ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
18 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Լիբոր Ռոուչեկ . ,,Հայաստանը փոքր պետություն է զբոսաշրջության մեծ ներուժով,,

ՕՐԵՐ-ի գլխավոր խմբագրի հարցերին պատասխանում է Եվրոպական խորհրդարանի չեխ պատգամավոր Լիբոր Ռոուչեկը
22 մայիսի, 2014 | 13:17

Roucek1– Պարոն Ռոուչեկ, Դուք Եվրոպական խորհրդարանի անդամ եք 2004 թվականից։ Ինչպես եք գնահատում այդ կառույցի աշխատանքները։

– Այո, ես Եվրախորհրդարանում եմ 2004 թվականին Եվրամիությանը Չեխիայի անդամագրումից ի վեր։ Ես միշտ կենտրոնացել ու մասնագիտացել եմ արտաքին հարաբերությունների վրա։ Եղել եմ արտաքին հարցերի հանձնաժողովի անդամ, 2009 թվականից այդ հանձնաժողովի, իսկ այդուհետ նաև ողջ խորհրդարանի փոխնախագահն եմ եղել՝ կրկին պատասխանատու լինելով արտաքին հարաբերությունների համար։ Այժմ Եվրոխորհրդարանի երկրորդ ամենամեծ խմբակցության՝ սոցիալ-դեմոկրատների ալիանսի անդամ եմ։ Աշխատանքն այս խորհրդարանում շատ հետաքրքիր է, քանզի ներկայացնում ես ոչ միայն Չեխիան, այլ Եվրամիության 28 պետությունների 500 միլիոն բնակչության։ Ինչ վերաբերում է ձեր գեղեցիկ հայրենիքին, ես ներկայացնում էի Եվրախորհրդարանը Հայաստանում, երբ վերջինս իր անկախության 20 ամյակն էր նշում։ Հանդիպեցի նախագահին, վարչապետին, խորհրդարանի խոսնակին, տարբեր հանրահայտ ու պարզ մարդկանց։ Ներկա եղա զինվորական շքերթին։ Իմ աշխատանքի բնույթից ելնելով, կարող եմ ներդրում ունենալ չեխ-հայկական, ինչպես նաև Եվրամիություն-Հայաստան հարաբերությունների ամրապնդմանը։

– Եվրախորհրդարանում ո՞րն է Կովկասի ու հատկապես սառեցված հակամարտությունների մասին գերակշռող կարծիքը։

– Հատկապես մենք՝ սոցիալ-դեմոկրատներս, փորձում ենք տարածքային համագործակցությունը մեծացնել, երբ մենք խոսում ենք հարավային Կովկասի՝ Հայաստանի, Վրաստանի ու Ադրբեջանի մասին։ Անշուշտ դա բարդ է, և հայ ժողովուրդը շատ լավ գիտի, թե ինչ է նշանակում չլուծված հակամարտություն ունենալ հարևան Ադրբեջանի հետ Ղարաբաղի հարց ու ճնշման տակ գտնվել արևմտյան մեծ հարևան Թուրքիայի կողմից։ Մենք փորձ ում ենք միջնորդել, որպեսզի կողմերը բանակցություններ վարեն, որպեսզի խոսեն մեկմեկու հետ։

– Իսկ ստացվո՞ւմ է։

– Անկասկած, շատ դժվար է, որոշ առաջխաղացում կա, սակայն Ղարաբաղի վերջնական կարգավիճակի և Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությունների կարգավորման հարցում շատ սահմանափակ են հաջողույթունները, եթե նույնիսկ դրանք կան։

– Ի՞նչ եք Դուք մտածում Եվրամիությանը Թուրքիայի անդամության մասին։ Արդո՞ք Թուրքիայի հետ բանակցություններում Հայոց ցեղասպանության ընդունման հարցը սեղանին է։

– Թուրքիան անդամակցության բանակցությունները սկսեց Խորվաթիայի հետ։ Խորվաթիան արդեն ԵՄ անդամ է, իսկ թե որքան դեռևս Թուրքիան պիտի ճանապարհ անցնի, ոչ մեկը չգիտի։ Դա կախված է նաև Թուրքիայում ներքին զարգացումներից, որոնք, ինչպես տեսնում ենք դրական չեն։ Բավական են միայն հասարակական կազմակերպությունների նկատմամբ ճնշումներն ու ազատությունների սահմանափակումները, օրինակ խոսքի ազատության։ Թուրքիայի բանտերում աշխարհում ամենաշատ ձերբակալված լրագրողներն են։ Դավութօղլուն պաշտոնապես հայտարարում է, որ Թուրքիան ցանկանում է ոչ մի խնդիր որևէ հարևանի հետ չունենալ։ Իրականում Թուրքիան խնդիրներ ունի գրեթե բոլոր հարևանների հետ։ Կիպրոսի հարցը կա։ Ձեր երկրի նկատմամբ շրջափակում է իրականացում։ Հայաստանը փոքր պետություն է զբոսաշրջության մեծ ներուժով։ Միայն սահմանամերձ Արարատ լեռան հրաշալի տեսքն ինքնին զբոսաշրջության դրախտավայր է, սակայն մեծ տեղաշարժ չկա Անկարայի վարքագծի պատճառով։

– Դուք կազմակերպել էիք քննարկումներ Ուկրաինայի ու Ղրիմի հարցով։ Որոշ քաղաքական մեկնաբաններ զուգահեռներ էին տանում Ղրիմի ու Լեռնային Ղարաբաղի միջև։ Դուք նմանություն տեսնո՞ւմ եք այս հարցերում։ Ի՞նչ եք կարծում Ուկրաինայի նոր կառավարության մասին։

– Սկսեմ երկրորդ հարցից։ Եմ կարծիքով Ուկրաինան ներքին երկխոսության կարիք ունի, բոլոր էթնիկ խմբերի կոնսենսուսային համագործակցության կարիք։ Երկիրը կարող է գոյատևել, միայն եթե ուկրաինացիների և ողջ ռուսախոս բնակչության, ներառյալ էթնիկ ռուսների, միջև կոնսենսուս լինի։ Իմ զգացողությունն այն է, որ անգամ ներկա կառավարությունը չի հասկանում կամ չի ուզում հասկանալ սա։ Առաջին վատ որոշումը, որ կայացվեց, լեզվի մասին օրենքն էր։ Իր մայրենի լեզվով խոսելու իրավունքը յուրաքանչյուր մարդու հիմնարար իրավունքն է։ Երկրորդ, Կիևում իշխանություն ունեցող կուսակցությունները պետք է ակտիվացնեն երկխոսությունը ռուսախոս բնակչության ներկայացուցիչների հետ։ Ուկրաինայի շահերից է բխում հիմա Ազգային համաձայնության կառավարության ձևավորումը։ Մի կառավարություն, որ կներառի նաև ռեգիոնների կուսակցությունը (չէ որ այն այժմ էլ մեկ միլիոն անդամ ունի) և ռուսախոսներին՝ արևելքից և հարավից։ Ինչ վերաբերում է առաջին հարցին, ասեմ, որ այսպես կոչված սառեցված հակամարտությունները չպետք է բոլորը նույն զամբյուղում դնել։ Լեռնային Ղարաբաղի, Աբխազիայի, Հարավային Օսիայի հակամարտությունների լուծումը միջազգային հանրությունը պետք է անջատ-անջատ դիտարկի։ Ամեն հակամարտություն առանձնահատուկ է ու տարբեր։ Մենք պետք է նաև սովորենք նախկինում Կոսովոյում արած սխալները և Ղրիմի սխալներն այժմ ու ակտիվացնենք բանակցությունները Ղարաբաղի շուջր։

– Ո՞րն է Ձեր կարծիքը Չեխիայի ներքաղաքական կացության շուրջ կառավարության փոփոխումից հետո։ Ինչպիսի՞ն է պատկերը, երբ նայում եք բրյուսելյան հեռվից։ Երբեմն հեռվից իրավիճակն ավելի օբյեկտիվ ես ընկալում։

– Կարծում եմ, հեռվից պատկերը միշտ ավելի օբյեկտիվ է երևում։ Երբ հեռվից ես նայում երկրիդ պրոբլեմներին, ավելի լայն պատկեր ես տեսնում։ Ի՞նչ պետք է աներ Չեխան վերջին 8-10 տարիների ընթացքում, որ չի արել։ Չեխիան ԵՄ անդամ է, ուստի եկեք մեր անդամությունն ավելի լավ գործածենք, եկեք մասնակից լինենք Եվրամիույթան բոլոր կարևոր որոշումներին, ու եկեք Չեխիայի զարգացման համար հնարավորիս շատ գումար ստանանք ԵՄ-ից։ Երբ նայում ենք Չեխիայի ֆինանսական գործունեությանը… ադմինիստրացիոն բավարար կարողությունների պակասի և կոռուպցիայի պատճառով տասնյակ միլիարդավոր կրոնի վնաս կրեցինք 2007-2013 թվականներին։ Սրանք հսկայական գումարներ են։ Չեխիայում հիմա 600 հազար գործազուրկ կա։ Որոշ ոլորտներում, օրինակ, շինարարության (ճանապարհներ, երկաթուղի) , որտեղ եվրոպական ֆինանսավորումը կարող էր առկա լինել, և մենք կարող էինք ճգնաժամ և մեծ գործազրկություն չունենալ։ Այնպես որ, մենք պետք է Եվրամիության մեր անդամությունը լիակատար գործածենք։ Ես 1998-2002 թվականներին Զեմանի կառավարության խոսնակն էի, ուստի գիտեմ, որ այդ տարիներին Չեխիան օտարերկրյա հսկայական ներդրումներ կարողացավ ապահովել։ Նոր կառավարությունը պետք է նույնն անի։ Օրինակ, Շկոդան հիմա Չեխիայում նոր SUV մոդել է արտադրելու։ Սա 3000 աշխատատեղ կբացի։ Բանակցություններ են տարվում Ամազոն ինտերնետային մատակարար ընկերության հետ, ինչը ևս 4-5000 աշխատատեղ կբացի։ Առաջնահերթունը տնտեսական զարգացման վրա կենտրոնանալն է,( սա է մարդկանց կենսամակարդակի բաձրացման ուղին) և պայքարը կոռուպցիայի դեմ, մի պրոբլեմ, որ հատուկ է բոլոր հետ-կոմունիստական երկրներին, ներառյալ Չեխիայի հանրապետությունը։ Ես կարծում եմ, որ Չեխիան նաև պետք է հարաբերությունները զարգացնի ու օգնի այնպիսի փոքր պետությունների, ինչպիսին Հայաստանն է։

– Ինչպիսի՞ն են հիմա հայ-չեխական հարաբերությունները։ Ի՞նչ է հարկավոր անել դրանք ակտիվացնելու համար։

– Ես որևէ պորոբլեմ չեմ տեսնում չեխ-հայկական հարաբերություններում։ Խորհրդային շրջանում մենք բավական ակտիվ հարաբերություններ ենք ունեցել։ Այժմ էլ չեխական ընկերություններն ակտիվ են Հայաստանում և հակառակը։ Զբոսաշրջոթյան մեծ ներուժ կա։ Ես մեծ հնարավորություններ են տեսնում Պրահայում, Կարլովի Վարիի ու ընդհանրապես Չեխիայում բնակվող հայերի համար։ Նրանք կարող են մեր հարաբերությունները ուժեղացնելու ու խորացնելու դեսպանները դառնալ։

– Չեխիայի առևտրա-արդյունաբերական պալատը հայտարարել է, որ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները կարող են վատ ազդեցություն ունենալ Չեխիայի հանրապետության վրա և մարդիկ կարող են կորցնել իրենց աշխատանքը։

– Մենք քննարկել ենք այդ հարցը։ Սա միայն Չեխիայի խնդիրը չէ։ Սա կարևոր է նաև Գերմանիայի, Ավստրիայի և այլ երկրների համար։ Հազարավոր աշխատատեղեր են կախված առևտրա-տնտեսական հարաբերություններից։ Հատկապես վերջին տարիների ընթացքում երկրների տնտեսություններն այնքան են կապվել, այնքան միացյալ ընկերություններ են ձևավորվել, որ հիմա, պատժամիջոցների մասին խոսելիս հարկավոր է մտքում սա ունենալ։ Շատերն են հիմա հիասթափված ներկա զագացմուներից, սակայն պետք է միշտ մտածել վերջնախաղի մասին, այսինքն՝ ինչի ենք ուզում հասնել վերջում։ Մենք նոր հակամարտությու՞ն ենք ուզում, նոր սառը պատերա՞զմ, կամ նոր երկաթե վարագո՞ւյր ենք ուզում կերտել, թե՞ ցանկանում ենք համագործակցություն և եվրոպական ընդհանրուր տնտեսական տարածքի զարգացում։ Ի հեճուկս դժվար կացության և ներկա հուսաթափության, ես դեռևս ուզում եմ վերջնական պատկերը տեսնել։ Մենք սառը պատերազմ ու երկաթե վարագույր 40 տարի ունեցել ենք, ու դրանինց ոչ մի լավ բան դուրս չի եկել. Մենք չպետք է նույն սխալները կրկնենք։ Այս տարի մենք նշում ենք Առաջին համաշխարհային պատերազմի բռնկման 100 ամյակը։ Այս պատերազմը ողբերգական հետևանքներ ունեցավ բոլորի համար, ամենից շատ՝ հայ ժողովրդի համար, որ ցեղասպանություն տեսավ։ Մենք պետք է օգտագործենք բոլոր հնարավորությունները և փորձենք թեկուզ միջազգային պատմության միջոցով հայկական ու թուրքական կողմերին բերենք մեկտեղ ու քննարկենք հարցերը ու թույլ չտանք նույն սխալների կրկնություն հայ-թուրքական հարաբերություններում կամ աշխարհի որևէ այլ տեղում։ Մենք չենք կարող փոխել անցյալը, սակայն կարող ենք բարելավել ապագան։ Ինչու Գերմանիան լավ հարաբերություններ ունի բոլոր պետությունների հետ։ Քանի որ Գերմանիան ընդունել է իր անցյալը։ Թուրքիան պետք է սովորի այս լավ օրինակից։

– Եվրախորհրդարանում 10 տարի աշխատելուց հետո, Դուք կրկին թեկնածուների մեջ եք։ Ո՞րն է Ձեր ծրագիրն առաջիկա այդ հինգ տարիների համար, եթե ընտրվեք։

– Եվրախորհրդարանը պետք է վերագնահատի համաշխարհային իրավիճակը։ Մի կողմից. մենք ավելի մեծ համագործակցություն ունենք Եվրամիության ներսում միջազգային հարաբերությունների տեսակետից։ Եթե Եվրոպան ցանկանում է ավելի մեծ դեր ունենալ համաշխարհային գործերում, պետք է ավելի սերտորեն աշխատի, ոչ միայն համակարծիք լինելով , այլ արդյունավետ լինելու համար ողջ էներգիան միավորելով։ Սակայն մյուս կողմից, այս պատճառով Չեխիայում և Եվրամիության շատ պետություններում աճում է այսպես կոչվող եվրոսկեպտիցիզմը։ Եվրամիությունը չպետք է խառնվի անդամ պետությունների բոլոր գործերին։ Այլ խոսքով, այն, ինչ կարելի է լուծել Չեխիայի, Գերմանիայի կամ Ավստրիայի մակարդակով, պետք է թողնել հենց այդ պետություններին։ Դերակատարումների բաժանումը պետք է հստակ լինի։ Ինչ վերաբերում է Հարավային Կովկասին, անշուշտ մենք կցանկանայինք լուծել ղարաբաղյան պրոբլեմը, այնպես, որ բոլորը, ներառյալ Ադրբեջանը ճանաչեն ներկա կացությունը։ Այո, մենք հասկանում ենք, որ եթե խնդրի լուծում ենք ուզում, ուրեմն փոխզիջում է հարկավոր։

Չեխիայում բնակվող մեր այն հայրենակիցները, ովքեր մայիսի 23-25-ը մասնակցելու են Եվրախորհրդարանի ընտրություններին, կոչ ենք անում քվեարկել սոցիալ-դեմոկրատների ցուցակի 9-րդ համարի՝ Լիբոր Ռոուչեկի օգտին։

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ

Orer.eu


Առնչվող նյութեր
1. Հայաստանի խորհրդարանը երկրորդ անգամ վարչապետ չընտրեց. տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ
2. Ռադեկ Վոնդրաչեկ-Արա Բաբլոյան հանդիպում Պրահայում
3. 100 տարի առաջ այս օրը գումարվել է անկախ Հայաստանի խորհրդարանի Առաջին նիստը
4. Միլիարդատեր Բաբիշի ԱՆՈ շարժումը հաղթեց Չեխիայի խորհրդարանական ընտրություններում
5. «Հայաստանն ու Արցախը եվրոպական քաղաքակրթության անբաժանելի մասն են». Էդուարդ Շարմազանով
6. Լիտվա-Հայաստան. միջխորհրդարանական կապեր
7. ԼԻՏՎԱ. Ձեւավորվել է Լիտվա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խումբ
8. Անդրեյ Դանկո. Ես ցավ եմ ապրում այն մարդկանց համար, ովքեր զոհվել են Հայոց ցեղասպանության ժամանակ
9. Բունդեսթագի բանաձեւում կամրագրվի ՚Ցեղասպանություն՚ եզրույթը
10. Չեխիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Ռոբին Բյոհնիշը զորակցական նամակ է հղել ՀՀ ԱԺ փոխնախագահին

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
2.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
3.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
4.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
5.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
6.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
7.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
8.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
9.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
10.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: