ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
14 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆ. «Շատ շնորհակալ եմ բոլոր հայ շախմատասերներին,,

03 մայիսի, 2013 | 00:01

ՓԱՐԻԶ-ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳ- Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Փարիզում եւ Սանկտ Պետերբուրգում առաջին անգամ անցկացված շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Ալեքսանդր Ալյոխինի հուշամրցաշարի հաղթող է ճանաչվել Լեւոն Արոնյանը, որն արժանացավ գեղեցիկ հուշագավաթի եւ 30 հազար եվրո պարգեւավճարի:Այս մասին հաղորդում է ԱԶԳ օրաթերթը։

Արոնյանի համար մրցաշարն անհաջող սկսվեց: Մեկնարկային տուրում հայ գրոսմայստերն անսպասելի պարտություն կրեց չինացի Դին Լիժենից: Դա մրցաշարում Արոնյանի միակ պարտությունն էր: Դրանից հետո Լեւոնն իրեն հիանալի դրսեւորեց] հաղթելով Վլադիմիր Կրամնիկին ու Պյոտր Սվիդլերին: Իսկ ավարտական տուրում շահելով վճռորոշ պարտիան մրցաշարի փարիզյան հատվածի առաջատար, ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե-Լագրավի հետ մրցախաղում, լրացուցիչ գործակիցներով առաջ անցավ Բորիս Գելֆանդից եւ դարձավ հաղթող:

Մրցաշարի փակման հանդիսավոր արարողության ժամանակ Լեւոն Արոնյանը հանդես է եկել եզրափակիչ խոսքով. «Նման ուժեղ մրցաշարում հաղթելը մեծ պատիվ է ինձ համար: Բացի այդ, Ալյոխինն իմ սիրած շախմատիստն է: Ինձ շատ հաճելի եւ ուրախալի է գլխավոր մրցանակին արժանանալը: Ամեն անգամ չէ, որ մեզ հրավիրում են նման հիանալի վայրերում խաղալու: Թեեւ հասկանում էի, որ Լոնդոնից հետո հոգնած կլինեմ, սակայն սիրով ընդունեցի հրավերը: Շատ հաճելի էր խաղալ Փարիզում եւ Սանկտ Պետերբուրգում, մանավանդ որ մրցաշարը բարձր մակարդակով էր կազմակերպված:

Ինձ թվում է, որ շախմատը մարդուն տրամադրում է հարգել արվեստը, ստեղծագործաբար մոտենալ գործին: Ես շատ թանգարաններում եմ եղել: Ռուսական թանգարանն էլ ինձ շատ դուր եկավ: Հատկապես տպավորված եմ Այվազովսկու եւ Բրյուլովի կտավներով: Ինձ թվում է, որ մեր խաղացած պարտիաներն էլ որոշակի արտիստական երանգ ունեին:

Վճռորոշ պարտիաները հաջող անցկացնելու համար նյարդային ամուր համակարգ է հարկավոր ունենալ: Լոնդոնում հանգիստ չէի, ինչն ինձ երբեմն խանգարում էր: Պետք է մարզել նյարդային համակարգը, պարտությունից հետո լավատեսորեն տրամադրվել: Դա միակ միջոցն է ծանր դրությունից դուրս գալու համար:

Շատ շնորհակալ եմ բոլոր հայ երկրպագուներին, որոնք Փարիզում եւ Սանկտ Պետերբուրգում ներկա էին մրցաշարին ու աջակցում էին ինձ: Մեզ համար շատ կարեւոր է զգալ կապը հայրենիքի հետ: Շատ հաճելի է, որ հայերը գալիս են, աջակցում են, փորձում են օգնել: Հույս ունեմ, որ իմ եւ մեր հավաքականի հաջողությունները կօգնեն հայրենիքից հեռու գտնվող մեր հայրենակիցներին մերձենալ ու հաջողություններ գրանցել իրենց ասպարեզում»:

 Orer.eu


Առնչվող նյութեր
1. Շախմատի համաշխարհային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) նախագահի թեկնածու Արկադի Դվորկովիչին ընդունել է Հայաստանի նախագահը
2. Լևոն Արոնյանը ՖԻԴԵ-ի 4-րդ “Գրան Պրի”-ի հաղթողն է, բայց թայ-բրեյքում զիջեց առաջատարի դիրքը
3. Մանուել Պետրոսյանը՝ շախմատի Մ 20 տարեկանների աշխարհի փոխչեմպիոն
4. Աննա Սարգսյանը՝ Կատալոնիայի Արարատ միության շախմատի մրցաշարի հաղթող
5. Լևոն Արոնյանն ու Արիանա Կաոլին պսակվեցին Սաղմոսավանքում
6. Լևոն Արոնյանն աշխարհի գավաթի կրկնակի հաղթող
7. Սոնա Ասատրյանը` շախմատի Եվրոպայի չեմպիոն
8. 7-ամյա Արեն Էմրիկյանը դարձել է մինչև 8 տարեկանների շախմատի աշխարհի չեմպիոն
9. Լևոն Արոնյանը դարձավ Grand Chess Tour-ի 4-րդ փուլի հաղթողը
10. Լևոն Արոնյանը դարձավ Սենթ Լուիսի արագ շախմատի մրցաշարի միանձնյա հաղթողը. Նավարան հաղթեց Կասպարովին

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
2.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
3.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
4.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
5.Յուրի Վարդանյանի հուղարկավորությունը Կոմիտասի պանթեոնում
6.«Մենք սպասում ենք Հայաստանի Հանրապետության պատմության մեջ լավագույն ընտրություններին». Պյոտր Սվիտալսկին:
7.Չեխական «Դոմեստիկ» ֆիլմը կցուցադրվի Երեւանում
8.Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախագահին
9.Դեսպան Էդգար Ղազարյանի և գործընկերների հրաժեշտի պաշտոնական արարողություն Լեհաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի կողմից
10.Վահագն Աթաբեկյանը՝ Լիբանանում Հայաստանի դեսպան
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: