ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
13 դեկտեմբերի, 2017
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Լեհաստան.Հոբելյանական միջոցառումներ Կուրով, Պուլավի և Նալեչով քաղաքներում

06 դեկտեմբերի, 2017 | 07:55

 

Դեկտեմբերի 3-ին և 4-ին Լեհաստանում ՀՀ դեսպանության պատվո հովանու ներքո, Լեհաստանի հայ համայնքի 650-ամյակին նվիրված մի շարք միջոցառումներ տեղի ունեցան Լեհաստանի Կուրով, Պուլավի և Նալեչով քաղաքներում:

Դեկտեմբերի 3-ին Կուրովի եկեղեցում տեղի ունեցավ հիշատակի միջոցառում և մատուցվեց Սուրբ պատարագ` ի հիշատակ հայկական արմատներով ականավոր լեհ պետական, հասարակական-քաղաքական գործիչ, հոգևորական Գժեգոժ Պիրամովիչի: Նույն օրը Լեհաստանի գյուղատնտեսական կենտրոնական գրադարանի Պուլավի մասնաճյուղում պաշտոնապես բացվեց «Հայերը Լեհաստանում» խորագրով ցուցահանդեսը:

Դեկտեմբերի 4-ին Լեհաստանի Նալեչով քաղաքի Մալախովսկիների պատմական ամրոցի դահլիճում մեկնարկեց «Հայերը 650 տարի շարունակ հավատարիմ Ռեչ Պոսպոլիտային» խորագրով գիտաժողովը, որի աշխատանքներին մասնակցել են նաև Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, Լեհաստանի Կաթոլիկ եկեղեցու վարդապետ, Արքեպիսկոպոս Անտոնի Դիդիչը, Կուրովի վույտ (համայնքի ղեկավար) Ստանիսլավ Վոյչիխը, անվանի հոգևորականներ, գիտնականներ, մտավորականներ, լրագրողներ Լյուբլինի համալսարանի ուսանողներ և այլն:
Գիտաժողովի ընթացքում ողջույնի խոսքով հանդես եկան Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, ով իր խոսքում շնորհակալություն հայտնեց գիտաժողովի կազմակերպիչներին և մասնակիցներին` շեշտելով Լեհաստանի հայ համայնքի հարուստ պատմության կարևորությունը ոչ միայն Լեհաստանի, այլև հայ ժողովրդի համար: Դեսպանը համառոտ ներկայացրեց 2017 թվականի ընթացքում Լեհաստանում պետական ամենաբարձր մակարդակով տեղի ունեցած մի շարք կարևոր միջոցառումները, Լեհաստանի խորհրդարանի երկու պալատների կողմից ընդունված բանաձևերը, որոնք լավագույնս են արտահայտում Լեհաստանի իշխանությունների և ժողովրդի մշտական հարգանքը հայ ժողովրդի և դրա արժեքավոր պատմության նկատմամբ:


Գիտաժողովի ընթացքում Լեհաստանի հայ համայնքի պատմությանը, ականավոր հայազգի գործիչներին նվիրված տարբեր գիտական թեմաներով զեկույցներով հանդես եկան Լեհաստանի մի շարք համալսարանների և գիտական կենտրոնների ականավոր գիտնականներ և հոգևորականներ:
Միջոցառումները կազմակերպել են Լեհաստանում գործող Հայկական հիմնադրամը, Լեհաստանի գյուղատնտեսության կենտրոնական գրադարանը` տեղի գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ:


Առնչվող նյութեր
1. «Հայերի ծառայությունը Լեհաստանի Հանրապետությանը. Գրյունվալդից մինչև Մոնտե Կասինո» խորագիրը կրող ցուցահանդեսը «Նարեկացի» արվեստի միությունում
2. «Հայկական օր» խորագրով միջոցառումներ Լեհաստանի Շեցինեկ քաղաքում
3. Հայերն ու Հայաստանը Վարշավայի դիվանագիտական բարեգործական տոնավաճառում
4. «Հայկական շաբաթ» խորագրով միջոցառումներ Կրակովի թիվ 114 հիմնական դպրոցում
5. Լեհաստան. Հոբելյանական համերգ Կալիշ քաղաքում
6. Լեհաստանի Սեյմը հատուկ բանաձև է ընդունել լեհահայ համայնքի 650-ամյա հոբելյանի առթիվ
7. Հայերի նվերը Լեհաստանին. բացվեց Կազիմիր Մեծ թագավորի արձանը
8. Լեհաստանի հայ համայնքի պատմությանը նվիրված գիտաժողով Վարշավայում
9. Լեհական Օլավայում՝ հայկական մշակութային օր
10. 650 ծառ՝ Լեհաստանի հայ համայնքի կազմավորման 650-ամյակին

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Հինգերորդ դարի պատմիչը նկարագրում է հայ հասարակության ողբալի վիճակը
2.Թվային աշխարհը երեխաների համար ավելի անվտանգ դարձնենք՝ միևնույն ժամանակ ընդլայնելով համացանցի հասանելիությունն ի շահ ամենախոցելի երեխաների (ՅՈՒՆԻՍԵՖ)
3.Պրահայում 794 հազար եվրոյով վաճառվել է Այվազվոսկու ,,Փոթորիկ ծովում,, կտավը
4.Արցախցի մարզիկը դարձել է աշխարհի կրկնակի չեմպիոն
5.Բեռլինի Aurora Dialogues-ի ընթացքում փորձագետները քննարկել են մերօրյա միգրացիոն ճգնաժամի լուծման ուղիները
6.Թրամբէն առաջ Էրտողան Երուսաղէմը Իսրայէլի մայրաքաղաք ճանչցած է. Փայլան
7.Գագիկ Գինոսյանի «Ողջու՜յն, տղե՛րք» գրքի շնորհանդեսը
8.Եվրոպահայերի համագումարի կոչը՝ հայ եւ վրացի հոգեւոր եւ պետական այրերին
9.«Հայերի ծառայությունը Լեհաստանի Հանրապետությանը. Գրյունվալդից մինչև Մոնտե Կասինո» խորագիրը կրող ցուցահանդեսը «Նարեկացի» արվեստի միությունում
10.Սամվել Թադեւոսյանի «Հարատև կռիվ» փաստագրական ֆիլմի շնորհանդեսը
Դիտել բոլորը
Ամենաշատ դիտվածները
1.Նալբանդյանը շշպռեց մեջ ընկած Մամեդյարովին.-տեսանյութ
2.Սոպրանո Անուշ Հովհաննիսյանն անցել է BBC Քարդիֆի ՚՚Աշխարհի երգիչ՚՚ մրցույթի եզրափակիչ փուլ
3.Հայ օպերային երգիչները գրավում են Քովենթ Գարդենը. 40 օրում 13 ելույթ Լոնդոնում
4.Եվրոպայի երկու չեմպիոն Պրահայում. Մամիկոն Ղարիբյանի եւ Մանուել Պետրոսյանի պատվին երկու անգամ հնչեց Հայաստանի օրհներգը -լուսանկարներ
5.Հայաստանի տիկնիկային թատրոնը հաղթեց Պրահայի միջազգային փառատոնում
6.՚՚Հաց բերողին՚՚ ազատեցին Ֆրանսիայում անախորժություններից խուսափելու համար. ֆրանսահայերի բողոքի ցույց խորհրդավոր ընթրիքի ժամին
7.Հայ բժշկուհիները օդանավում փրկեցին չինուհու կյանքը
8.Չեխիայի խորհրդարանը ճանաչեց Հայերի ցեղասպանությունը
9.Հայ մտավորականների բաց նամակը ՀՀ ոստիկանապետին. Մենք ցանկանում ենք ապրել պետությունում, որտեղ անպատիժ չմնան հովանավորյալները
10.«Միկոյանն իրադրության պատանդն էր, ինչ-որ չափով՝ ստալինյան զոհ»
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2017
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: