ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
10 դեկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Լեոնիդ Ենգիբարովի թոռան` Պետր Պոպպերի առաջին ելույթը Պրահայում

03 մարտի, 2010 | 11:54

 /Արխիվ/

Մարտի 3-ին ժամը 18-ին Պրահայի Ու Հայկու պասաժի սրահում առաջին անգամ հանդիսատեսի առջեւ ելույթ ունեցավ մնջախաղի միջազգային ճանաչում ունեցող վարպետ Լեոնիդ Ենգիբարովի թոռը՝ Պետր Պոպպերը։ Նրա ելույթը հիմնված էր իր պապի՝ Ենգիբարովի հայտնի էտյուդների վրա։ Հանդիսատեսը ջերմությամբ ընդունեց Պետրի առաջին ելույթը։ 26 ամյա նիհարիկ ու ամաչկոտ երիտասարդը որոշել է փորձել իր պապի մասնագիտությունը եւ վերջին մի քանի ամիսների ընթացքում մնջախաղի չեխ վարպետների մոտ սովորել է մնջախաղի այբուբենը։Պապի մասին առաջին տեղեկությունները նրան պատմել է մայրը՝ Ենգիբարովի դուստր Բարբորան, երբ նա արդեն 14 տարեկան էր։ Իսկ Բարբորան ընդամենը երկու տարեկան է եղել, երբ մահացել է հայրը։ Պետրն արդեն երկորդ անգամ հրավիրվել է Մոսկվա՝ մասնակցելու Լեոնիդ Ենգիբարովի 75 ամյակին նվիրված միջոցառումներին։  

Կովկաս-Արեւելյան Եվրոպա լրատվական կենտրոն, Պրահա


Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: