ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
13 դեկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Լեւոն Հակոբյանի կյանքը հրաշքով փրկվել է` 6 վիրահատություն 3 շաբաթում չեխական Զնոյմոյում

29 մայիսի, 2013 | 19:41

ՉԵԽԻԱ-Չեխական Զնոյմո քաղաքի հիվանդանոցի բժիշկները՝ դոկտոր Ռադեկ Հարթի գլխավորությամբ հրաշքով փրկել են հայաստանցի 33-ամյա Լեւոն Հակոբյանի կյանքը, ով արդեն 4 տարի գամված է աթոռին։ Հայաստանում նրան չեն կարողացել բուժել, ավելին ռեւմատիզմի բուժման ընթացքում սխալ ներարկում են կատարել եւ տղան անդամալույծ վիճակում, անտանելի ցավերի պայմաններում 4 տարի մնացել է գամված՝ քնել է աթոռին նստած։ Նույնիսկ Ռուսաստանում եւ Գերմանիայում հրաժարվել են նրան վիրահատել, քանի որ չեն երաշխավորել հաջող արդյունք։ Լեւոնն ինտերնետի միջոցով գտել է Զնոյմոյի հիվանդանոցը եւ մոր հետ եկել են Չեխիա։

Այս հիվանդանոցում նրան աջակցել է նաեւ հայ բժիշիկ Բորիս Թեքնեջյանը։

Կոնքերի եւ ծնկների վիրահատությունից հետո, Լեւոնը չեխական հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է, որ ոչինչ չէր կարողանում անել, իսկ հիմա արդեն մեծ տարբերություն է զգում եւ կարծում է, որ ապագայում ավելի լավ կզգա։ Մայրը՝ Վարդուհի Հակոբյանը սա հրաշք է համարել։ Նախկին մարզիկը երեկ առաջին քայլերն է արել չորս տարվա անշարժությունից հետո։

Վիրահատության համար 1 միլիոն կրոն վճարելու նպատակով, ընտանիքը վաճառել է Երեւանի բնակարանը։ Այժմ Լեւոնին սպասվում է վերականգնողական շրջան, իսկ հիվանդանոցից դուրս կգրեն այս ուրբաթ։

ՕՐԵՐ եվրոպական ամսագիր

                                                                                                                                              Orer.eu

Չեխական հեռուստաընկերության ռեպորտաժը՝ ստորեւ

http://www.ceskatelevize.cz/porady/10122427178-udalosti-v-regionech-brno/313281381990529-udalosti-v-regionech/video/263981

Լուսանկարում՝ բժշկական գիտությունների դոկտոր Ռադեկ Հարթը

Photo- znojemsky.denik.cz


Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: