հետագա մանրամասն ուսումնասիրությունների և փորձարկումների անհրաժեշտության մասին՝ նշելով որ դրանք դեռևս չեն ձեռնարկվել Ամուլսարում:  Հանքարդյունաբերության լավագույն փորձի ուղեցույցը նախատեսում է ծրագրի նախագծման փուլային մոտեցում: Սա ենթադրում է, որ մանրակրկիտ նախագծումը իրականացվում է ծրագրին զուգընթաց: Զեկույցներում առաջարկվող աշխատանքների մեծ մասն արդեն նախագծվել և բյուջետավորվել է՝ համապատասխան փուլերում իրականացնելու նպատակով: Սա հստակ երևում է մեր փաստաթղթերում:

Օրինակ, զեկույցներում նշվում է, որ «Լրացուցիչ բազմաթիվ երկրաքիմիական հետազոտություններ պետք է իրականացվեն, այդ թվում՝ ավելի շատ թթվահիմնային հաշվառումներ, նյութաբանություն՝ թթվային ապարների դրենաժի ծավալները և ժամանակի հետ դրանց փոփոխությունը կանխատեսելու համար:»  Դա հանդիսանում է նաև մեր հրապարակային ԲՍԿՊ-ի պահանջ, որտեղ ասվում է, որ հետագա ուսումնասիրություններ են պահանջվում ԹԱԴ մաքրման մանրամասն ռազմավարություն մշակելու համար: Իսկ Տեխնիկատնտեսական հիմնավորման- NI 43-101 փաստաթղթում նշվում է այս աշխատանքների համար նախատեսված բյուջեն:

Պասիվ մաքրման մեթոդների և հետփակման փուլում ԹԱԴ կառավարման արդյունավետությունը հաստատելու համար պահանջվող հետագա ուսումնասիրությունները ևս նախագծվել են և բյուջետավորվել: Եթե տվյալ ուսումնասիրությունների արդյունքում պարզվի, որ առաջարկվող պլանները բավարար չեն, ինչը քիչ հավանական է, ապա մաքրման այլընտրանքային մեթոդներ կկիրառվեն: Կարևոր է, որ լրացուցիչ ուսումնասիրությունները նախատեսվում է իրականացնել այնպիսի ժամանակահատվածում, որպեսզի բավարար ժամանակ մնա այլընտրանքային ուսումնասիրությունների հաստատման, գնահատման և իրականացման համար, եթե նման անհրաժեշտություն լինի:

Որոշ դեպքերում զեկույցներում սխալ են մեկնաբանվումանտեսվում և 

համատեքստից դուրս են դիտարկվում

ԲՍԱԳում և այլ ուսումնասիրություններում համապարփակ

ներկայացված շատհարցեր:      

Զեկույցներում բարձրացված հարցերի մեծ մասը Լիդիանի կողմից ավելի վաղ քննարկվել, գնահատվել և ներառվել է մեր կառավարման պլաններում:

Պնդում. ԲՍԱԳ-ում ասվում է, որ ստորգետնյա ջրեր չեն ներհոսելու բացահանք:
Իրականում. Դա սխալ մենկաբանություն է: ԲՍԱԳ-ում մոդելավորվում և գնահատվում է ստորգետնյա ջրերի ներհոսքը և դրանց կառավարումը (տես, օրինակ՝ Հավելված 6.9.1-ը):
Պնդում. Սնդիկի արտանետումները սպասելի են, այդ թվում նաև սնդիկի ռետորտային համակարգից:
Իրականում. Փորձարկումները ցույց են տվել, որ վերամշակված հանքաքարը սնդիկ չի պարունակի, իսկ ռետորտային համակարգը նախատեսվում է որպես անհրաժեշտության դեպքում կանխարգելիչ բնապահպանական կառավարման միջոց: Արտանետումներ չեն լինելու:
Պնդում. Պլաններում հաշվի չի առնվում յարոզիտի և ալունիտի ազդեցությունը ԹԱԴ-ի վրա:
ԻրականումՏվյալ միներալների թթվագոյացնող պոտենցիալը գնահատվել է և հաստատվել որպես զրոյական: Այդ մասին բազմիցս նշվում է թե ՏՏՀ-ում և թե ԲՍԱԳ-ում:

Այս և Զեկույցներում բարձրացված բոլոր տեխնիկական հարցերի մանրամասն պատասխանները կարելի է գտնել «Wardell Armstrong» ընկերության կողմից պատրաստված զեկույցում, որը ներառում է «GRE» և «Golder Associates» ընկերությունների կողմից կազմված Հավելվածներ:  Լիդիանը պատրաստ է Զեկույցների հեղինակների հետ հետագա քննարկումների և բաց է շահագրգիռ բոլոր կողմերի հետ շարունակական թափանցիկ երկխոսության համար:

Հանքարդյունահանումը ենթադրում է զգալի ներդրումներ յուրաքանչյուր շահագրգիռ կողմի համար արդյունք ապահովելու նպատակով:  Այս գործընթացը նաև ենթադրում է խիստ վերահսկողություն և պատասխանատվություն: Լիդիանը ձգտում է իրականացնել առավելագույն թափանցիկ և վստահելի գործունեություն: Համոզված ենք, որ Ամուլսարը կլինի օրինակելի հանք՝ բոլոր հնարավոր ռիսկերի լիարժեք վերահսկմամբ, միջազգային լավագույն փորձի կիրառմամբ՝ առաջատար հանքարդյունաբերական երկրների՝ Կանադայի, Ավստրալիայի կամ ԱՄՆ-ի օրինակով:

Նշենք նաև, որ մեր ընկերության ղեկավար կազմի զգալի մասը հայազգի բարձրակարգ մասնագետներ են, որոնք նաև իրենց երկրի հայրենասեր քաղաքացիներ են:  Նրանք մեր ընկերության մաս են կազմել, որպեսզի իրականացնեն բնապահպանական տեսանկյունից պատասխանատու և Հայաստանին օգուտ բերող ծրագիր: Նրանք նույնքան նվիրված են իրենց երկրին, որքան մյուս շահագրգիռ կողմերը:


[1]  «Լիդիանի՝ Ամուլսարի ոսկու հանքի Ծրագրի գնահատում. ԹԱԴ գոյացման հավանականության գնահատումը և ազդեցությունը մակերևութային և ստորգետնյա ջրերի վրա»: («Blue Minerals Consultancy», 17-ը հունիսի, 2017թ.):  «Ամփոփ զեկույց: Լիդիանի՝ Ամուլսարի ոսկու հանքի Ծրագրի գնահատում. ԹԱԴ գոյացման հավանականության գնահատումը և ազդեցությունը մակերևութային և ստորգետնյա ջրերի վրա:» («Blue Minerals Consultancy», 18-ը հունիսի, 2017թ.):   «Առաջարկվող Ամուլսարի ոսկու հանքի Ծրագրի շրջանակներում իրականացվող Ջրերի մաքրման միջոցառումների ուսումնասիրություն»: («Clear Cost Consulting Inc.» ընկերություն, 13-ը հունիսի, 2017թ.:) «Ամուլսարի ոսկու Ծրագրի զարգացմանը վերաբերող հիդրոերկաքիմիական հարցերի գնահատում. Հիմնական կարծիքներ և փաստեր:» («Buka Environmental» ընկերություն, 19-ը հունիսի, 2017թ.:)

Առնչվող նյութեր
1. Ներդրողների և վերլուծաբանների այցը Հայաստան և Ամուլսար
2. Միջազգային փորձագիտական ընկերությունների համատեղ գնահատականը Ամուլսարի ոսկու ծրագրի վերաբերյալ բացասական է
3. Ըստ միջազգային հեղինակավոր փորձագետների՝ Ամուլսարի ոսկու ծրագիրը չի կարելի սկսել
4. ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի և AMCHAM-ի Խորհրդի այցը Ամուլսար ծրագրի և ContourGlobal հիդրոկասկադի տարածք
5. ՀԲՃ․ Ամուլսարի ոսկու ծրագիրը պետք է կասեցնել․ աղտոտման վտանգի տակ են Որոտան-Արփա ջրատար թունելով Կեչուտի ջրամբար, Սևանա լիճ և Արփա գետ հոսող ջրերը
6. Իրական սպառնալիքն աղքատությունն է.«Լիդիան Արմենիա»
7. Ամուլսարի ոսկու ծրագիրը չեղարկելու հարցով դատական նիստ փետրվարի 16-ին. ՀԲՃ
8. Պարզաբանում ՀՀ կառավարությանը Ամուլսարի առնչությամբ հղված հարցերի կապակցությամբ․ ՀԲՃ
9. Մոնթե Մելքոնյան. «Բնական միջավայրը, ժողովրդագրությունը և ազգային հարցը» – անտիպ հոդված, 24.09.1990 թ.
10. Ավրորան ու Ամուլսարում հանքը համատեղելի՞ են․ բաց նամակ Ռուբեն Վարդանյանին և Նուբար Աֆեյանին – ՀԲՃ

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սերգեյ Մինասյանը՝ Ռումինիայում Հայաստանի նոր դեսպան
2.Լեհաստանի հայ համայնքի պատմությանը նվիրված գիտաժողով Վարշավայում
3.Լեզվի տեսչության ապագան. բացահայտում է Սերգո Երիցյանը
4.ՅՈՒՆԵՍԿՕ-ն կնշի Կոմիտասի եւ Թումանյանի հոբելյանները
5.Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հայտարարում է Ռաֆայել Լեմկինի անվան 2018թ. կրթաթոշակի ծրագրի մեկնարկը
6.Հայ արվեստն ուսուցանող առաջին հայկական խաղը՝ «Արվեստ» խաղ-գիրքը կթարգմանվի նաեւ այլ լեզուների
7.Թաթուլ Հաճյանը Պրահայում նվաճել է «Կրիստալ Սթար» միջազգային երաժշտական փառատոնի գլխավոր գավաթը
8.,,Կոմիտաս,, քառյակն ու շնորհալի հայ երեխաները ներկայացան ավստրիացի հանդիսականներին
9.Մեկ մլրդ. ԱՄՆ դոլարի ներդրում՝ Հայաստանի էներգետիկայի ոլորտում
10.Հենրիխ Մխիթարյանի շապիկը աճուրդին վաճառվել է 20 հազար ԱՄՆ դոլարով. կանադահայերը 530 հազար դոլար են նվիրել Հայաստան հիմնադրամին
Դիտել բոլորը
Ամենաշատ դիտվածները
1.Նալբանդյանը շշպռեց մեջ ընկած Մամեդյարովին.-տեսանյութ
2.Սոպրանո Անուշ Հովհաննիսյանն անցել է BBC Քարդիֆի ՚՚Աշխարհի երգիչ՚՚ մրցույթի եզրափակիչ փուլ
3.Հայ օպերային երգիչները գրավում են Քովենթ Գարդենը. 40 օրում 13 ելույթ Լոնդոնում
4.Եվրոպայի երկու չեմպիոն Պրահայում. Մամիկոն Ղարիբյանի եւ Մանուել Պետրոսյանի պատվին երկու անգամ հնչեց Հայաստանի օրհներգը -լուսանկարներ
5.Հայաստանի տիկնիկային թատրոնը հաղթեց Պրահայի միջազգային փառատոնում
6.՚՚Հաց բերողին՚՚ ազատեցին Ֆրանսիայում անախորժություններից խուսափելու համար. ֆրանսահայերի բողոքի ցույց խորհրդավոր ընթրիքի ժամին
7.Հայ բժշկուհիները օդանավում փրկեցին չինուհու կյանքը
8.Չեխիայի խորհրդարանը ճանաչեց Հայերի ցեղասպանությունը
9.Հայ մտավորականների բաց նամակը ՀՀ ոստիկանապետին. Մենք ցանկանում ենք ապրել պետությունում, որտեղ անպատիժ չմնան հովանավորյալները
10.«Միկոյանն իրադրության պատանդն էր, ինչ-որ չափով՝ ստալինյան զոհ»
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2017
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: