ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
19 դեկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Լեւոն Հայրապետյանը կանգնած է եղել Արցախի Հանրապետության կայացման ակունքներում. Բակո Սահակյան

18 հոկտեմբերի, 2017 | 23:31

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 18-ին ցավակցական հեռագիր է հղել Լեւոն Հայրապետյանի ընտանիքին:
Հեռագրում մասնավորապես ասված է.

«Արցախում խոր ցավով տեղեկացանք անվանի հայ գործարար, մեծ հայրենասեր ու բարերար, մեր ժողովրդի նվիրյալ զավակ Լեւոն Գուրգենի Հայրապետյանի մահվան մասին:

Լեւոն Հայրապետյանը կանգնած է եղել Արցախի Հանրապետության կայացման ակունքներում, արել է հնարավորը հայրենի երկրի շենացման ու բարգավաճման, հարազատ ժողովրդի կենսապայմանների բարելավման ու կենսամակարդակի բարձրացման ուղղությամբ: Նրա աջակցությամբ Արցախում կյանքի են կոչվել բազմաթիվ խոշոր ծրագրեր տնտեսության տարբեր ճյուղերում, վերակառուցվել է Գանձասարի վանական համալիրը:

Պետությունը բարձր է գնահատել Լեւոն Հայրապետյանի ավանդն Արցախի զարգացման գործում: Հայրենիքին մատուցած ծառայությունների համար նա պարգեւատրվել է «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով եւ «Երախտագիտություն» մեդալով:

Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում հանգուցյալի հարազատներին ու մերձավորներին, հայրենակիցներին ու ընկերներին, բոլորին մաղթում եմ համբերություն եւ ոգու կորով:
Լեւոն Հայրապետյանի պայծառ հիշատակը միշտ վառ կմնա սերունդների հիշողության մեջ»:


Առնչվող նյութեր
1. Արցախի պետնախարար նշանակվեց Գրիգորի Մարտիրոսյանը. Նախագահի կողմից կատարվել են նոր նշանակումներ
2. Բակո Սահակյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ
3. Հրաժեշտ Լեւոն Հայրապետյանին. հոգեհանգստյան պատարագ Գանձասարում, սգո երթ՝ Ստեփանակերտում
4. Բակո Սահակյանը Բելգիայում հանդիպել է ՀԲԸՄ եւ Հայաստանի եվրոպական բարեկամների ղեկավարներին
5. Եվրոպայի Հայերի Համագումարը Լեւոն Հայրապետյանին համարում է Ռուսաստանյան անարդար արդարադատության եւ հայկական էլիտայի ու իշխանությունների անտարբերության զոհը
6. ԼԵՎՈՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ ՄԱՀԸ ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽՂՃԻ ՎՐԱ Է ՆԱԵՎ. ,,ԱԶԳ,,
7. Բրյուսելում ստեղծվել է Ֆլամանդախոս խորհրդարանականների պատգամավորների Արցախի հետ բարեկամության խումբ
8. Ռուսաստանյան բանտում մահացել է Լևոն Հայրապետյանը
9. Բակո Սահակյանը պաշտոնապես ստանձնել է Արցախի նախագահի պաշտոնը
10. Բակո Սահակյանին Արցախի խորհրդարանը ընտրեց հանրապետության նախագահ

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: