ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
26 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Լեհաստան. Հոբելյանական համերգ Կալիշ քաղաքում

29 նոյեմբերի, 2017 | 14:10

Նոյեմբերի 27-ին, Լեհաստանի Կալիշ քաղաքում, Լեհաստանում ՀՀ դեսպանության և Կալիշի քաղաքապետարանի պատվո հովանու ներքո և Կալիշի Հենրիկ Մելցերայի անվան երաժշտական դպրոցի ուսուցչուհի Հեղինե Մկրտչյանի կազմակերպմամբ տեղի ունեցավ հայկական և լեհական դասական երաժշտության համերգ` նվիրված Հայաստանի և Լեհաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին և Լեհաստանում հայ համայնքին շնորհված հատուկ արտոնության 650-ամյակին:

Համերգին ներկա էին Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, Կալիշի քաղաքային խորհրդի նախագահ Անջեյ Պլիխտան, Կալիշի քաղաքապետի տեղակալ Բարբարա Գմերեկը, քաղաքի անվանի մշակութային գործիչներ, լրագրողներ և այլք:

Համերգի ընթացքում մանկական կամերային նվագախմբի, երգչախմբի, երաժշտական դպրոցի սաների և ուսուցիչների կողմից ներկայացվեցին Կոմիտասի, Արամ Խաչատրյանի, այլ հայ և լեհ կոմպոզիտորների դասական և ժողովրդական ստեղծագործություններ ու մշակումներ:

Համերգի ավարտին ելույթ ունեցավ Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, ով ուրախությամբ նշեց այն փաստը, որ 2017 թվականի ընթացքում նշանավոր հոբելյանների կապակցությամբ միջոցառումներ են տեղի ունենում ոչ միայն Լեհաստանի մայրաքաղաքում, այլև տարբեր քաղաքներում: Դեսպանը նշեց, որ այս համերգը վկայում է երկու բարեկամ ժողովուրդների համերաշխ բարեկամության և եղբայրության մասին:

Դեսպանը հատուկ շնորհակալություն հայտնեց Հեղինե Մկրտչյանին համերգը նախաձեռնելու և կազմակերպելու համար` նշելով, որ նա և Լեհաստանում ապրող բազմաթիվ հայեր իրենց ստեղծագործ նվիրական աշխատանքով դրական մասնակցություն են բերում Լեհաստանի հանրային կյանքին և նպաստում մեր երկու ժողովուրդների բարեկամության ամրապնդմանը:


Առնչվող նյութեր
1. Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար և տեղի են ունեցել մի շարք մշակութային միջոցառումներ
2. Լեհաստանի հեղինակավոր «w SIECI HISTORII» ամսագիրը Հայաստանի մասին հոդվածաշար է հրապարակել
3. Լեհահայոց նոր հոգևոր հովիվն է Տ. Ներսես աբեղա Հարությունյանը
4. Լեհաստանաբնակ հայ նկարիչներ Հելեն Հարութի եւ Սուրեն Վարդանյանի ցուցահանդեսը Լուբաչով քաղաքում
5. Լեհաստանում Հայաստանի եւ Եվրամիության միջեւ համաձայնագրի վավերացումը կատարվել է միասնության մթնոլորտում. դեսպան Էդգար Ղազարյան
6. Լեհաստանի հայերի երրորդ համագումարը Վարշավայում. ներկայացվեց նաեւ ՕՐԵՐ-ի լեհահայությանը նվիրված հատուկ համարը
7. Դեսպան Ղազարյանի հանդիպումը Վարշավայի քաղաքապետի հետ
8. Հրաչյա Բոյաջյանին՝ Լոնդոնի ազատ բնակչի կոչում
9. Քշիշտոֆ Պենդերեցկի. «Հայաստանում ես լսում եմ հիանալի երաժշտություն ամենաբարձր մակարդակով»
10. Լեհաստան. Լյուբլին և Վանաձոր քաղաքները հնարավոր է համագործակցեն

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սարմեն Բաղդասարյանը` Քուվեյթի Պետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան
2.Աշխարհի առաջնորդները միավորվում են երիտասարդությանը որակյալ կրթություն տրամադրելու նոր նախաձեռնության շուրջ
3.Նիկոլ Փաշինյանն ու Ամենայն Հայոց կաթողիկոսը այցելել են Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում բացված «Արմենիա» խորագրով ցուցահանդես
4.Հայ-գերմանա-ֆրանսիական համատեղ միջոցառում Բեռլինում՝ նվիրված Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին
5.«Հայրենիքն սկսվում է սահմանից» ռազմահայրենասիրական ցուցահանդեսը «Նարեկացի» արվեստի միությունում
6.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթաժողովի բացմանն ու հանդես եկել ելույթով
7.Անտոնիո Գուտերեշ. Հայաստանի հետ արդյունավետ համագործակցությունն առավել կամրապնդվի և կզարգանա
8.Հայաստանում պետք է իրականացնել ոչ թե բարեգործական, այլ զարգացման ծրագրեր. Նիկոլ Փաշինյան
9.Նորվեգիա. Հայկական խաչքարի օրհնություն և օծում Կրագերո քաղաքում
10.Հայրիկ Մուրադյանի «Հայրենի երգեր» ժողովածուն ներկայացվել է Երեւանում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: